Կորոնավիրուսը թելադրում է հետագա քայլերը

18/04/2020 schedule11:30

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ ծավալված քննարկումներն ի վերջո հանգում են երկու ավանդական հարցադրումներին՝ «ի՞նչ անել» եւ «ո՞վ է մեղավոր»: 

Ընդորում՝գլոբալ իմաստով «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը դեռ չի գտնվել, բայց վարկածների պակաս չկա։ Աստծո պատիժ, բնության հակահարված, համաշխարհային կառավարության մշակած ծրագիր, արհեստական վիրուս, չինական հարված ամերիկացիներին, ամերիկյան հարված Չինաստանին, համաշխարհային բլեֆ եւ այլն։ Կոնկրետ Հայաստանում ստեղծված իրավիճակի դեպքում նույնպես «ո՞վ է մեղավոր» հարցը հաճախ է հնչում, ու թեեւ հասկանալի է, որ վարակից խուսափել այսպես թե այնպես չէր հաջողվելու, բայց ընդդիմության համար մեծ գայթակղություն կա ամեն ինչում մեղադրել իշխանություններին, իշխանությունների համար՝ ամեն ինչում մեղադրել անպատասխանատու քաղաքացիներին ու իրավիճակը սեւ գույներով ներկայացնող ընդդիմությանը, եւ այսպես շարունակ։

Մինչդեռ այս պահին շատ ավելի կարեւոր է «ի՞նչ անել»  հարցը։ Ընդորում՝ ոչ թե կոնկրետ այս պահին, այլ համաճարակի հաղթահարումից հետո։ Որովհետեւ այն, ինչ պիտի անել հիմա՝ իշխանություններն անում են, եւ ընդհանուր ռազմավարությունն էլ որեւէ մեկը չի վիճարկում (վիճարկում են միայն առանձին քայլերի նպատակահարմարությունը կամ արդյունավետության աստիճանը)։

Ուրեմն՝ ի՞նչ պիտի անել համաճարակի հաղթահարումից հետո։ Կամ, այլ կերպ ասած, ի՞նչը պիտի անպայմանորեն փոխվի մեր կյանքում։

Համաճարակի դեմ պայքարի այս վեց շաբաթները շատ լավ բացահայտեցին այն թերությունները, որոնք առկա են մեր պետության եւ հասարակական կյանքի կազմակերպման հարցերում։ Օրինակ՝պարզվեց, որ գործնականում բավականին բարդ է սոցիալական ծանր պայմաններում հայտնված բոլոր մարդկանց հատ-հատ գտնելն ու աջակցություն ցուցաբերելը, որովհետեւ կան բազմաթիվ չգրանցված աշխատողներ, փաստացի օրավարձով ապրողներ, չաշխատող, բայց գործազուրկի կարգավիճակ չունեցող մարդիկ եւ այլն։

Եվրոպական երկրների մեծ մասում, օրինակ, համաճարակի այս օրերին բնակչությանը հսկայական օգնություն է ցուցաբերվում, ու պատճառը միայն այդ երկրների մեծ հնարավորությունները չեն։ Պարզապես այդ երկրներում մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր ոչ գրանցված աշխատողներ են, ոչ էլ պաշտոնապես գրանցված են որպես գործազուրկներ։ Դրա համար էլ այդ երկրներում հարցերը շատ սահուն են լուծվում. Պետությունն աջակցում է փակված ընկերություններին՝ ըստ գրանցված աշխատողների թվի, նրանք էլ աշխատավարձերն են վճարում։ Կարծում ենք՝ակնհայտ է, որ համաճարակի հաղթահարումից հետո Հայաստանում պիտի մեծ ուշադրություն դարձվի այս հարցի վրա, եւ չգրանցված աշխատողներ չպիտի լինեն, աշխատանք չունեցողներն էլ պիտի գրանցվեն որպես գործազուրկներ։

Երկրորդ խնդիրը, որն անպայման պիտի լուծվի համաճարակի հաղթահարումից հետո, բժշկական պարտադիր ապահովագրումն է։ Թե կոնկրետ ինչպես կարվի դա՝ մասնագիտական քննարկումների խնդիր է, բայց ակնհայտ է, որ եվրոպական զարգացած երկրների առողջապահական համակարգերը լավից-վատից դիմագրավում են մարտահրավերներին ոչ թե այն պատճառով, որ նրանց բժիշկները մերոնցից ավելի խելացի կամ նվիրված են, այլ որովհետեւ այդ հասարակություններն իրենց տարեկան եկամտի մի զգալի մասը տրամադրում են առողջապահությանը՝ պարտադիր ապահովագրումների տեսքով։

Մի խոսքով՝ ժամանակակից զարգացած պետություն ունենալը «թանկ հաճույք» է, եւ մենք, ուզած-չուզած, պիտի վճարենք դրա համար։ Որքան էլ չգրանցված աշխատող լինելն (ու ըստ այդմ քիչ հարկեր վճարելը) կամ պարտադիր բժշկական ապահովագրության բեռան տակ չմտնելն ավելի գայթակղիչ թվան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2209 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ