Հին համակարգի նվիրյալները

25/04/2020 schedule12:15

Ապրիլյան հեղափոխությունից երկու տարի է անցել, եւ «թավշյա կառավարման» մասին վարչապետ Փաշինյանի վերջին տեսաուղերձի հիմնական ասելիքը հենց դա էր՝ երկու տարին բավարար ժամանակ էր դասեր քաղելու եւ փոխվելու համար, իսկ ովքեր դասեր չեն քաղել եւ չարաշահել են իշխանությունների մեղմ վերաբերմունքը՝ դուրս են շպրտվելու եւ պատասխանատվության են ենթարկվելու։ Ընդորում՝ խոսքն ակնհայտորեն միայն նախկիններին (պայմանականորեն ասած՝ «Սերժի մնացորդներին») չէր վերաբերում, վերաբերում էր նաեւ հեղափոխության այն աջակիցներին, ովքեր ինչ-ինչ ակնկալիքներ են ունեցել հեղափոխությունից ու հիմա հիասթափված են։ Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ այնքան հին «կադրերի», որքան հին մտածողության մասին էր։Մտածողություն, ըստ որի հեղափոխությունն ընդամենը իշխանափոխության եղանակ էր, որի արդյունքում համակարգը պիտի մնա մոտավորապես նույնը, ու պիտի փոխվեն միայն դերակատարները։

Իսկ թե ինչպիսին էր այդ համակարգը՝ բոլորս ենք հիշում։ Չէ, այնպես չէ, որ Հայաստանն ամբողջովին կոռուպցիայի մեջ թաթախված բանդիտական երկիր էր, որտեղ ոչ պետական կառույցներ կային, ոչ օրենքներ։ Պարզապես զուգահեռ իրականություններ կային։ Ուժային կառույցներ կային, բայց դրանց զուգահեռ՝ ամեն «իրեն հարգող»  բարձրաստիճան պաշտոնյա ու օլիգարխ սեփական զինված բանդան ուներ, դատարաններ կային, բայց կարեւորագույն վիճելի հարցերը վճռվում էին ոչ թե դատարաններում, այլ իշխանական կաբինետներում, տնտեսական մրցակցություն կարծես թե կար, բայց լուրջ բիզնեսների քվոտաները նախագահն էր որոշում, եւ այլն։ Ու նաեւ այնպես չէր, որ ում բանդան ամենամեծն ու լավ զինվածն էր, նա էլ հասնում էր իշխանության։ Ոչ իհարկե։ Պարզապես, ով հասնում էր իշխանության՝ նրա բանդան դառնում էր ամենամեծը։Այնպես չէ, որ ընտրություններում հաղթում էր նա, ով ամենահարուստն էր։ Ուրիշ գործոններ էլ կային։ Բայց ով ընտրություններում հաղթում էր՝ շատ արագ դառնում էր ամենահարուստը։ Այսինքն՝ Հայաստանում պետական կառույցների եւ հանցավոր բուրգի ինչ-որ հիբրիդային համակարգ էր գործում։

Այդ համակարգն է, որ հիմա վերացվել է, բայց շատերը դեռ հույսուն են, թե դա հեղափոխական ռոմանտիզմի հետ կապված ժամանակավոր բան է, շուտով կանցնի։ Բայց ժամանակն անցնում է, ոչ մի բան հնին չի վերադառնում, ու նման ակնկալիքներ ունեցողներն օրեցօր ավելի ու ավելի անհամբեր են դառնում։ Ավելին՝ հիմա, երբ «խելքիգալու» ողջամիտ ժամկետը սպառվում է, եւ ըստ այդմ՝ հասկանալի է դառնում, որ այսուհետ իշխանությունները պակաս հանդուրժող են լինելու, հին համակարգի նվիրյալները պատրաստվում են վճռական մարտի ու չեն էլ թաքցնում, որ միջոցների միջեւ խտրականություն չեն դնելու։ Այստեղից էլ՝ ներքաղաքական լարվածության աճն ու գոտկատեղից ներքեւ հարվածների առատությունը։

Թվում է՝ հին (հիբրիդային) համակարգը վերացնելու եւ Հայաստանը բացառապես օրենքի երկիր դարձնելու նպատակն ընդունելի պիտի լինի բոլորի համար, ու հասարակության բացարձակ մեծամասնության համար այդպես էլ կա։ Բայց հին համակարգի նվիրյալները նույնպես քիչ չեն։ Ու դա հասկանալի է՝ նույնիսկ ամենադրական ու անվիճելի նախաձեռնություններն են հակառակորդներ ունենում։ Օրինակ՝ որեւէ ողջամիտ մարդ չի վիճի, չէ՞, որ բանակում զինվորների սննդի նոր համակարգը շատ դրական քայլ էր։ Իսկ դուք հարցրեք զորամասերի «չայնիների» ու հարակից խանութների սեփականատերերին, որոնց բիզնեսները տուժեցին, հարցրեք այն բարձրաստիճան սպաներին, որոնք ճաշարանների ուտելիքներով խոզաբուծարաններ էին պահում...

Ամբողջ Հայաստանում ու բոլոր ոլորտներում է այդպես,նոր համակարգը ձեռնտու է մեծամասնությանը, բայց նաեւ ահագին մարդու «գործի է խփել» ։ Ինչ արած, նոր «գործ» գտնելու համար երկու տարի ժամանակ ունեին։ Իսկ եթե լուրջ չէին ընդունում այն պնդումները, որ անցյալին վերադարձ չի լինելու, ուրեմն սխալվել են։ Իսկ սխալները երբեմն նաեւ հետեւանքներ են ունենում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4291 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ