Կենդանասերներն ահազանգում են`ռեստորաններում պահվող գորշ արջերը կարող են սովի մատնվել

Մի շարք կենդանասերներ ահազանգել են մեզ, որ արտակարգ դրության այս պայմաններում վտանգի մեջ են գտնվում Հայաստանում մասնավորապես ռեստորաններում եւ հանգստյան գոտիներում պահվող գորշ արջերը:

«Տարիներ շարունակ ՀՀ ռեստորաններում, սրճարաններում, գործարաններում, մարզային հանգստյան տներում, գազաբենզալցակայաններում, տների ետնաբակերում կարելի էր հանդիպել բանտարկված գորշ արջերի, որոնց ապօրինաբար վերցնում էին բնությունից, բուծում, նվիրում, վաճառում եւ պահում որպես ընտանի կենդանի»,- նշեցին մեր զրուցակիցները:

Կենդանասերներն անհանգստացած են, քանի որ կորոնավիրուսային վարակի հետեւանքով արդեն ամսից ավելի է՝ չեն գործում Հայաստանի ռեստորանները, ուստի արջերի տերերն այլեւս ունակ չեն լինի սննդով ապահովել վանդակներում պահվող արջերին: Նրանց վստահեցմամբ՝ ռեստորանների մնացորդներով են ժամանակին սնվել արջերը:

Գորշ արջը սակայն գրանցված է Կարմիր գրքում՝ չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի», ինչը նշանակում է, որ տեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է:

«Այս օրենքների առկայությունը սակայն հետ չէր պահել որոշ անհատների շարունակելու կենդանիների հաշվին շահույթ ստանալու մոլուցքը, հատկապես որ օրենսդրությունը թերի էր, իսկ կենդանուն կարելի էր պահել փոքր վանդակներում եւ սննդի մնացորդներով կերակրելով»,- նշեցին կենդանասերները: Նրանց վստահեցմամբ՝ թերի սնման, ոչ պատշաճ խնամքի՝ ավելի ճիշտ դրա բացակայության հետեւանքով արջերը ձեռք են բերում մտավոր եւ ֆիզիակական խեղումներ, մի շարք վտանգավոր հիվանդություններ եւ դառնում ագրեսիվ, այլեւս անպիտան բնության ու մարդկության համար:

Խոցելի կարգավիճակով այս կենդանատեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է: Կենդանասերները մեզ են տրամադրել ցանկ, որտեղ նշած է, թե Հայաստանում քանի ռեստորան կամ հյուրատուն կա, եւ ընդհանուր քանի արջ է պահվում որպես մասնավոր սեփականություն:

Նրանց խոսքով՝ մինչեւ այսօր փրկվել է թվով 32 արջ, որոնք մասնագիտացված խնամք ու պատշաճ կենդանաբուժական խնամք են ստանում, իսկ իրազեկվածության բարձրացման քարոզարշավի արդյունքում անազատության մեջ պահվող արջերի թվը սկսել է նվազել: Այդուհանդերձ, վստահեցնում են՝ ՀՀ տարածքում դեռ շարունակվում են պահվել նվազագույնը 12-18 գորշ արջ՝ կրկին մասնավոր հավաքածուներում, ռեստորաններում ու հանգստյան տներում:

Կից ներկայացնում ենք այն տարածքները, որտեղ, ըստ կենդանասերների, դեռ պահվում են գորշ արջեր՝

«Աշտարակի ձոր» ռեստորան Աշարակում՝ 3 գորշ արջ

«Նաիրի սպա ռեզորթ» հանգստյան տուն Հանքավանում՝ 2 գորշ արջ

MJA resort հանգստյան գոտի Սիսիանում՝ 3 գորշ արջ

Ք. Երեւան, Բանգլադեշ թաղամաս՝ մասնավոր հավաքածու՝ գորշ արջ

Ք. Մասիս, «Մեյմանդարի» շուկային կից գործարան՝ 1 գորշ արջ

«Իմ գյուղը» ռեստորան Տավուշում՝ 2 գորշ արջ

Քանի որ Հայաստանում որեւէ ռեստորան դեռեւս չի գործում, մեզ հաջողվեց կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ նրանցից միայն երկուսից: MJA resort հանգստյան գոտու տնօրեն Արմենը (ազգանունը չնշեց) ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ այս պահին ունեն 3 գորշ արջ, սակայն վստահեցրեց, որ արջերն ամենակեր են եւ չնայած իրենց օբյեկտը չի աշխաում, կենդանիներին կերակրելն իրենից խնդիր չի ներկայացնում: Մեր հարցին, թե ինչ ճաապարհով է ձեռք բերել արջերին, հանգստյան գոտու տնօրենն ասաց, որ գտել է Սիսիան գետից:

«Արջերը խեղդվում էին, մենք փրկեցինք եւ պահում ենք մեզ մոտ»,- ասաց նա: Հանգստյան գոտու տնօրենը նաեւ նշեց, որ «MJA resort»-ը համալիր կենտրոն է, բայց այս պահին գործում է կենտրոնի միայն հյուրանոցը:

«Աշտարակի ձոր» ռեստորանից ՀԺ-ին հայտնեցին, որ իրենց մոտ պահվող արջերն այնքան հարմարավետ եւ լավ պայմաններում են, որ անգամ կենդանաբանական այգիներում այդքան ապահով չէ: Մեզ հետ զրուցեց դրամարկղի աշխատակիցը, նշեց, որ այս պահին իրենց մոտ էլ միայն հյուրանոցն է գործում, սակայն ռեստորանի չաշխաատելը որեւէ կերպ չի ազդոմ այդ տարածքում պահվող կենդանիների կամ թռչունների խնամքի ու սննդի վրա:

Վերը նշված մյուս ռեստորաններ եւ հանգստի գոտիներ չհաջողվեց կապվել, սփյուռ տեղեկատվական համակարգում տեղադրված հեռախոսահամարներին պատասխանող չեղավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3313 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը