Կարտոֆիլի նման բաներ գոնե ցանվեն, որ մեր գլխի ճարը տեսնենք՝ հետագա ձմեռն անցկացնելու համար․ Սասուն Միքայելյան

Առաջարկում եմ հանրային խորհրդի նման հանրային բժշկական խորհուրդ ձեւավորել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Ըստ նրա՝ այդ խորհուրդը լուրջ օգուտ կբերի կորոնավիրուսի դեմ պայքարում։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այս կարծիքին ի պատասխան՝ նշեց, որ Առողջապահության նախարարությունը պարբերաբար նման հանդիպումներ է անցկացնում։ «Հանդիպումներ է իրականացնում ոչ միայն տեղացի մասնագետների, այլ նաեւ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ օնլայն տեսակապի միջոցով, բայց եթե կա անձանց շրջանակ, որոնք ոլորտի մասնագետներ են եւ ցանկանում են այս գործընթացում նույնպես ներգրավված լինել, կարծում եմ՝ Առողջապահության նախարարությունը նույնպես բաց է նման առաջարկների համար»,- ասաց Ավինյանը։

Միքայելյանը առաջարկեց նաեւ վերանայել դիահերձման արգելքը կորոնսվիրուսով վարակված անձանց համար եւ հորդորեց անպայման իրականացնել այն։ Նա նաեւ շեշտեց, որ սա շատ կարեւոր է, մանավանդ հիմա, երբ այդքան շատ չեն մահվան դեպքերը, կարելի է այն անել։

«Ես միանշանակ Ձեզ հետ համաձայն եմ, որ գիտական տեսանկյունից մեծ կարեւորություն ունի, այնուամենայնիվ, դրա համար պետք է համապատասխան միջավայր ստեղծել, որը թույլ կտա համոզված լինել՝ դիահերձողներին որեւէ վտանգ չի սպառնում»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ նման բան նախատեսում է Առողջապահության նախարարությունը, եւ սկզբնական տվյալներով 1,5 ամիս հետո հնարավորություն կլինի այս գործընթացը կազմակերպել։

«Գյուղատնտեսական աշխատանքները 20 օրից վերջանում են արդեն, քարը տրաքի՝ 1 ամսից։ Առաջարկում եմ պետությունը վերցնի իր վրա այդ պարտականությունները կամ հնարավորություն տա անվճար վառելանյութի կամ օգնի ինչ-որ բանով, որովհետեւ մեր գյուղատնտեսությամբ զբաղվողների 70-80 տոկոսը վարկի տակ է»,- ասաց Միքայելյանը։

Նա նկատեց, որ պարտադիր չէ, որ հացահատիկային բույսեր ցանվեն․ «Երկրորդ համաշխարհային պատերազմը կարտոֆիլով ապրել ենք»,- ասաց պատգամավորը, ապա շարունակեց. «Նման բաներ ցանվեն, որովհետեւ սա կարող է երկար տեւել, հետագայում սրանից պրծնենք, ուրիշ COVID-ի առաջ կանգնենք։ Համատարած է սա, հետեւաբար ուրիշ պետությունները չեն կարող մեզ օգնել, բայց մենք գոնե մեր գլխի ճարը տեսնենք՝ հետագա ձմեռն անցկացնելու համար»,- ասաց Միքայելյանը։

«Սա առաջնային խնդիրներից է, որ մեր առջեւ դրված է․ ե՛ւ տեղական արտադրության, ե՛ւ ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում։ Ես կարծում եմ, որ տեղական արտադրության հետ կապված աշխատանքները, որոնց համար նախատեսված են նաեւ տարբեր ծրագրեր, եւ ընդհանուր այս տնտեսական բլոկի առաջնորդությունը տանու է ՀՀ վարչապետը, այդ քննարկումների ժամանակ նույնպես առաջ են քաշվում»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է կարճաժամկետ պարենային խնդիրների լուծմանը, իրենք նվազագույնը համոզված են, որ տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու։ «Միանշանակ կան որոշակի գնային տատանումներ, այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների հետ վերլուծություն ենք անում եւ անում ենք ոչ թե այս տարվա կտրվածքով միայն, այլ համեմատում ենք 2018 թվականի հետ, տեսնում ենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքների»,- եզրափակեց Ավինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3988 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց