2 միլիոն դրամ կամ մոտ 800 պիցցա

11/04/2020 schedule15:25

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը «հրապարակայնորեն արտահայտված զրպարտության» համար դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում վերադարձվող գումարները պիտի ուղղվեն բանակին, իսկ «այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի...»։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ դա զրպարտություն է, այսինքն՝ կամ ինքը չի թալանել, կամ էլ այդ փողերն իր եւ իր ընտանիքի մոտ չեն։

Ուշագրավն այն է, որ զրպարտության մեջ դիմացինին մեղադրում է մի մարդ, որը 2008-ի մարտի 1-ի նախօրեին հեռուստատեսությամբ հայտարարեց, թե ցուցարարները զինված են ու ավտոմեքենաների ետեւից կրակում են ոստիկանների վրա (հետագայում դա հաստատող որեւէ փաստ չներկայացվեց), իսկ մարտի 2-ին հեռուստատեսությամբ կադրեր էին ցուցադրվում, թե ինչպես է Ազատության հրապարակն ու Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը հեղեղված ներարկիչներով ու օղու դատարկ շշերով։ Այսինքն՝ Քոչարյանի ղեկավարած իշխանությունները հարյուր հազարավոր մարդկանց ներկայացնում էին որպես ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ գործող զինված բանդաներ։ Իսկ այդ բացահայտ զրպարտության արդյունքը եղավ այն, որ իրենց իսկապես հրոսակների պես պահող ուժայինների հատուկ ստորաբաժանումներն ու անհայտ խմբավորումները հարձակվեցին ժողովրդի վրա՝ խլելով տասը հոգու կյանք։ Հիմա այդ ամենի պատասխանատուն դատի է տալիս այդ նույն ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ու 2 միլիոն դրամ (մոտ 800 պիցցա) պահանջում։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը պաշտոնապես «ընդամենը»  տասնյակ միլիոնավոր դոլարների է հասնում, անձամբ ինքը համեստորեն խոստովանել է, որ Հայաստանում իր ընտանիքի չափ հարուստ մոտ 200 ընտանիք կա, նրա թալանի վերաբերյալ էլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ առայժմ չկա, ու հենց սրանից էլ օգտվում է Քոչարյանը՝ դատի տալով Փաշինյանին։ Բայց հարց է ծագում՝ ո՞րն է նպատակը։ Լրացուցիչ 2 միլիոն դրամի կարիք նա հազիվ թե ունենա, պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը վերականգնելու մասին խոսելը տեղին չէ՝ վերջիններիս բացակայության պատճառով, այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, սա ընդամենը քարոզչական հնարք է։ Ընդորում՝ նպատակը ոչ թե սեփական վարկանիշը բարձրացնելն է (անկախ դատավճռի առկայությունից կամ բացակայությունից՝ բոլորն էլ գիտեն, թե ինչպես են ձեռք բերվել նրա ընտանիքի միլիոնները), այլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին հարվածելը։

Ի՞նչ պիտի մտածեն ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները՝ լսելով, որ Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին։ Ճիշտ է, արձագանքը կլինի մոտավորապես հետեւյալը. «տո դե շատ էլ լավ ա անում, տեղն ա ձեզ, զզվացրիք ձեր թավիշով, դուք մենակ օրենքից եք խոսում ու ամեն ինչ ուզում եք օրենքով անեք, իսկ իրենք տակից սաղին առնում են ու երկիրը քանդում...»: 

Այսինքն՝ նպատակը հանրության լայն շերտերի մեջ գործող իշխանությունների նկատմամբ հիասթափություն առաջացնելն է։ Կամ էլ՝ իշխանություններին ստիպելը, որ այնքան էլ խստորեն չհետեւեն օրենքի տառին եւ իրավական տեսանկյունից խոցելի քայլերի դիմեն (օրինակ՝ «չորով» պետականացնեն ակնհայտ ապօրինի ճանապարհով կուտակված միլիոնները)։

Իշխանությունները, բարեբախտաբար, կուլ չեն տալիս այդ խայծը, չեն տրվում սադրանքներին ու առաջնորդվում են բացառապես օրենքներով։ Ու որքան էլ դա ուղեկցվի «հարակից երեւույթներով», երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից դա միակ ճիշտ ճանապարհն է: Իրավական պետություն կառուցելու այլ ձեւ չկա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5528 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ