Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ

Թե՛ սուպերմարկետներում, թե՛ առևտրի փոքր կետերում սահմանված նորմերը շատ հաճախ չեն պահպանվում. վաճառողները չեն կրում դիմակներ ու ձեռնոցներ կամ դրանք կրում են ողջ օրը՝ միևնույն ձեռոցով հպվելով բազմաթիվ իրերի, դրամի, հացի: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ այսօր ասուլիսին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ասաց, որ խախտումներ արձանագրում են նաև մշտադիտարկողները, իրազեկում են, որ վերացնեն խախտումները կամ դադարեցնում տնտեսվարողի գործունեությունը 6 ժամով՝ պահանջելով այդ ընթացքում խախտումները վերացնել: Նա չհամաձայնեց, որ խախտումները համատարած բնույթ են կրում՝ նաեւ հորդորելով դրանց մասին իրազեկել 8107 հեռախոսահամարով:

«Մեր մշտադիտարկումներն սկսվել են՝ ըստ պլանավորվածի, որը կազմելիս հաշվի են առնվել տեսչական մարմնի թեժ գծին, էլեկտրոնային հասցեին ու սոցիալական էջին եկող հասցեները. դրանք շատ արագ ներառվում են հենց հաջորդ օրվա այցի ցուցակում: Եթե մեր քաղաքացիները տեսնում են խախտումներ նաև մեր վերահսկողական գործառույթներում, ապա դրանք արագ հայտնվում են այդ ցուցակում, և այնտեղ էլ ենք իրականացնում մշտադիտարկում»,- ասաց ԱԱՏՄ-ի ղեկավարը:

Նա հավաստեց՝ պահանջում են, որ գործատուները պահեն մատյաններ, որտեղ պիտի գրանցվեն աշխատողների ջերմաչափման արդյունքները և ժամը հերթափոխն ընդունելուց առաջ և մեկ անգամ էլ՝ ընթացքում:

Զամբյուղների և սայլակների ախտահանումը ևս կարևոր հարցերից մեկն է մշտադիտարկման հարցաթերթիկում: Ավագյանի հավաստմամբ՝ երբեմն մշտադիտարկումը սուպերմարկետում տևում է այնքան, որ տեսնեն՝ զամբյուղը օգտագործվելուց հետո անցնում է ախտահանման փուլը եւ դրանից հետո վերադառնում ընդհանուր կիրառման, թե ոչ:         

«Մենք տեսնում ենք, որ հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական դիմակներ են տալիս աշխատողներին, և մեր կողմից՝ որպես աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող մարմնի, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Ակնհայտ է, որ այդ դիմակը աշխատակիցը չի կարող կրել մեկ ժամից ավելի, քանի որ դրանով շնչել հնարավոր չէ, մանավանդ, որ ունենք դեպքեր, երբ աշխատանքը շարունակվում է ութ ժամ»,- ասաց նա:

Առհասարակ այժմ շուկայում առկա բժշկական դիմակների վերահսկողությունը խնդիր է, քանի որ չկա դրանց համար նախատեսված ստանդարտ: «Որքան գիտեմ, այդ դիմակների ստանդարտացումը չկա ԵԱՏՄ տարածքում: Հիմա տեսչական մարմինների գրասենյակի կողմից առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարությանը, և շատ արագ ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի մեր ազգային ընթացակարգով տեխնիկական կանոնակարգը, այսինքն, թե ինչ չափանիշների պիտի համապատասխանի շնչադիմակը, և, ըստ այդմ, մեր գործընկեր շուկայի վերահսկողական մարմինը կզբաղվի դրա վերահսկողությամբ»,- ասաց Ավագյանը:

Անդրադառնալով ալկոգելի շուկայի վերահսկողությանը՝ նա նշեց, որ այս նյութի ստուգումը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթներում է. «Որքանով տեղյակ եմ, դա նրանք պատշաճ են անում»:

Ի՞նչ լուծույթներ են փչում սուպերմարկետներում հաճախորդների ձեռքերին, երբեմն հաճախորդները դրանցից տհաճ հոտ են առնում։ Հարցին ի պատասխան՝ ԱԱՏՄ-ի ղեկավարը փաստեց, որ դա պիտի լինի էթիլային սպիրտ: «Եղել են սուպերմարկետներ, որ փակվելուց հետո, երբ վերաբացվել են, մուտքի մոտ հաճախորդների ձեռքներն ախտահանելու համար աշխատակից են առանձնացրել: Եթե մեր քաղաքացիները այս առումով խախտումներ են նկատել, կխնդրենք դիմեն մեզ, կտեսնենք՝ արդյոք Առողջապահության նախարարության կողմից սահմանված ախտահանիչ լուծույթների մասին նորմին բավարարում է, թե ոչ»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1403 դիտում

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով