Ֆոկուս-պոկուսներ անելով՝ առաջ չեք գնա. Ալեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստանին»

Ասում ենք, որ դա պոպուլիզմ է եւ դա ունի իր բացատրությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին:

Մարուքյանը իր ելույթում շեշտել էր, որ իրենց մեղադրում են պոպուլիզմի մեջ, բայց եւ պնդել էր, որ դա ամենեւին այդպես չէ։ Նրա պնդմամբ՝ պոպուլիզմ կլիներ, եթե մարդիկ այդ գումարի կարիքը չունենային, կամ այդ գումարը չլիներ, իսկ, իր համոզմամբ, ներկա պահին այդ երկուսն էլ կան։

«Ձեր ասածը պոպուլիզմ է, որովհետեւ այն, ինչ առաջարկում եք, տեղի է ունենում իրականում, այսինքն՝ եթե փող բաժանելու մասին է խոսքը, Կառավարությունը սենց թե նենց այդ փողը բաժանում է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ կա բաժանելու տրամաբանություն՝ ո՞նց է բաժանվում, որտե՞ղ, ո՞վ, ո՞ւմ եւ ինչի՞ համար։ Նա շեշտեց, որ այդ տրամաբանությամբ այսօր 14 ծրագիր է գործում, եւ թեեւ այն ոչ բոլորին է հասանելի, բայց 48 միլիարդ դրամի գումար է բաժանվում եւ վերաբերում է մի քանի հարյուր հազար մարդու։ «Հիմա որ ասում եք՝ այսպես բաժանեք, այնպես բաժանեք, էլի մարդիկ են լինելու, որոնք չեն ստանալու գումարը ինչ-ինչ պատճառներով»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ինչ առաջարկվում է, այսօր արվում է այն տրամաբանությամբ, որը պետությունը ճիշտ է համարում։ «Ասում եք՝ Կառավարություն եք, կանխատեսեք։ Այդ ո՞ր մի Կառավարությունն է այսօր կարողանում կորոնավիրուս կանխատեսել։ Տենց մարդ կա՞, որ կարողանում է կորոնավիրուս կանխատեսել, չկա»,- նկատեց ԱԺ փոխնախագահը։

Նա նաեւ մեջբերեց Մարուքյանի այն հայտարարությունը, որ մեր բախտը բերել է՝ ունենք խնայողություններ։ «Նույնիսկ լեզուն չի պտտվում խոսելիս, որ ասի՝ Կառավարությունը 2 տարի լավ է աշխատել, գումար է ձեւավորել, ասում է՝ բախտի բերմամբ։ Ի՞նչ բախտի բերմամբ, դա բախտի բերմամբ չէ, Կառավարության շարունակական աշխատանքի հետեւանք է։ Նենգափոխելով, ֆոկուս-պոկուսներ անելով՝ առաջ ոչ ոք չի գնա։ Ես էլ առաջարկում եմ 250 հազար դրամ բաժանենք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա համոզմամբ՝ պոպուլիզմ է նաեւ քաղաքական կուսակցության կողմից անել հետեւյալը․ իմանալ նախօրոք, թե Կառավարությունն ինչ ծրագիր է անում, ասել՝ ես ասում եմ, որ պետք է սենց անել, հետո էլ ասել՝ տեսա՞ք, ես ասացի, հետո արեցին։ «Մի տենց քաղաքական կուսակցություն կար ժամանակին այս դահլիճում, ՕԵԿ էր կոչվում, ավանդների հետ կապված ծրագրով 2 տարի ընտրվեց։ Ավանդներն էդպես էլ մինչեւ վերջ որեւէ մեկը չստացավ, բայց ասացին անընդմեջ եւ ընտրվեցին։ Կարելի է միշտ ասել այն ամենը, ինչ քաղաքացին ուզում է լսել, ժպտալ, բայց  երբեւէ «Իմ քայլը» խմբակցությունը, վարչապետը, Կառավարությունը չեն խաբել, չեն փորձել լավը թվալ, չեն փորձել իրավիճակից էժան դիվիդենտներ քաղել, իսկ այն, ինչ այսօր իմ որոշ գործընկերներ անում են, ամենաէժան դիվիդենտներն են, որը, ի դեպ, գիտեմ՝ ով է իրենց խորհուրդ տվել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենք եղել են ազնիվ, մնալու են ազնիվ. «Հիմա ճգնաժամային իրավիճակ է, բայց միասին սա էլ կանցկացնենք»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3832 դիտում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան