Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

04/04/2020 schedule12:10

Կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության ձեռնարկած քայլերն ու դրանց արդյունավետությունը, բնականաբար, ընդդիմախոսների մշտական քննադատությունների թիրախում են։ Դրանք երբեմն տեղին են, երբեմն՝ խիստ չափազանցված, իսկ ավելի հաճախ՝ պարզապես մանիպուլյատիվ ու իրականությունը խեղաթյուրող։ Օրինակ՝ այն փաստը, որ Հայաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով գերազանցում է Վրաստանին ու Ադրբեջանին, ընդդիմությունը ներկայացնում է որպես այդ հարցում մեր իշխանությունների ձախողման «անհերքելի ապացույց» իշխանություններին ամեն գնով պաշտպանել փորձողներն էլ դա «բացատրում են» նրանով, թե «էս ի՞նչ ժողովուրդ ենք, անգամ արտակարգ դրության պայմաններում տարրական կանոնները չենք պահպանում, բակերում իրար գլխի հավաքված նարդի են խաղում, հերթերում հեռավորություն պահպանել չկա» եւ այլն։ Իրականում եթե Շվեյցարիայի նման երկրում 100 հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10 անգամ բարձր է Հայաստանի ցուցանիշից՝ դա չի նշանակում, թե այդ երկրի կառավարությունը մերինից 10 անգամ անարդյունավետ է, կամ՝ եթե այդ նույն ցուցանիշով Ադրբեջանը մեզանից 4-5 անգամ լավ վիճակում է՝դա չի նշանակում, թե ադրբեջանցիները մեզանից  4-5 անգամ ավելի կարգապահ ու մաքրակենցաղ են։ Ամբողջ խնդիրն այն է, թե որ երկրում քանի հոգի է թեստավորվել, որովհետեւ որքան շատ են թեստավորվածները՝ այնքան շատ են հաստատված դեպքերը։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե կառավարությունների ձեռնարկած քայլերն ու բնակչության վարքագիծն ընդհանրապես նշանակություն չունեն։ Իհարկե ունեն, եւ այդ առումով Հայաստանում վիճակը բավականին լավ է՝ իշխանությունների ձեռնարկած քայլերն արդյունքներ են տալիս։ Օրինակ՝ պարետի որոշմամբ մի քանի սուպերմարկետներ մի քանի ժամով փակվեցին, ու հիմա գրեթե բոլոր խոշորխանութներում սանիտարահիգիենիկ միջոցառումները խստորեն պահպանվում են, մի քանի հարյուր մարդ տուգանվեց, ու հիմա մարդիկ ավելի լրջորեն են մոտենում տեղաշարժի սահմանափակումներին, եւ այլն։

Բայց այստեղ էլ այլ խնդրի ենք բախվում։ Մի կողմից՝ որքան խիստ են սահմանափակումները, այնքան դանդաղում է վարակի տարածումը, եւ փոքրանում է հավանականությունը, որ ինչ-որ պահի իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից (առողջապահական կարողությունները չեն բավականացնի բոլորին բուժելու համար)։Մյուս կողմից՝ նոր կարգավորումները (էլեկտրոնային հավելվածների միջոցով մարդկանց տեղորոշելը, նրանց հաղորդակցությունների շրջանակները վերահսկելը եւ այլն) էականորեն ոտնահարում են մարդկանց հիմնարար ազատությունները։ Ընդդիմությունն էլ, առիթն օգտագործելով, հայտարարում է, թե իրականում իշխանությունների նպատակն երկրում տոտալ վերահսկողություն սահմանելն է, նրանք ցանկացած պահի կարող են այդ տվյալներն օգտագործել այլ նպատակներով, իսկ բողոքողներին շատ արագ «կտեղորոշեն» ու կպատժեն՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու պատրվակով, եւ այսպես շարունակ։ Մի խոսքով՝ համարյա օրուելյան «մեծ եղբայրը հետեւում է քեզ» մոտիվներով։

Հարց է ծագում՝գոյություն ունի՞ արդյոք ոսկե միջինը։ Հնարավո՞ր է արդյոք այնպես անել, որ երկրում արտակարգ դրություն լինի (դրա անհրաժեշտությունը կարծես թե որեւէ մեկը չի վիճարկում), ու միաժամանակ մարդկանց որեւէ հիմնարար ազատություն չսահմանափակվի։ Վստահաբար՝ բոլորը կհամաձայնվեն, որ դա հնարավոր չէ, հետեւաբար՝ հարցն այդ սահմանափակումների «համարժեքությունն» է։ Պարզ ասած՝ արդյո՞ք սահմանափակումներն ավելի խիստ չեն, քան պահանջում է վիճակը։ Եվ իհարկե՝ այն, թե արդյո՞ք իշխանությունները քաղաքական նպատակներով չեն չարաշահի այդ սահմանափակումները։ Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ սա, մեծ հաշվով, իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության խնդիր է։ Վստահո՞ւմ է հասարակությունն իշխանությունների հավաստիացումներին, թե՞ չի վստահում։

Ուշադրություն դարձրեք՝ սահմանափակումների «համարժեքության» շուրջ քննարկումները միանգամայն հասկանալի ու նույնիսկ տեղին են, իսկ ահա իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության թեման փոքր-ինչ արհեստական է։ Առավելեւս, որ այդ հարցը բարձրացնողներին հասարակության մեծամասնությունը հաստատ չի վստահում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3915 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ