Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Այս գիշեր կորոնավիրուսի հետեւանքով մահացածը Մարալիկի 68-ամյա որսորդն էր, որին «Գյումրի» բկ-ից Երևան էին տեղափոխել ապրիլի 1-ին: Տղամարդն ունեցել է ուղեկցող տարբեր հիվանդություններ, շաքարային դիաբետ և գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, թոքաբորբ, որոնք բարդացրել են վիճակն ու մահ է արձանագրվել:

Քաղաքացին 15 օր բուժումներ է ստացել տանը, այնուհետ մարտի 29-ին դիմել «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Տղամարդու հետ շփված համագյուղացիներն ու բարեկամները, ինչպես նաև «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները երեկվանից են մեկուսացված: Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց, իրենց գործողություններում որեւէ սխալ չի եղել: Հիվանդը եկել է, համաճարակաբանին հարցրել են, հնարավո՞ր է խնդիր լինի: Բացասական պատասխան են ստացել, տղամարդուն վերցրել են բուժման:

«Եթե հիվանդը գալիս է, մեզ ասում են, որ թոքաբորբ է եւ մեզ ասում են, որ խնդիր չունի, պառկեցրեք, մենք չընդունելու իրավունք չունենք: Այս դեպքում մենք ցուցում էլ չենք ունեցել չընդունելու: Հետո էլ, եթե ընդունելու հիվանդ չէր, ինչո՞ւ ինֆեկցիոնից հասավ մեզ մոտ: Էպիդեմիոլոգին հարցրեք, թե ինչի՞ համար է եկել, մեր մոտ պառկել: Դրանից բացի, մի օրինակ էլ բերեմ: Ասենք, մարդը եկել է, կույրաղիքի վիրահատություն ենք արել, 4-րդ օրը հանկարծ ջերմեց, տարանք, ստուգեցինք, պարզվեց կորոնավիրուս է, ի՞նչ պետք է անենք»,- արձագանքեց Արմեն Իսահակյանը:

Բժշկական կենտրոնում դեռ 2 ամիս առաջ է բոլոր դռների մոտ ամրացվել ալկոգելներ, իսկ ախտահանումներն իրականացվել են անընդմեջ: 

«Գյումրի» ԲԿ-ից մեկուսացված են միայն մահացած տղամարդու հետ շփված բուժաշխատողներն ու բժիշկները: Նրանց ընտանիքների անդամները մեկուսացված չեն: Մահացած տղամարդը պառկած է եղել ընդհանուր թերապիայի բաժանմունքում: Նույն պալատում նրա հետ գտնված մյուս հիվանդն ուղարկվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց՝ թեստավորման:

Կենտրոնում այս պահին խուճապ չկա, բժիշկները գիտակցաբար եւ պարտաճանաչ ներկայացել են աշխատանքի: Մասնագիտական կադրերի խնդիր էլ չկա, մեկուսացված անձնակազմում 7-ն են բժիշկ, մյուսները սանիտարներ, բուժքույրեր, եւ այլ բուժաշխատողներ են: Իսահակյանն ասում է, աշխատում են եւ սպասում, որ 14 օրը լրանալուց հետո մեկուսացված աշխատակիցներն առանց խնդիրներ ունենալու վերադառնալու են: Իսկ մինչ  այդ մյուսներն աշխատում են սովորական առօրյայով:

Մի փոքր անսովոր է Մարալիկի առօրյան: Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց կանխարգելիչ միջոցառումներն ուժեղացվել են: Մահացածն ապրում էր 5 հարկանի շենքում: Ամբողջովին ախտահանել են բազմաբնակարանի շքամուտքերն ու աստիճանները: Այս պահին Մարալիկում պատկերացում անգամ չկա, թե տղամարդն ումի՞ց կամ որտե՞ղ կարող էր վարակված լինել: Ապրել է կնոջ հետ: Տղան երկար ժամանակ Հայաստանում չի բնակվում, աղջիկները Երևանում են:  Ճշտվում է շրջանակը որտեղից տղամարդը հնարավոր է վարակված լիներ:

Հիշեցնենք, որ երեկ համայնքապետ Արտակ Գևորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր կան խոսակցություններ, որ կորոնավիրուսով վարակված տղամարդը մինչ հիվանդանալը Ձորակապում հուղարկավորության է մասնակցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2440 դիտում

33-ամյա տղամարդը բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա հարևանին․ տուժողի վիճակը ծանր է

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով

2024 իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Պատերազմի ընթացքում դրսևորել է անփույթ վերաբերմունք․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տիրան Խաչատրյանի գործով

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ավստրիայի կանցլերը կհեռանա պաշտոնից

Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում

Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն

Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին

Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար

Զախարովան արձագանքել է Բլինկենի հայտարարությանը

Շաբաթ երեկոն՝ թանգարաններում. Սարիկ Մինասյանը տեսանյութ է հարապարակել

ԱՄՆ-ն սկսել է զինել Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ․ New York Times

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր

Պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան

ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները

Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Մոլդովայում կտրուկ են արձագանքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը

Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ

2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար

Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել

«Մոնակոն» երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Rolex ժամացույցի հազվադեպ մոդելը. լուսանկարներ

Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին

«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

ՀԱՄԱՍ-ը հաստատել է՝ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլը