Երևան
12 °C
Հաշմադամություն ունեցող անձինք անհանգստացած են, որ կարող են պետության կողմից տրվող թոշակից զրկվել: Քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, եւ շուտով լրանում է շատերի հաշմանդամության կարգի ժամկետները, նրանք չգիտեն, թե ինչ կլինի, եթե չհանձնեն պարտադիր բժշկասոցիալական փորձաքննությունը:
Բանն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է յուրաքանչյուր տարի դիմեն ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան բաժին, որպեսզի անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումների արդյունքում վերահաստատվի վերջիններիս հաշմանդամության կարգն ու շարունակեն թոշակ ստանալ: Այս խնդրով անհանգստացած որոշ մարդիկ դիմել էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանին, որն էլ ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնել էր հարցը:
«Տեղեկացված չեմ՝ արդյոք հանձնաժողովն այս օրերին գործում է, թէ ոչ, սակայն նույնիսկ գործելու դեպքում առողջական խնդիրներով շահառու քաղաքացիները գտնվում են ռիսկային խմբում, եւ լավ կլիներ, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, նրանք շարունակեին վճարվել պետության կողմից՝ առանց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժին այցելելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը:
Կոստանյանն առաջարկել էր, որ մինչեւ կարանտինի ավարտը պետությունը քաղաքացիներին նախատեսված գումարից չզրկի, եթե նույնիսկ լրացել է նրանց կարգի ժամկետը:
Պարզվում է՝ պետությունն այս մասին հոգացել էր ավելի վաղ, քան շահառուները կսկսեին անհանգսանալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձագանքել էր պատգամավորի գրառմանն ու մեկնաբանություններում նշել, որ այդ հարցը դեռեւս մեկ ամիս առաջ է լուծվել, եւ անհանգստանալու կարիք չկա: Նախարարը վստահեցրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք շարունակելու են համապատասխան թոշակ ստանալ քանի դեռ կարանտինում են: Ըստ Բաթոյանի՝ եթե հրատապ փորձաքննության կարիք լինի, դա էլ է արվում: Ոչ մի աշխատանք կասեցված չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT