COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

Հիմնական գործիքները, որով պարզում ենք հիվանդների հետ շփումներ ունեցած մարդկանց շրջանակը, բջջային օպերատորների տրամադրած տվյալներն են։ Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ վերջում իրենց տրամադրվում են միայն հիվանդի հետ շփում ունեցող կամ առնչվող անձանց տվյալները։ Բադալյանը հավելեց նաեւ, որ այդ տվյալները հավաքվում են, մշակվում, որոնք էլ հասանելի են միայն տվյալ համակարգում աշխատող անձանց։

«Այդ ցուցակը համեմատվում է բժիշկների իրականացրած հարցազրույցներով պարզված շփման շրջանակի հետ, այդ հավելյալ մասով էլ իրականացվում է լրացուցիչ հարցազրույց։ Այն անձինք, որոնք ունեցել են ֆիզիկական շփում հիվանդի հետ, ինքնամեկուսացվում են։ Արդեն ինքնամեկուսացած անձանց հետ կապված ունենք եւս մի քանի գործողություններ»,- ասաց խորհրդականը՝ մանրամասնելով, որ հիվանդի առողջական վիճակի եւ սննդի անհրաժեշտության մասին տեղեկատվության հավաքումն է։

Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն է առաջանում սննդի տրամադրում այդ անձին կամ իր ընտանիքին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով այդ տվյալները փոխանցվում են, եւ սնունդը մատակարարվում է։ «Բացի դրանից, մենք պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում ինքնամեկուսացված անձանց, որ անցնեն հաղորդագրության մեջ եղած հղումով եւ պատասխանեն առողջական վիճակի մասին հարցերին, այնուհետեւ ինքնալուսանկարվում են, որպեսզի հավաստիանանք, որ դա հենց ինքնամեկուսացված անձն է։ Այդ ընթացքում հավաքվում է նաեւ տեղեկություն նրանց գտնվելու վայրի մասին, եւ հավաստիանում ենք, որ չեն լքել մեկուսացման վայրը։ Այդ հաղորդագրությունները նրանք ստանում են օրվա մեջ մի քանի անգամ, չունեն պարբերականություն, պատահական սկզբունքով են ուղարկվում, որ հնարավոր չլինի այդ պարբերականությունը որոշել եւ բացակայել դրա միջակայքում»,- ասաց Բադալյանը։

Նա շեշտեց, որ հսկվում է նաեւ ինքնամեկուսացած անձանց գտնվելու վայրը, եւ եթե անձը լքում է, ավտոմատ համակարգը այդ հաղորդագրությունը փոխանցում է ՀՀ ոստիկանությանը։ «Այնսպես չէ, որ բոլորը հետեւում են՝ ով ուր գնաց, այդ հաղորդագրությունից հետո միայն ոստիկանության աշխատակիցը գնում է՝ պարզելու՝ այդ հաղորդագրությունը տեխնիկական խնդիր է, թե անձը լքել է վայրը։ Եթե լքել է բնակության վայրը, ապա ենթարկվում է վարչական տույժի, եթե մի քանի անգամ կրկնվի, ապա տվյալ քաղաքացիները կարող են տեղափոխվել արդեն մեկուսացման վայր»,- վստահեցրեց խորհրդականը։

Նա մանրամասնեց, որ առոողջական վիճակի մասին տեղեկությունը երբ հավաքվում է, այն քաղաքացիների տվյալները, որոնց մոտ կասկած է լինում հնարավոր վարակման, փոխանցվում են պարետատուն, այնուհետեւ պարետատան աշխատակիցները զանգահարում են այդ «կարմիր գոտում» հայտնված մարդկանց եւ հարցազրույցի միջոցով պարզում՝ արդյոք լրացված տվյալներն իրական են, թե մարդը պատահական կամ ուղղակի փորձել է բոլոր ախտանիշները ցույց տալ։ «Եթե ի հայտ է գալիս, որ անձի մոտ առկա են ախտանիշներ, տվյալները փոխանցվում են Առողջապահության նախարարություն՝ թեստավորում իրականացնելու համար։ Այս խմբի մոտ հավաքվում է նաեւ COVID-19 հավելվածի միջոցով հարցերին պատասխանած քաղաքացիների տվյալները։ Այս հավելվածն ունեցել է ավելի քան 40 հազար բեռնում, 240 հազար անգամ մարդիկ թեստ են իրականացրել։ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում», հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը։ Նրանցից 12-ը թեստավորվել է, որոնցից 4-ի մոտ եղել է դրական արդյունք»,- եզրափակեց Բադալյանը՝ հավելելով, որ այս հավելվածը կամավորական սկբունքով է, եւ քաղաքացիները պարտավոր չեն այն ներբեռնել եւ պատասխանել հարցերին։

Տպել
2307 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)