Երևան
12 °C
Ամբողջ աշխարհի համար արդեն իսկ հասկանալի է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը զուտ առողջապահական խնդիր չէ, հետեւաբար՝ միայն առողջապահական միջոցառումները, այն էլ՝ «հրդեհի մարման» ռեժիմով, բավարար չեն։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Իսկ դա բավականին բարդ է, որովհետեւ հարվածները տարբեր կողմերից են հասցվում, ու դրանցից պաշտպանվելու քայլերը հաճախ տրամագծորեն հակադիր են միմյանց։ Օրինակ՝ համաճարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ ձեւերից մեկը կարանտինային խիստ ռեժիմն է, բայց համընդհանուր սահմանափակումները մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, մինչդեռ ակնհայտ է, որ հետագայում ամենաբարդ մարտահրավերը հենց տնտեսական ճգնաժամն է լինելու։ Պարզ ասած՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության եւ համակարգային միջոցառումների նպատակը պիտի լինի գտնել այն մաքսիմալ արդյունավետ տարբերակը, որը հնարավորություն կտա մարդկանց մեկուսացումն ապահովել այնպես, որ տնտեսությունը հնարավորինս քիչ տուժի, այս րոպեական աջակցություն ցուցաբերել սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդկանց, բայց ոչ թե բոլոր միջոցներն ուղղել դրան, այլ մտածել նաեւ հետհամաճարակային իրավիճակի մասին եւ թիրախային աջակցություն ցուցաբերել բիզնեսի այն ոլորտներին, որոնք կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում դառնալու են մեր տնտեսության «թթվածնային բարձիկը», եւ այլն։
Այո, կառավարությունը պիտի աշխատի (եւ աշխատում է) միաժամանակ մի քանի ուղղություններով։ Ընդորում՝ այնպես չպիտի լինի, որ առողջապահության նախարարությանը հետաքրքրի բացառապես կորոնավիրուսը, ոստիկանությանը՝ բացառապես կարանտինային ռեժիմի խախտումները կանխելը, հարկայինին՝ բացառապես հարկային մուտքեր ապահովելը, եւ այսպես շարունակ։ Ամեն մեկը պիտի ներկայացնի իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու ուղիները, բայց ձեռնարկվող միջոցառումները պիտի լինեն համակարգված եւ ուղղված մեկ միասնական նպատակի։ Ու շատ կարեւոր է, որ այդ ընթացքում կառավարությունը չշեղվի բուն նպատակից ու տարբեր մանիպուլյացիաների չենթարկվի։
Իսկ կառավարությանը մանիպուլյացիաների ենթարկելու փորձեր կան ու լինելու են։ Կարանտինային ռեժիմի խստացման դեպքում աղմուկ են բարձրացնելու, թե «էս ի՞նչ եք անում, տնտեսությունը վարի եք տալիս, որ վաղը-մյուս օրը սովից կոտորվե՞նք», ռեժիմի մեղմացման դեպքում ասելու են՝ «էս չհասկացանք, ձեր համար տնտեսությունն ու բյուջեն լցնելն ավելի կարեւոր են, քան մարդկային կյանքե՞րը», փոքր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու դեպքում ասելու են «հարյուր հազարավոր մարդիկ օրվա հաց չունեն՝ դուք բիզնեսմենների՞ն եք աջակցում», այդ հարյուր հազարավոր մարդկանց օգնություն ցուցաբերելը հնարավոր դարձնելու համար հարկային վարչարարությունը խստացնելու դեպքում ասելու են «սաղ աշխարհում բիզնեսին հարկային արձակուրդ են տալիս՝ դուք վարչարարություն ե՞ք խստացնում», եւ այլն։
Այս ամենից նեղվել պետք չէ։ Միշտ էլ այդպես է լինում՝ քաղաքական ուժերը փորձում են ցանկացած իրավիճակ ծառայեցնել սեփական շահերին ու միջոցների մեջ խտրություն չեն դնում։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է. իրենք ոչ ստեղծված իրավիճակի համար են պատասխանատու, ոչ էլ այդ իրավիճակից դուրս գալուն ուղղված միջոցառումների։ Նրանց նպատակը նույնն է՝ցույց տալ, թե որքան վատն են իշխանությունները, եւ որքան լավ կլիներ, եթե նրանց փոխարեն իրենք լինեին։
Իսկ իշխանությունները պիտի պարզապես շարունակեն իրենց գործը՝ ուշադրություն չդարձնելով կողքից հնչող դատարկաբանությունների վրա, բայց միաժամանակ անպայմանորեն հաշվի առնելով ռացիոնալ առաջարկներն ու խորհուրդները։ Եթե անգամ դրանք գալիս են քաղաքական հակառակորդներից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT