Սերժ Սարգսյանն ընդունեց, որ թերացումներ ունեցել է. Անդրանիկ Քոչարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց նիստից

«Սերժ Սարգսյանը ճիշտ է, երբ որ ասում է՝ ճիշտ էր նիստին իր մասնակցելը»,- շուրջ 5 ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այնուհետեւ ընդգծեց՝ լավ կլինի, որ նրանք, ովքեր ցանկություն չէին տեսնում, որ Սերժ Սարգսյանն ու մնացած բոլորը հայտնվեն հանձնաժողովում, գիտակցեն, որ հանձնաժողովը կասկած չի թողնում, որ ոչ միայն աշխատել է, այլ նաեւ պայմաններ ստեղծել՝ հնարավորինս շատ պաշտոնյաներից տեղեկատվություն հավաքելու համար:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկմանը նրան ասել են, որ Յուրի Խաչատուրովի չգալը հանձնաժողով սխալ էր, ինչը ընդունել է Սարգսյանը եւ տեղեկացրել, որ Ազգային ժողով գալուց առաջ այսօր խոսել է Խաչատուրովի հետ եւ նրան հորդորել, որ ճիշտ կլիներ գար։

«Նորից եմ կրկնում, որ Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա եւ պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Որովհետեւ համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,– ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված հարցերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք տվել են բոլոր հարցերը, դրանք բավականին շատ էին։ Հարցին՝ ստացե՞լ եք բոլոր հարցերի պատասխանները՝ Քոչարյանն ասաց. 

«Իհարկե ոչ: Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաեւ այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, եւ պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաեւ այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։ Եվ մենք կլսենք նաեւ նրանց: Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում: Բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, որ կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն եւ մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, դրանց վերացման հետեւանքները։ Դրանք միտված են լինելու մեր զինված ուժերի կարողությունների ավելացմանը, հզորացմանը, որպեսզի այլեւս չկրկնվեն այն իրադարձությունները, որ տեսանք 2016 թվականին»:

Հարցին, թե կայի՞ն բաներ, որոնք Սերժ Սարգսյանը չէր հիշում՝ Քոչարյանը պատասխանեց, որ հիմնականում հիշում էր շատ բաներ, դեռ մի բան էլ իրենց հարցերի մեջ նաեւ ավելացրեց, որ հիշում է այլ թվերի շրջանակում, քան այն, որ քննիչ հանձնաժողովին փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից։

Խոսելով Ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանից պարզաբանում խնդրե՞լ են՝ ի վերջո կորցրել ենք 800 հեկտար, թե 400, հանձնաժողովի նախագահն ասաց. 

«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետեւում։ Բնականաբար Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից եւ պարոն Սարգսյանի պատասխանը, որ դա ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է, որտեղ ինքը պատասխանում է հարցերի: Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի եւ 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ի՞նչ է կարծում՝ հակառակորդը իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»։ 

 Հարցին՝ Սարգսյանն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց, նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասեց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչեւ 2050 թվականը այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ  հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:   

Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասաց, որ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի եւս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3209 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել