Երևան
12 °C
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է: Գործի 7 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին 10-օրյա ժամկետում ծանոթանալու համար:
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ: Հետագայում գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն: Լյովա Բաղդասարյանին մեղադրանք առաջադրեց խոշոր չափի՝ շուրջ 700.000 դրամ կաշառք ստանալու համար, քաղաքացիներ Հայկ Կարապետյանին՝ կաշառքը տալու, իսկ Արթուր Հովհաննիսյանին՝ կաշառք տալուն օժանդակելու համար:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը պատմեց, որ ենթադրյալ հանցագործության պահին իր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, իսկ ԱԱԾ աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են Լյովա Բաղդասարյանին եւ գործով երրորդ մեղադրյալին (խոսքը Արթուր Հովհաննիսյանի մասին է,- խմբ.). «ՀՔԾ-ն օրենքի կոպիտ խախտումներով, որոնք ընդունելի չեն մերօրյա իրականության համար, չունենալով բավարար ապացույցներ, Հայկ Կարապետյանին մեղադրում է մի հանցագործության մեջ, որի կատարման պահին ինքը ֆիզիկապես գտնվել է «Կոշ» ՔԿՀ-ում (ծանր հանցագործության համար նա դատապարտված է եղել 10 տարի ազատազրկման եւ պատիժը կրել այնտեղ- խմբ.), իսկ այդ գործողությունը կատարել է գործով երրորդ մեղադրյալը, որին մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու մեջ, սա աբսուրդի ժանրից է, իրավական պետությունում սա անթույլատրելի է»: Ըստ Մասիս Մելքոնյանի՝ նոյեմբերի 1-ին, երբ լրանում էր Հայկ Կարապետյանի պատիժը կրելու ժամկետը, նա պիտի ազատ արձակվեր, սակայն անցակետից դեռեւս դուրս չեկած, հարազատներին չմոտեցած՝ քննիչի հանձնարարությամբ նա ոստիկանների կողմից բերման է ենթարկվել եւ ձերբակալվել. «Հայկ Կարապետյանի մեղավորությունը ապացուցված չէ, իսկ կասկածները բավարար չեն նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, նա ներգրավել է որպես մեղադրյալ օրենքի կոպիտ խախտումներով եւ այսօր պահվում է պատանդի կարգավիճակով, մինչդեռ նմանատիպ փաստական հանգամանքներով ՄԻԵԴ-ը առնվազն 4 գործով ՀՀ-ի դեմ որոշումներ է կայացրել»: Նմանատիպ հանգամանքներ ասելով՝ պաշտպանը նկատի ունի այն, որ դատարանի կողմից քննիչի միջնորդության փաստական հանգամանքները չստուգելու հիմքով անձինք պահվել են կալանքի տակ:
Մասիս Մելքոնյանի խոսքով՝ Հայկ Կարապետյանի դեմ ցուցմունք է տվել այդ երրորդ անձը, ում մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու համար. «Մենք բազմաթիվ անգամ միջնորդել ենք նրանց առերես հարցաքննել, որովհետեւ այնտեղ հեռախոսային խոսակցություններ կան, իբրեւ թե Հայկի հետ, բայց Հայկը հերքում է, որ նման խոսակցություն է եղել, եւ ուզում է առերեսվել, հարցեր տալ, թե այդ ում հետ է նա խոսել»: Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը հրաժարվել է նրանց առերես հարցաքննել՝ հաշվի առնելով, որ Հայկ Կարապետյանը սկզբնապես հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել. «Բայց նոյեմբերի 3-ին հրաժարվելը դեռ չի նշանակում, որ նա միշտ է հրաժարվելու, ապրիլի 2-ին նախաքննության ավարտ է հայտարարվել, ես միջնորդել եմ հարցաքննել պաշտպանյալիս, քննությունը վերսկսվել է, եւ այս հինգ ամսվա մեջ առաջին անգամ նա հարցաքննվել է ապրիլի 7-ի, եւ չնայած նրան, որ շատ կարեւոր տեղեկություններ է հաղորդել քրեական գործի մասին, քննիչն անմիջապես նախաքննությունը նորից ավարտել է»: Մասիս Մելքոնյանի խոսքով՝ այժմ, երբ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, նախաքննական մարմինը պարտավոր է առերեսում կատարելու, այդ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել նախաքննությունը շարունակելու. ըստ նրա՝ կան բազում քննչական գործողություններ, որ այս ընթացքում չեն արվել. «Իհարկե, ցուցմունք չտալու պարագայում եւս միջազգային իրավունքի նորմերի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն պարտավոր էին առերես հարցաքննելու, բայց նրա անձի հանդեպ ուղղորդվածություն է եղել, նրան պիտակավորել են որպես «զոն նայող», ինչը իրականությանը նույնպես չի համապատասխանում, ապացուցողական փաստ չկա այդ մասին, կան ԱԱԾ զեկուցագրեր, որոնք պիտի կամ ապացուցվեին կամ հերքվեին»: Ցուցմունք տալով՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, եւ դեպքի մասին մամուլից է տեղեկացել. «Այժմ ես բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի երկրի բարձր ղեկավարությունը, Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն տեղեկանան, որ նախաքննական մարմինը թույլ է տվել օրենքի խախտումներ եւ դատարանները, աչքերը փակելով դրանց վրա, չուսումնասիրելով գործի նյութերը, կալանքի ժամկետ են երկարացրել»:
Կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մասամբ ընդունել է մեղադրանքը. «Նա հայտնել է, որ պետը տեղյակ է եղել, որ իրեն այդ գումարը պիտի հասցնեն, այլ մանրամասնություններ, թե ինչ նպատակով, ումից է վերցրել, չի հայտնել, որովհետեւ իր հորեղբոր որդին գտնվում է «Կոշ» ՔԿՀ-ում, եւ վախեցել է, որ նա գուցե այնտեղ խնդիրներ ունենա»: Հարցին՝ Հովհաննիսյանը տեղյակ եղե՞լ է, թե կոնկրետ ինչ գումար է ինքը փոխանցում, պաշտպանը պատասխանեց. «Դե չէր կարող չիմանալ, ասել են՝ պետք է տանել, փոխանցել նրան, բայց իր նախաքննական ցուցմունքում նա ասել է, որ չի կարող տալ անուններ, որոնք իրեն խնդրել են դա անել, ոչ էլ նպատակն է հայտնել»:
Լուսինե Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում իր պաշտպանյալն առերեսվել է ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանի հետ. «Վերջինս իր ցուցմունք նշել է, որ պիտի հանդիպեին, որովհետեւ մեքենայի առուծախի խնդիր են ունեցել, իսկ իմ պաշտպանյալը պնդել է, որ նախօրոք պայմանավորված են եղել, եւ դա ապացուցված է նաեւ գործի նյութերով, որովհետեւ Լյովա Բաղդասարյանի հեռախոսազանգերի քանակը, ձայնագրությունները այլ բան են հուշում»: Զեյնալյանի խոսքով՝ գործով մյուս մեղադրյալի՝ Հայկ Կարապետյանի հետ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել, որովհետեւ իր պաշտպանյալը որեւէ մեկի անունը չի տվել, եւ որեւէ հակասական ցուցմունք չի եղել:
Ըստ Զեյնալյանի՝ ՀՔԾ-ում տեղի է ունեցել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, եւ չնայած դրան՝ նա պատրաստվում է ներկայացնել արարքի վերաորակման միջնորդություն. «Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-312-րդ հոդվածով, իսկ իմ գնահատմամբ պետք է լիներ 313-րդով, ճիշտ է, նույն մակարդակի հոդվածմներ են, բայց եթե ճիշտ որակենք, ոչ թե կաշառք տալուն է օժանդակել, այլ կաշառքի միջնորդություն է կատարել»: Ենթադրյալ կաշառքի գումարը, 700.000 ՀՀ դրամ է, սակայն Զեյնալյանի խոսքով՝ Լյովա Բաղդասարյանի մոտից առգրավվել է մեծ քանակությամբ այլ տարադրամ եւս: Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Լյովա Բաղդասարյանի պաշտպանը խոստացավ, բայց մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չպատասխանեց: Նշենք նաեւ, որ մեղադրանքի առաջադրումից հետո «Կոշ» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխգնդապետ, Բաղդասարյանի տեղակալ Մանուկ Պողոսյանը:
Լուսանկարում՝ Լյովա Բաղդասարյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT