Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

06/04/2020 schedule18:00

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին է:

Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է:

Ընդ որում, Ոստիկանությունը ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում:

Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»:

Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»:

Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները):

Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե 1-ին և թե 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»,- գրել է Իոաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4000 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել