Երևան
12 °C
ՀՀ բնապահպանության նախարարությունում առերևույթ կատարաված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ:
Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի, նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասն առանձին վարույթ անջատելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը
Անչափահասները և երիտասարդները թմրամիջոցների թեստ կհանձնեն մասսայական, թե կամավորության տարբերակով. ՆԳ նախարար
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
ԱՄՆ օդանավակայաններից մեկում թռիչքի պահին մարդատար ինքնաթիռ է այրվել
Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը
Ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյան
Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է. ՊԵԿ-ը հայտնել է պատճառը
24-ամյա վարորդը էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիանը հայտնել է պայմանը
Ընդդիմությունն ուզում է՝ ՀՀ-ում իշխանության գան ռուսները, իրենք էլ աշխատեն «բուֆետչիկ ու յալանչի». տեսանյութ
Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է
«Հոնդա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ
Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին
Քննարկվել են առանձին կոռուպցիոն բնույթի քրվարույթների ձգձգման պատճառները. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք
4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում
Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար
Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են
Չի բացառվում, որ ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը
Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ինչ է քննարկվել
Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկի է նվաճել. տեսանյութ
Աննա Վարդապետյանի հրամանով մեկ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. պատճառը հայտնի է
Խորհրդակցություն Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումում. ի՞նչ է հանձնարարել ՔԿ նախագահը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը
Ապրիլի 24-ին Երևանում կկազմակերպվի Ծիծեռնակաբերդ այցելուների անվճար փոխադրում. ժամանակացույց և ուղեգծեր
ՏԿԵ նախարարը Արմավիրի մի քանի բնակավայրում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին. տեսանյութ
Ատելության խոսքից խոսում են հրապարակավ մի ողջ ժողովրդի հայհոյող մարդիկ. Չախոյանը սքրինշոթ է հրապարակել
Սուրեն Նազինյանը կլքի պաշտոնը
Դատավորները ժամկետները պահպանելու ջանք չեն խնայում, երբեմն գործերի տեղատարափը խնդիր է առաջացնում. Աթաբեկյան
Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ. Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոն ունի
Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ
Դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է
Ամենամեծ պահը. Ամոյանի գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում
Խորապես վշտացած եմ. վարչապետը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT