Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Եվ այսպես, արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները ՀՀ ողջ տարածքում մեկ շաբաթով խստացվել են։ Սահմանափակվում են մարդկանց տեղաշարժերը, բազմաթիվ հիմնարկներ ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործունեությունը, արգելվում են մարդկանց կուտակումները եւ այլն, ընդ որում՝ խախտումների համար շատ լուրջ տուգանքներ են սահմանվում։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհի բազմաթիվ երկրներ ավելի վաղ էին նման կոշտ միջոցների դիմել ու հիմա հետին թվով խոստովանում են, որ նույնիսկ ուշացել են՝ եթե ավելի շուտ դիմեին այդ քայլերին, վարակն այսքան արագորեն չէր տարածվի։ Այնպես որ՝ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը միանգամայն տեղին են, որքան էլ բարդացնեն շարքային քաղաքացիների կյանքն ու ծանր հարված հասցնեն տնտեսությանը։

Բայց յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի, եւ միշտ չէ, որ այլ երկրների ձեռնարկած միջոցառումները ճշգրտորեն կրկնելը հնարավոր է կամ նույնքան արդյունավետ կլինի։ Հայաստանի դեպքում, օրինակ, կոշտ սահմանափակումների այս մեկ շաբաթն, իհարկե, կորոնավիրուսի տարածման կանխարգելման առումով շատ մեծ դրական էֆեկտ կունենա, բայց միաժամանակ կբացահայտի մինչ այժմ չերեւացող բազմաթիվ խնդիրներ։ Ուստի մեծ է հավանականությունը, որ մեկ շաբաթ անց կարանտինային ռեժիմում որոշակի փոփոխություններ մտնեն։ Եվ ընդհանրապես՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց լուծումն այս ընթացքում անպայման պետք է գտնվի։

Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։ Օրինակ՝ մարզերի եւ Երեւանի միջեւ հանրային տրանսպորտի չգործելը լուրջ խնդիր կառաջացնի բոլոր նրանց համար, ովքեր ամեն օր աշխատանքի էին գալիս մայրաքաղաք։ Սեփական ավտոմեքենաներով ինքնակազմակերպվելն էլ բարդ կլինի, որովհետեւ ամեն մեքենայում վարորդից բացի կարող է լինել միայն մեկ հոգի։ Այս սահմանափակումն, ի դեպ, էապես «կխփի» նաեւ տաքսու վարորդների գործին։ Եվ ընդհանրապես՝ շատ կտուժեն հատկապես նրանք, ովքեր օրվա վաստակով են ընտանիք պահում՝ անգամ որեւէ տեղ որպես աշխատող պաշտոնապես գրանցված չլինելով։ Սա իր հերթին կարող է հանգեցնել մի վիճակի, որ շատերն ի վիճակի չեն լինի վճարել կոմունալ ծախսերը (լույս, գազ եւ այլն), ու հարց կառաջանա՝ որքա՞ն է այդ ընկերությունների «ամրության պաշարը», եւ ի՞նչ չափով կամ մեխանիզմներով կարող է աջակցել պետությունը, որպեսզի ռազմավարական ենթակառուցվածքները շարունակեն անխափան աշխատել։ Կան նաեւ հազարավոր մարդիկ, որոնց նկատմամբ պետությունը «դե յուրե» սոցիալական պարտավորություններ չունի, բայց չի էլ կարող մի կողմ քաշվել։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն կարող օնլայն աշխատել ու վաստակել սեփական հացը։ Օրինակ՝ վարսավիրները, մատուցողները, այն հազարավոր երեւանցիները, ովքեր վարձով տուն էին տալիս մարզերից եկածներին ու դրանով ապրում, արհեստավորները, եւ այլն։ Խիստ կարանտինը թույլ չի տալու այդ մարդկանց շարունակել «ինքնազբաղվել», ու եթե այս վիճակը շարունակվի՝ կարգավորումներում որոշակի փոփոխությունները պարզապես անհրաժեշտ կլինեն։

Մի խոսքով, այս մեկ շաբաթը շատ լավ հնարավորություն է՝ հասկանալու համար, թե ինչը պետք է փոխել (մեղմացնել կամ ավելի խստացնել), եթե ստիպված լինենք ավելի երկար ապրել գրեթե համատարած ինքնամեկուսացման պայմաններում։ Ամենայն հավանականությամբ նման բան, իհարկե, տեղի չի ունենա, բայց մեխանիզմները կատարելագործելը չէր խանգարի։ Ե՛վ պետական կառույցները, եւ՛ հասարակությունը պետք է հստակ իմանան իրենց անելիքն արտակարգ իրավիճակներում, ու դա, վստահաբար, կուժեղացնի մեզ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22427 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ