Երևան
12 °C
Երկրում արտակարգ դրության ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգելն ու միաժամանակ տնտեսական գործունեության որոշ ոլորտներում սահմանափակումները թուլացնելը, ինչպես եւ սպասվում էր, հակասական գնահատականների է արժանացել։ Կարծիքները երբեմն տրամագծորեն հակադիր են՝ «մինչեւ ե՞րբ տանը նստենք, բա մեր հացն ո՞վ ա ապահովելու»-ից սկսած՝ մինչեւ «չհասկացանք, սահմանափակումները խստացնելու փոխարեն մեղմացնում եք, որ վարակը սաղին կոտորի՞»։
Ուշադրություն դարձրեք՝ երկու պնդումների մեջ էլ ճշմարտության հատիկ կա։ Մի կողմից՝ որքան էլ իշխանությունները ջանան աջակցության տարբեր ծրագրերով հասցեական աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով բոլոր խմբերին, միեւնույն է՝ կգտնվեն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով դուրս կմնան այդ ծրագրերից եւ պարտադիր ինքնամեկուսացման պայմաններում իսկապես օրվա հացի խնդիր կունենան։ Մյուս կողմից՝ որքան էլ խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ նորմերը, միեւնույն է՝ աշխատող ձեռնարկությունների թվի աճը վարակի տարածման ռիսկերն ավելացնում է։
Բայց եկեք ընդունենք, որ կառավարության ռազմավարությունը ճիշտ է ընտրված. պետք է մեծ զգուշավորությամբ կամաց-կամաց աշխատեցնել տնտեսությունն ու միաժամանակ փորձել հասցեական օգնություն ցուցաբերել բոլոր խոցելի խավերին։ Իհարկե՝ այնպես չէ, որ իշխանությունները հասցնում են ամեն ինչ, եւ որեւէ հարց դուրս չի մնում նրանց ուշադրությունից։ Որպես օրինակ բերենք առաջին հայացքից անկարեւոր թվացող մի հարց։ Տասնյակ հազարավոր երեւանցիներ ամառանոցներ ունեն, բայց գարնանային այս օրերին չեն կարող գնալ ու մշակել իրենց այգիները։ Իսկ այդ այգիներում, իմիջիայլոց, ամենահամեստ հաշվարկներով տարեկան 10-15 հազար տոննա միրգ է արտադրվում։ Ընդ որում, շաբաթ-կիրակի օրերին ամառանոց գնացողների՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հաստատ տասնապատիկ ավելի փոքր է, քան, ասենք, օրական մեկ ժամ Երեւանի որեւէ այգում զբոսնելու ժամանակ։ Բացի այդ էլ՝ ավելի քան մեկ ամիս տանը փակված տասնյակ հազարավոր մարդկանց դա լիցքաթափվելու եւ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու հնարավորություն կտա, իսկ մենք այդպիսի խնդիրների ամենայն հավանականությամբ կբախվենք։ Կարելի է ուրիշ օրինակներ էլ բերել՝ ցույց տալու համար, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը ոչ միշտ են իդեալական, բայց սա այլ հարց է։
Ի վերջո այս մի քանի ամիսները ցույց տվեցին, որ աշխարհի ոչ մի երկրի կառավարություն չկարողացավ այս իրավիճակներում անթերի աշխատել։ Ոչ մի կառավարություն՝ առանց բացառության։ Խնդիրն այն է, թե ով ինչ չափորոշիչներով է գնահատում իշխանությունների գործունեությունը։ Հասկանալի է, երբ քաղաքական գործիչները խոսում են աջակցության տարբեր ծրագրերից դուրս մնացած, բայց սոցիալապես խոցելի մարդկանց մասին, բայց անհասկանալի է, երբ դեմքի լրջագույն արտահայտությամբ հարցն այնպես են ներկայացնում, թե Հայաստանի միակ խոցելի մարդը Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ 66 տարեկան է։
Հասկանալի է, երբ մտահոգվում են երկրի վիճակով ու անխուսափելի տնտեսական անկումով՝ նաեւ իշխանություններին խորհուրդներ տալով, թե ինչ քայլեր պետք է անել, բայց անհասկանալի է, երբ արդեն այսօրվանից հայտարարում են, թե առաջիկա ամիսներին իշխանությունները սկսելու են խաբել ժողովրդին ու իրենց տնտեսական ձախողումների մեղքը բարդել կորոնավիրուսի վրա (կարելի է կարծել, թե կորոնավիրուսն ամբողջ աշխարհի տնտեսության վրա դրականորեն է ազդելու, Հայաստանի վրա՝ բացասաբար)։
Մի խոսքով՝ հնարավոր չէ առողջ բանականության սահմաններում հասկանալ նրանց, ովքեր այս ժամանակահատվածն օգտագործում են իշխանությունների դեմ ամենաստոր մեթոդներով պայքարելու համար։ Հավատացեք՝ դժվար պահերին թիկունքից հասցված հարվածները որեւէ արդարացում չունեն ու երբեւէ չեն ներվելու։ Եթե անգամ իրավական հետեւանքներ չունենան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT