Նավասարդ Կճոյանի պաշտպանը միջնորդել է կատարել որոշակի քննչական գործողություններ, փաստաթղթային առգրավումներ

Օֆշորի հայտնի գործով մեղադրյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպանը նախաքննական մարմնին միջնորդել է կատարել որոշակի քննչական գործողություններ, փաստաթղթային առգրավումներ՝ գումարային մուտք ու ելքի հետ կապված:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ չգիտի, թե ում մոտ են դրանք, եւ դա պետք է ԱԱԾ-ն պարզի. «Բայց այդ փաստաթղթերը կփաստեն, որ խարդախություն եւ փողերի լվացում ընդհանրապես չի եղել: Փայլակ Հայրապետյանը իրավունք չուներ ասելու, թե նախնական համաձայնությամբ իրենից գումարներ են հափշակվել»:

Պաշտպանին հայտնի այդպիսի մի տվյալներից մեկն այն է, որ Աշոտ Սուքիասյանի եւ Աֆրիկայում գտնվող ոմն Ռուբիկ Մկրտչյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, ըստ որի՝ Սուքիասյանը պիտի վարկի գումարներից 3 միլիոն դոլար փոխանցեր նրան, որպեսզի նա այնտեղ ընկերություն գրանցեր, սակայն այդ անձը, գումարը ստանալով, փախուստի է դիմել. «Արդյո՞ք դա հայտնի է քննչական մարմնին, եթե հայտնի է, ապա այդ փաստաթղթերը պիտի առգրավվեն, պիտի երեւան այդ փոխանցումները, որովհետեւ առկա է իրավական ակտ, ըստ որի՝ Սուքիասյանից երեք միլիոն դոլար են հափշտակել»: Ըստ Արսենյանի՝ այն, որ Վերաքննիչ դատարանը Աշոտ Սուքիասյանին անմեղ է ճանաչել փողերի լվացման եւ խարդախության արարքներում, նշանակում է, որ եղել են բավարար ապացույցներ, որոնք հերքել են այդ հանցակազմը. «Եվ իմ տվյալներով՝ այդ անձնավորությանը ծանոթ է եղել նաեւ Փայլակ Հայրապետյանը, եւ երբ հետախուզում են հայտարարել Աշոտ Սուքիասյանի նկատմամբ, Հայրապետյանը մեկնել է Աֆրիկա, այնտեղ գործողություններ է իրականացրել այդ Ռուբիկ Մկրտչյանի հետ: Ասելիքս այն է, որ իրերն իրենց անուններով պիտի կոչել, ոչ թե հենց այնպես անվանարկել, ես արդեն հասկանում եմ՝ Փայլակ Հայրապետյանը էն գլխից ցանկացել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփել, դժբախտաբար, բոլորն էլ վրիպել է, եւ դրա համար հանիրավի մարդկանց անուններ է շոշափել, շեղել հասարակությանը, գործի քննությունը»: Արսենյանը նշեց, որ սա ընդամենը մեկ օրինակ է, այդպիսի տասնյակից ավելի գործողություններ պիտի իրականացվեն:

Հիշեցնենք՝ այս գործով վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան. Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար: Ըստ ԱԱԾ-ի՝ Կճոյանը 2010 թվականին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը տուժող Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.) ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների, որոնք օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը: Դրա 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Վերջինս մեղադրանքը չի ընդունում:

Գործը նոր ընթացք ստանալու համար հիմք է հանդիսացել ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթում ստորագրել են ե՛ւ Կճոյանը, ե՛ւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով տարիներ առաջ մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել է: Դրա դեմ այժմ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3110 դիտում

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս