Երևան
12 °C
Արտակարգ իրավիճակների պայմաններում կյանքը, հասկանալի է, լիովին կանգ չի առնում։ Այդ թվում՝ նաեւ քաղաքական ու տնտեսական կյանքը։ Հիմնական սկզբունքները նույնպես չեն փոխվում։ Պետական կառույցները շարունակում են ապահովել պետության կենսագործունեությունը, բիզնեսը ձգտում է շահույթ ստանալ, քաղաքական ուժերը ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունն ու բարձրացնել վարկանիշը՝ պայքարելով քաղաքական հակառակորդների դեմ, լրատվամիջոցները ձգտում են ընդլայնել իրենց լսարանը, եւ այսպես շարունակ։ Այլ հարց է, որ արտակարգ իրավիճակներում (պատերազմ, համաճարակ եւ այլն) հանրային ընկալումներն են կտրուկ սրվում, եւ այն ամենը, ինչ սովորական պայմաններում «նորմալ» էր ընկալվում, ոչ ստանդարտ իրավիճակներում բոլորովին այլ վերաբերմունքի է արժանանում։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արդյունքներ կստացվեին, եթե, օրինակ, հարցում անցկացվեր, թե ինչ կարծիքի են մարդիկ համաճարակի այս օրերին հացը թանկացրած տնտեսվարողների մասին։ Վստահեցնում ենք՝ պատասխանների կեսից ավելին հրապարակման ենթակա չէր լինի։ Մինչդեռ նրանք ոչ մի «նորբան» չեն անում. Առաջ էլ Զատկի նախօրեին ձուն էին թանկացնում, կանանց տոների օրերին՝ ծաղիկները, Նոր տարուց առաջ՝ գրեթե ամեն ինչ, մի խոսքով՝ առիթից օգտվելով գերշահույթներ էին ստանում։ Տարբերությունն «ընդամենը» այն է, որ այն ժամանակ տոներից էին «առիթավորվում», հիմա՝ մարդկանց ծանր վիճակից։ Այստեղից էլ՝ մարդկանց խիստ բացասական վերաբերմունքը։
Բայց չէ՞ որ քաղաքական ուժերն էլ են ըստ էության նույն բանն անում։ Ի՞նչ տարբերություն՝ անպատասխանատու եւ ագահ տնտեսվարողնե՞րն են օգտվում համավարակից ու թանկացնում հացը կամ ձավարեղենը՝ փորձելով գերշահույթներ ստանալ, թե՞ քաղաքական ուժերն են, օգտվելով այդ նույն համավարակից, փորձում քաղաքական «գերշահույթներ» ստանալ՝ հնարավոր բոլոր միջոցներով հարվածելով իշխանություններին։ Սովորական իրավիճակներում դա նորմալ է, ընդդիմությունը հենց այդպես էլ պիտի վարվի, բայց երբ նույնն անում է պետության ու հասարակության համար ծանր օրերին՝ դա արդեն անընդունելի ու անհասկանալի է։ Ու բնական է, որ եթե մարդկանց մեծ մասն ամենավերջին խոսքերով է բնութագրում համաճարակի պայմաններում լրացուցիչ միլիոններ կուտակող որոշ գործարարների, նույնպիսի գնահատական պիտի տա նաեւ այդ քաղաքական ուժերին։ Իսկ պատճառաբանությունները, թե «հա, բայց իշխանությունները բազմաթիվ սխալներ են անում, մեր քննադատությունն օբյեկտիվ հիմքեր ունի», այնքան էլ տեղին չեն։ Իսկ ո՞վ ասաց, որ հացի կամ ձավարեղենի թանկացումն ընդհանրապես օբյեկտիվ հիմքեր չունի։ Պարզապես օբյեկտիվորեն պիտի մի քանի դրամով թանկանար՝ իրենք մի քանի տասնյակ դրամով են թանկացրել։ Նույնն էլ քաղաքական ուժերի դեպքում է։ Իհարկե իշխանություններն անսխալական չեն, բայց քաղաքական ուժերին եթե լսես՝ կստացվի, որ իշխանությունները դիտմամբ են կորոնավիրուսը բերել Հայաստան, հաստատված դեպքերի թիվն էլ հարեւանների համեմատ մեծ է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է, իսկ Սերժ Սարգսյանն ինչ-որ յուրացումների մեջ է մեղադրվում։
Մի խոսքով՝ որքան էլ ցավալի է, բայց ընդդիմությունը փորձում է օգտվել կորոնավիրուսի համավարակից եւ քաղաքական դիվիդենտներ շահել։ Հստակ գիտակցելով, որ իշխանություններն ավելի կարեւոր գործերով են զբաղված եւ իրենցով «զբաղվելու» ժամանակ հաստատ չունեն։ Իսկ եթե հիմա են իրենց այդպես պահում՝ պատկերացնո՞ւմ եք թե ինչ կլինի, եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի։
Միակ բարեբախտությունն այն է, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը գիտակցում է այս ամենն ու ըստ դրա էլ ձեւավորում իր վերաբերմունքը քաղաքական այդ ուժերի նկատմամբ։ Ի դեպ՝անկախ նրանից, թե ինչպես է վերաբերում իշխանություններին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT