Եթե վարակի տարածման դինամիկան բարենպաստ սցենարով ընթանա, քննարկելի է սահմանափակումների հանումն առհասարակ․ ՀՀ փոխվարչապետ

Տեղաշարժի սահմանափակումները պետք է շարունակվեն մինչեւ արտակարգ դրության առաջին ժամկետի ավարտը եւ պահպանվեն ապրիլ ամսվա ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա շեշտեց, որ հենց դա է լինելու իրենց մարտավարությունը։

Փոխվարչապետը նշեց, որ հանրային տրանսպորտը եւ միջմարզային տրանսպորտը շարունակվելու են մնալ արգելված։ Արգելված է լինելու նաեւ օտարերկրացիների մուտքը ՀՀ, իսկ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը մնալու է սահմանափակված։

«Եթե մեզ հաջողվի շարունակել 1-ից նվազ պահել վարակի տարածման դինամիկան, կվերանայվեն սահմանափակումները, մենք կրկին կշարունակենք շարժվել կանոնների թեթեւացման ուղղությամբ, կշարունակենք ընդլայնել թեստավորման քանակը եւ բարելավել տեղորոշման գործիքները»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ եթե վարակի տարածման դինամիկան բերանպաստ սցենարով ընթանա, նույնիսկ քննարկելի է սահմանափակումների հանումն առհասարակ, կշարունակվեն միայն շփումների շրջանակի բացահայտումը եւ թեստավորումը։

Ներկայացնելով արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը՝ Ավինյանն ասաց, որ եղել են մի քանի փոփոխություններ։ Առաջին փոփոխությունը, որ Կառավարությունն արել է, կապված է ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակող դրույթներին․ «Դրանք ընդհանրապես վերացված են, քանի որ համարում ենք, որ այս փուլում ԶԼՄ-ներում նկատելի չէ մեծ ծավալի ապատեղեկատվության տարածում այն իմաստով, որը կարող է վտանգավոր լինել հանրային ընկալումների տեսանկյունից։ Մենք ընդհանուր մոնիթորինգի կենթարկենք եւ եթե կարիք լինի, կվերադարձնենք այդ դրույթները»,- ասաց Ավինյանը։

Նա նաեւ հայտնեց, որ կալանք չի կիրառվելու ավտոճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, սակայն սա չի նշանակում, որ այդ խախտումները չեն արձանագրվելու, եւ արտակարգ դրության ավարտից հետո այդ կալանքները չեն գործելու։

Տպել
1355 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման