ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում՝ ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

03/04/2020 schedule12:32

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ապրիլի 2-ին զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ամբողջ օրվա ընթացքում ապրիլի 2-ի չեղարկված չվերթի պատճառով «Դոմոդեդովո» օդանակավայանում մնացած քաղաքացիների հետ կապի մեջ են եղել դեսպանության աշխատակիցները։ Նրանց հետ զրուցել է դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Քաղաքացիների մեծ մասը դեռ երեկ՝ ապրիլի 2-ին, լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։

«Դոմոդեդովո»-ում մնացած ուղևորների հետ, որոնք եկել էին ՌԴ տարբեր քաղաքներից, քննարկվել էին առաջին անհրաժեշտության իրերի տրամադրման հարցերը։

Ապրիլի 2-ի երեկոյան Վարդան Տողանյանն ու Բորիս Սահակյանը տեսազանգով կապ էին հաստատել օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այսօր՝ ապրիլի 3-ին, նույնպես տեսազանգ են ունենալու նրանց հետ, և ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիներին կայցելեն դեսպանատան աշխատակիցները։

«Դոմոդեդովո»-ում մնացած քաղաքացիներից մեկը տեսանյութ էր հրապարակել հենց օդանավակայանից, որտեղ ցույց էր տալիս մյուս ՀՀ քաղաքացիներին և դիմում ՀՀ կառավարությանը՝ իրենց օգնելու համար։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքել էր և կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է մեր այն քաղաքացիների հետ, որոնք չվերթները չեղարկվելու պատճառով ապրիլի 2-ին չեն կարողացել վերադառնալ Երևան: Քաղաքացիների մեծ մասն այս պահին լքել է օդանավակայանը և գտնվում է իրենց բարեկամների մոտ: Մի քանիսը մշտական կապի մեջ է ՀՀ դեսպանատան հետ, և դեսպանատունը զբաղվում է նրանց առաջնային խնդիրներով։ Դեպի Երևան չվերթը կկայանա մոտ օրերս»,- գրել էր Սիմոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1623 դիտում

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ