Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել մշտադիտարկման արդյունքներ և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ. փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180 մլն ՀՀ դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․ մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել՝ իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռքբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։

Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։

Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է շուրջ 138.5 մլն ՀՀ դրամ։

ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։

Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ և ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերևութ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2104 դիտում

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը