Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով պայմանավորված, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում դրա կարիքն ունեցող անձանց: Սոցիալական եւ տնտեսական այդ ծրագրի մանրամասների մասին արդեն բազմիցս խոսվել է, բայց տեւական ժամանակ է, ինչ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնում են, որ չեն կարողանում օգտվել իրենց համար նախատեսված աջակցությունից եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրութուն են դիմել մասնավորապես 7-րդ, 8-րդ եւ 9-րդ ծրագրերի շահառուներ, որոնց դիմումները մերժվել են առանց հիմնավորման:
Մեզ դիմած քաղաքացի Հ. Ք.-ն սոցիալական աջակցության 7-րդ ծրագրի շահառու է, սակայն նրա դիմումը մերժել են՝ չներկայացնելով հիմնավորում: Հ. Ք.-ն 13 շաբաթական հղի է, հաշվառված «Արմենիա» ԲԿ-ում: Աջակցության դեպքում վերջինիս դրամական օժանդակության չափը 100 հազար դրամ է լինելու: Հ. Ք.-ն միայնակ մայր է, ունի եւս մեկ երեխա, որն անչափահաս է. այս դեպքում էլ կինը 9-րդ ծրագրի շահառու է, սակայն կրկին մերժում է ստացել: Երկու ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող կինը տեղյակ է, որ մեկը ստանալու դեպքում մյուսից օգտվել չի կարող, սակայն երկուսով էլ մերժվել է:
«Հայկական ժամանակ»-ին են դիմել նաեւ 10 քաղաքացիներ, որոնք բոլորն աշխատում են միեւնույն վայրում: Նրանք 8-րդ ծրագրի շահառուներ են եւ ծրագրի մեկնարկից մինչեւ օրս չեն կարողանում օգտվել իրենց հասանելիք աջակցությունից:
8-րդ կետում նշված է՝ «Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք 2020 թ.-ի մարտի 13-ից մարտի 30-ը նշված ոլորտների վարձու աշխատողներ են կամ անհատ ձեռնարկատերեր»: Մեզ դիմած քաղաքացիները գեղեցկության սրահի աշխատողներ են: Սրահը փակվել է մարտի 15-ին, եւ այդ օրվանից օրավարձով աշխատող այս մարդիկ մատնված են հարկադիր պարապուրդի: Նրանք հայտնում են, որ երբ լրացնում են օնլայն դիմումները, միանգամից ստանում են մերժման պատասխան հետեւյալ բովանդկությամբ՝ «Ձեր դիմումը մերժված է, հաղորդագրությունն ուղարկվել է անհատական վերլուծության»:
Գեղեցկության սրահի աշխատակիցները վստահեցնում են՝ տնօրինությունն օրինական կերպով վճարել է հարկերը, եւ իրենք բոլորը գրանցված են:
«Մերժում ստանալուց հետո զանգահարեցի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ շատ դժվարությամբ պատասխանեցին թեժ գծի համարներից մեկին: Տպավորություն էր, թե ինձ հետ խոսող աղջիկն ավելի քիչ էր տեղեկացված ծրագրից, քան ցանկացած այլ շահառու: Նա ինձ լսեց եւ հորդորեց նորից փորձել, ոչ մի կոնկրետ օգնություն: Մերժման պատճառն իմանալու համար նամակ գրեցի նաեւ իրենց պաշտոնական կայքէջին: Անցել է երկու շաբաթից ավելի, բայց այնտեղից էլ որեւէ պատասխան չեմ ստացել»,- ասաց գեղեցկության սրահի աշխատակիցներից Գ. Մ.-ն:
Վերջինս նաեւ բողոքեց, որ նախարարության թեժ գիծ զանգհարելն ու միայն ավտոմատացված համակարգին միանալն արդեն իսկ բավականին շատ գումար է գանձում եւ արդեն մոռացել է, թե քանի հազար դրամներ է լիցքավորել հաշվին, որոնք զրոյացել են ընդամենը զանգ կատարելով եւ պատասխանը դեռ չլսած: «Ուղղակի զավեշտալի է՝ քաղաքացիներին հորդորում են հարցերի դեպքում թեժ գծի համարին զանգել, որը բջջային համարից զանգելն ուղղակի հանցանք է»,- ասաց Գ. Մ.-ն:
Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն օրերս անդրադարձել էր աջակցման ծրագրերին: Նախարարությունը մի քանի անգամ արդեն վերանայել է ծրագրում ընդգրկվելու համար որոշակի նրբություններ ու գրանցման գործընթացը պարզեցրել է: Բաթոյանն անդրադարձել էր մասնավորապես 9-րդ ծրագրին: Նախարարը նշել էր, որ 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը:
Վերացել է հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների եւ ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի եւ ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է նաեւ երեխայի եւ դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը:
Սակայն նախարարի գրառման տակ էլ հարյուրներով մեկնաբանություններ են գրում մարդիկ ու բողոքում, որ աջակցության շատ կարիք ունեցողներ չեն կարողանում օգտվել դրանից: Օգտատերերից մեկը նշել էր, որ այն մարդիկ, որոնք պետք է ստանային, չեն ստացել, իսկ որոնք՝ չէ, ստացել են: Բաթոյանը պատասխանել էր. «Վճարումներն արվում են ՊԵԿ-ի տրամադրած ցուցակով: Եթե անճշտություն եք գտնում, խնդրում եմ գրեք իրենց»: Ապա քաղաքացին պատասխանել էր՝ «ՊԵԿ ից հստակ պատասխան ստացա, որ Կառավարության որոշման 507-րդ կետի 2-րդ մասով՝ որոշումը կայացնում է Սոցապ նախարարությունը»:
Օգտատերերից մեկն էլ գրել էր՝ «Միջնադարի գրող Ֆրիկը ճիշտ է գրել. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ՝ մաքի»։ Բրավո»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը ՀԺ-ին հայտնեց, որ իրենք աջակցությունը տրամադրում են՝ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հատկացրած ցուցակի, եւ շատ հավանական է, որ այդ մարդիկ պարզապես ցուցակում չկան, իսկ թե ինչու չկան, հորդորեց դիմել ՊԵԿ: Նախարարությանը մենք պատրաստակամ էինք մանրամասն ներկայացնել առանձին անձանց տվյալները, որպեսզի հասկանալի դառնար առաջացած խնդիրը, սակայն նրանք դա անհրաժեշտ չհամարեցին եւ մեզ տվեցին ընդհանրական պատասխան: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ՀԺ դիմած եւ 7-րդ ծրագրի շահառու հղի կնոջ դեպքում ինչո՞ւ պիտի դիմեինք ՊԵԿ, եթե, ըստ ծրագրի, նրա տվյալները ԱՍՀՆ-ն ստանում է ոչ թե ՊԵԿ-ից, այլ Առողջապահության նախարարությունից:
Սոնա Մարտիրոսյանը վերջում հավելեց, որ հավանական է՝ դեռ ՊԵԿ-ից ստանան այն մարդկանց ցուցակները, որոնց մերժում է եկել, կարծիք հայտնեց, որ գուցե գործընթացի ձգձգման պատճառով է:
Իսկ ՊԵԿ-ից ի պատասխան մեր հարցերի՝ հորդորեցին լսել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ նախորդ շաբաթ «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ բոլորովին այլ բան է փաստում, որ ցուցակներն իրենց մոտ չեն կազմվում:
Օնլայն պատասխանելով բազմաթիվ օգտատերերի հարցերին, որոնք վերը նշված նույն խնդրի առաջ են հայտնվել եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացել են ՊԵԿ դիմելու հորդոր՝ Անանյանը նկատեց՝ դիմումներ կամ նամակներ, որպես այդպիսին, իրենք չեն ստանում քաղաքացիներից, դրա հասցեատերն իրենք չեն, պարտավոր չեն պատասխանել:
«Եթե սոցապի մեր գործընկերներն ուղղակի ուղղորդել են ՊԵԿ, ես կհորդորեմ, որ այդպիսի ուղղորդումներ չանեն: ՊԵԿ-ը ոչ կարող է անձին ցուցակ մտցնել, ոչ էլ՝ հանել: Պետական եկամուտների կոմիտեն զուտ տվյալներ է տրամադրում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով աջակցման ծրագրի կետերից կոնկրետ մեկին, մասնավորապես 8-րդին՝ նշեց. «Դիմումը ներկայացվում է սոցապ՝ էլեկտրոնային կամ առցանց եղանակով, այն ստանալուց հետո նախարարությունն էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ մտնում է ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվության բաժին, որից հետո որոշում է՝ տվյալ անձը շահառու է, թե ոչ: Դիմումը մշակվում է սոցապում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT