Մեր «մշտական կորոնավիրուսը»

04/04/2020 schedule17:04

Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը ցույց տվեց, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում անգամ ՀՀ զինված ուժերն իրավունք չունեն թուլացնել զգոնությունը եւ պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն հակահարված տալ թշնամուն, որովհետեւ այս իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ գուցե նույնիսկ ավելացել է։

Պատճառները երեքն են։ Առաջին՝ ամբողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված է համավարակի վրա, եւ պատերազմի վերսկսման դեպքում միջազգային հանրության արձագանքը կարող է սահմանափակվել ընդամենը ձեւական բնույթ կրող դատապարտող հայտարարություններով։ Երկրորդ՝ ինչ-որ պահի իրավիճակն Ադրբեջանում կարող է դուրս գալ Ալիեւի վերահսկողությունից, երկրում կարող են լուրջ ցնցումներ սկսվել, իսկ հանրությանը ներքաղաքական հարցերից շեղելու լավագույն տարբերակը կարող է լինել նոր պատերազմի սանձազերծումը։ Եվ ամենակարեւորը. Ադրբեջանը կարող է համարել, որ հենց հիմա է պատերազմ սկսելու ամենահարմար պահը՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային գների գահավիժումը։

Բանն այն է, որ տեւական ժամանակ նավթի համաշխարհային գները շատ բարձր էին, ու դա Ադրբեջանին հնարավորություն էր տալիս ահռելի գումարներ ծախսել ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու վրա։ Պատկերավոր ասած՝ եթե նավթի բարձր գների պայմաններում Ադրբեջանը կարող էր ամեն օր ձեռք բերել լրացուցիչ 100 փամփուշտ, մենք ձեռք էինք բերում ընդամենը քառասունը։ Այսինքն՝ ժամանակը նրանց օգտին էր աշխատում, որովհետեւ յուրաքանչյուր օր մեր բանակների սպառազինության մակարդակների միջեւ տարբերությունը մեծանում էր, հետեւաբար՝ նրանք կարող էին նաեւ չշտապել։

Բայց նավթի համաշխարհային գների գահավիժումը կտրուկ փոխել էի րավիճակը, ու ակնհայտ է, որ երկու բանակների սպառազինությունների մակարդակների տարբերությունն այլեւս չի մեծանալու, հակառակը՝ փոփոխությունները լինելուեն մեր օգտին։ Այսինքն՝ ժամանակն այլեւս նրանց օգտին չի աշխատում ու ամենայն հավանականությամբ՝ դեռ շատ երկար ժամանակ չի աշխատի։ Եվ եթե նրանք համարեն, որ սպառազինության առումով երկու բանակների միջեւ տարբերությունը հասել է «պատմական մաքսիմումին», մեծ է հավանականությունը, որ չեն դիմանա գայթակղությանը։

Ի՞նչ պիտի անեն Հայաստանի եւ Արցախի իշխանություններն այս իրավիճակում։ Առաջին՝ ոչ մի դեպքում թույլչ տալ ներքաղաքական լարվածության աճ ու բաժանարար գծերի առաջացում ինչպես Հայաստանում, այնպես էլ, առաջին հերթին, Արցախում։ Երկրորդ՝ թույ լչտալ, որ քարոզչական տարբեր մանիպուլյացիաների արդյունքում հասարակության մեջ անվստահություն սերմանվի իշխանությունների նկատմամբ, որովհետեւ առանց այդ վստահության բավարար պաշարի մեզ հազիվ թե հաջողվի դիմագրավել մարտահրավերներին։

Երրորդ՝ որքան էլ բարդ լինի (հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ահռելի ջանքերն ու միջոցները), շարունակել բացառիկ ուշադրություն դարձնել բանակին ու դրա մարտունակությունն ապահովող բոլոր ենթակառուցվածքներին։ Վերջին հաշվով՝ կորոնավիրուսը ժամանակավոր երեւույթէ, բայց կարճ ժամանակում բոլորս հասկացել ենք, որ դրա դեմ պայքարում հաջողության կարող ենք հասնել միայն միասնության դեպքում։ Իսկ արտաքին սպառնալիքները «մշտական կորոնավիրուս» են, եւ, ի տարբերություն համաճարակի, դրա դեմ պայքարի վերջնաժամկետն առայժմ չի էլ ուրվագծվում։ Ու բնականաբար՝այս դեպքում մեր միասնականությունը շատ ավելի կարեւոր է։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջաշխարհը միավորում է ջանքերը, իսկ ահա մեր «մշտական կորոնավիրուսի» դեպքում պիտի ապավինենք միայն ինքներս մեզ ու մեր ուժերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2204 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ