Երևան
12 °C
«Ես ցանկանում եմ, որ Արցախի հաջորդ նախագահն իր առաքելությունն իրականացնի պատասխանատվությամբ: Այդ պատասխանատվությունը կնպաստի, որ նրա գործունեությունը լինի հաջողված, կնպաստի, որ լուծվեն այս պահին չլուծված խնդիրները, եւ բարենպաստ պայմաններ ստեղծվեն հաջորդ նվաճումները արձանագրելու համար». Ստեփանակերտի 1/22 տեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում ընտրությունների կազմակերպմանը՝ Սահակյանն ասաց, թե գործել են Սահմանադրության համապատասխան, բոլոր ռիսկերը հաշվի են առնվել եւ միջոցներ են ձեռնարկվել: Սահակյանը չի կարծում, թե ընտրողներն այսօր պասիվ են, տեղամասերի դատարկությունը նա պայմանավորում է ձեռնարկված կանխարգելիչ աշխատանքներով:
«Ես պիտի հակաճառեմ ձեզ. ընտրատեղամասերը ոչ թե դատարկ են, այլ աշխատանքը կազմակերպվել է այնպես, որ այստեղ կուտակումներ չլինեն: Մենք ենթադրում էինք, որ երկրորդ փուլի մասնակիցներն ավելի քիչ են լինելու, քան առաջին փուլում ունեցել ենք, բայց դա պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանմամբ, երկրորդ փուլի առանձնահատկություններով»,- ընդգծեց նախագահը:
Հարցին՝ պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, եթե ընտրություններից հետո վարակվածների թիվը մեծանա, Սահակյանը պատասխանեց.
«Մեր գործողությունները փաստում են, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափել եւ չենք էլ խուսափելու, տվյալ դեպքում այդ պատասխանատվությունը կրում է նաեւ Արցախի Հանրապետության նախագահը: Եվ եթե անհրաժեշտություն լինի այդ պատասխանատվությունը կրելու, կրելու եմ նաեւ ես»:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի մասին՝ Սահակյանն ընդգծեց, որ ապահովված են եղել մրցակցային պայմաններ, քաղաքական ուժերը իրենց կառուցած աշխատանքների համաձայն՝ ստացել են իրենց քվեները:
Բակո Սահակյանին հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե արդյոք շանտաժ չի համարում Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը՝ եթե չվերացվի Քոչարյանի կալանքը, դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Կարծում եմ՝ մենք բոլորս պարտավոր ենք՝ հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործը ստանա իր տրամաբանական գնահատականը: Իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք: Մեր ողջամտությունից է կախված, թե ինչպիսի ընթացք կունենա այդ գործը… հայ-ռուսական բարեկամությունը դաշնակցային, ինչու չէ, նաեւ եղբայրական հարաբերություն է, դրա հիմքը դրվել է դարեր առաջ, եւ ես համոզված եմ, որ այդ բարեկամությունը շարունակական է լինելու: Այս շրջանում հատկապես, երբ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ մեր հայրենիքը հայտնվել են ոչ հասարակ պայմաններում, կարծում եմ՝ մեր այդ բարեկամության նշանակությունը հաշվի առնելով՝ մեր պատասխանատուները կանեն ամեն ինչ, որ բարեկամությունը խորանա եւ ստանա արդյունավետություն»,- պատասխանեց նա:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին Սերժ Սարգսյանի մասնակցելու մտադրությանը եւ պատասխանելով հարցին՝ անհրաժեշտության դեպքում կմասնակցի՞ այդ հանձնաժողովի նիստին՝ Սահակյանն ասաց.
«Ինձ հրավեր չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում ե՛ւ ես, ե՛ւ մենք բոլորս պատրաստ ենք աջակցել այդ հանձնաժողովին, աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնել, հատկապես երբ հանձնաժողովի անդամները եւ պատասխանատուները հայտարարել են, որ նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը եւ ամեն կերպ նպաստել, որ հետագայում այդ բացերը չունենանք»:
Արցախի գործող նախագահը խոսեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջերս հրապարակած հոդվածի մասին: Ասաց, որ դրանում որեւէ արտառոց բան չի տեսնում, որ երկրի նախկին նախագահը տարբեր իրավիճակներում իր տեսակետն է ներկայացնում:
«Տեղյակ եմ տարբեր մեկնաբանություններին, ես այդպես չեմ մտածում, ես մտածում եմ, որ ՀՀ նախագահն իր պատրաստակամությունն է ցուցաբերել եւ ցանկություն է հայտնել օգտակար լինել նաեւ այս շրջանում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT