Գագիկ Խաչատրյանի որդիներից մեկն ունի մեղադրյալի, մյուսը, ըստ փաստաբանին հասած տեղեկությունների, կասկածյալի կարգավիճակ

Պետեկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին որեւէ նոր մեղադրանք չի առաջադրվել, նրա որդիներից Գուրգեն Խաչատրյանն ունի մեղադրյալի, իսկ Արտյոմ Խաչատրյանը, ըստ փաստաբանին հասած տեղեկությունների, կասկածյալի կարգավիճակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ օրերս «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք առաջադրվեց 2011 թվականին ՊԵԿ նախագահի, ապա նաեւ՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու համար: Այդ ժամանակահատվածում հիշյալ պաշտոնները զբաղեցրել է Գագիկ Խաչատրյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ գործընթացին մասնակցություն են ունեցել նաեւ ՊԵԿ նախկին նախարարի որդիները: Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը մեր զրույցում չէր ցանկացել անուններ տալ, սակայն պնդել էր, որ դա եղել է ոչ թե կաշառքի, այլ կողմերի միջեւ կնքված փոխառության պայմանագրի գումար:

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ եթե Սեդրակ Առուստամյանի մեղադրանքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունը առնչվում է Խաչատրյանների ընտանիքին, ապա իրենք այդ քննությունից որեւէ տեղեկություն չունեն. «Գագիկ Խաչատրյանին կաշառքի հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, չի էլ եղել, այդ հաղորդագրության մեջ ուղիղ անուն չկա, որոշ մեկնաբանություններ են հնչում, բայց մենք երբեւէ դրա մասին տեղեկացված չենք եղել, Գագիկ Խաչատրյանին այդ կապակցությամբ գոնե մեկ հարց էլ չի տրվել, եւ նրա մասնակցությամբ որեւէ քննություն չի իրականացվել, հետեւաբար ես չեմ կարող ասել՝ իրեն նկատի ունե՞ն, թե՞ չէ»: Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն իր հետ մասնավոր զրույցի ժամանակ հստակ նշել է, որ եթե անգամ իրեն նկատի ունեն, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Հարցին՝ փոխառության պայմանագիր Խաչատրյանի եւ Առուստամյանի միջեւ երբեւէ կնքվե՞լ է, պաշտպանը պատասխանեց, որ կոնկրետ այդ հարցը Խաչատրյանին չի տվել. «Բայց այդ նյութին նա ծանոթ է, եւ ընդհանուր առմամբ ասել է, որ հերքում է, նման բան չկա, երբ որ հետո հանկարծ մեղադրանք լինի, բնականաբար, ավելի մանրամասն կմեկնաբանեմ: Համենայն դեպս, ծանոթանալով Առուստամյանի պաշտպանի մեկնաբանությանը՝ պարզ է դառնում, որ առկա է փոխառության պայմանագիր, որը ժամկետի մեջ է, գումարը չի վերադարձվել, պիտի վերադարձվի, ես չեմ կարողանում այստեղ հանցակազմ տեսնել»,- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի որդիներին, Երեմ Սարգսյանի խոսքով, նրանցից Գուրգեն Խաչատրյանը ունի մեղադրյալի կարգավիճակ. ամիսներ առաջ՝ դեռ հունվար ամսին, նրան մեղադրանք է առաջադրվել յուրացմանն օժանդակելու համար, եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը. «Բայց այն մեղադրանքը, որը լրատվական դաշտով նշվում է Սեդրակ Առուստամյանի մասին, որեւէ առնչություն չունի Գուրգեն Խաչատրյանի հետ. Գուրգեն Խաչատրյանին մեղադրում են յուրացմանն օժանդակելու մեջ, բայց նույնիսկ բովանդակային առումով դա չի առնչվում Սեդրակ Առուստամյանի՝ հրապարակային ներկայացված մեղադրանքին»: Սարգսյանի խոսքով՝ Գուրգեն Խաչատրյանը ցուցմունք տվել է եւ մեղադրանքը չի ընդունել. «Նրա մեղադրանքում նկարագրված է, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է յուրացում, Գուրգեն Խաչատրյանը օժանդակել է, բայց գրված չէ, թե ինչ եղանակով է դա արվել, որ գործողությունն են համարում հանցագործություն, մենք այդ տրամաբանական հարցը տվել ենք, բայց պատասխանը չունենք մինչեւ հիմա»:

Մյուս որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Երեմ Սարգսյանին հասած տեղեկություններով, ունի կասկածյալի կարգավիճակ: Հարցին, թե որն է կասկածանքի էությունը, պաշտպանը պատասխանեց, որ ավելին ասել չի կարող, քանի որ նախ, այդ մասին չունի պաշտոնական տեղեկություն, եւ բացի այդ, նա Արտյոմ Խաչատրյանի փաստաբանն է, սակայն գործով ներգրավված չէ որպես նրա պաշտպան: Հարցին՝ կասկածանքը Գագիկ Խաչատրյանի՞ թե՞ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքի մասով է, պաշտպանն ասաց, որ չի կարող պատասխանել. «Որեւէ ծանուցում չկա, սա ինչ-որ տեղեկությունների հիման վրա եմ ասում»: Երեմ Սարգսյանի խոսքով՝ Արտյոմ Խաչատրյանը չի հրավիրվել եւ կասկածանքի շուրջ չի հարցաքննվել. «Ավելին ասեմ. եթե, իհարկե, նա կարգավիճակ ունի, կարող եմ պնդել, որ մինչ կարգավիճակ ունենալը եւս Առուստամյանի մեղադրանքի վերաբերյալ նրան ոչ մի հարց չի տրվել»: 

ԱԱԾ մամուլի կենտրոնից հրաժարվեցին բանավոր պատասխանել, թե Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ հարուցված քրգործով Գագիկ Խաչատրյանի որդիները ինչ կարգավիճակ ունեն` առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ։

Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործը հայտնի է դարձել 2019 թ. օգոստոսից, երբ նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար, եւ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այժմ, սակայն, Խաչատրյանը հիվանդանոցում է. նա տեղափոխվել է այնտեղ փետրվար ամսից, եւ պաշտպանի խոսքով՝ դեռեւս բուժման մեջ է: Նույն գործով կալանավորված է նաեւ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Թե՛ Կարեն, թե՛ Գագիկ Խաչատրյանները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6023 դիտում

Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները

Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան

Ինչու է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին

Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները

Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում

Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում

Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա

Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն

Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել. կան վիրավորներ

ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպե՞ս մասնակցել. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել

Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան