Եթե իմ հարյուր տարվա ընկերը գա ու ինձ այսօր ասի՝ պարոն Մանուկյան, ես շատ կծիծաղեմ. պատգամավորը շարունակում է նաեւ երգել

Դերասան, երաժիշտ եւ երգիչ Արթուր Մանուկյանը 2019 թվականի սեպտեմբերից Ազգային ժողովի պատգամավոր է: Ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Մանուկյանը քաղաքականություն մտնելուց հետո էլ շարունակում է արվեստով զբաղվել: Մայիսի 9-ի եռատոնին նվիրված միջոցառման ժամանակ պատգամավորը հանդես եկավ «Զարթնիր, որդյակ» երգի կատարմամբ, մինչ այդ էլ մասնակցում էր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվող «Արտակարգ համերգ» ծրագրին: Պատգամավոր դառնալոց հետո զբաղվածության, մշակույթի ոլորտում ծավալած գործունեության, արվեստն ու քաղաքականությունը համատեղելու մասին ՀԺ-ն զրուցել է Արթուր Մանուկյանի հետ:

- Նախօրեին Հաղթանակի տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էիք նաեւ Դուք: Թերեւս այդքան էլ շատ չեն քաղաքական գործիչները, որոնք բուռն կերպով շարունակում են զբաղվել նաեւ ստեղծագործական կյանքով ու արվեստով: Ինչպե՞ս է հաջողվում համատեղել երկու բոլորովին տարբեր զբաղվածությունները:

- Արվեստում ուրախ լինելու միակ տարբերակն անկեղծ լինելն է: Հետո ես հասկացա, որ ինձ համար ամեն տեղ է ուրախության բանալին. ընկերության մեջ, հարեւանների շփման, խանութում առեւտուր անելիս, փողոցում զբոսնելիս: Փորձում եմ քաղաքականության մեջ լինել Արթուր Մանուկյանը, որը դերասան է, երգիչ, փորձում եմ լինել հենց այդպիսին՝ որպես դերասան, որպես երգիչ: Ես ուզում եմ կոտրել այն գաղափարը, որ քաղաքական գործիչը մի այլմոլորակային է, մի ուրիշ տեսակի մարդ: Ես դա այդպես չեմ ընկալում: Գուցե սխալվում եմ. կյանքը ցույց կտա: Փորձում եմ լինել արվեստագետ՝ քաղաքական ընթացքի եւ այդ թեմաների մեջ ընկղմված: Արթուր Մանուկյան, որն ունի արվեստի մեջ լինելու, ընկղմվելու ձեւ: Փոքր ժամանակ, երբ Պլատոն ու Արիստոտել ես կարդում, այդքան էլ չես հասկանում: Նորից վերընթերցելուց հետո հասկանում ես, որ քաղաքականության մեջ մասնակից են անխտիր բոլորը, նույնիսկ՝ նորածին երեխան, որն ունի որոշակի իրավունք, այդ իրավունք բառից էլ սկսվում է նրա քաղաքականությունը: Հասկանում ես, որ այդտեղ արհեստական տարանջատում է տեղի ունեցել, այսինքն՝ նեղ շահերից կամ ինչ-որ նպատակներից ելնելով՝ մարդկանց տարանջատել են քաղաքականություն ոլորտից: Իմ այս տեսակետները փոխվել են մի 10-15 տարի առաջ: Մշակութային ոլորտը, մանավանդ 20-21-րդ դարերում, այնքան քաղաքականացված է՝ թե՛ արտիստական դրսեւորումները, թե՛ թատրոնի դրսեւորումները, թե՛ կինոյում. ամեն տեղ քաղաքականությունն ու արվեստն այնքան միաձուլված են: Արվեստագետի խոսքը շատ հաճախ ավելի քաղաքական տեքստ է, քան քաղաքականության մեջ շատ կարկառուն անձանց տեքստերը: Օրինակ՝ Իոնեսկոյի «Ռնգեղջուր» պիեսից հետո քաղաքականությունն ու արվեստն արդեն նույն դեմքն ունեն: Եթե այդ պիեսից հանում ես քաղաքական մասը, այնտեղ պիես գոյություն չունի: Նայում ես՝ Շեքսպիրն ամբողջությամբ քաղաքականություն է: Չկա արվեստ՝ արվեստի համար կամ քաղաքականություն՝ քաղաքական գործիչների համար, բոլորս մասնակից ենք քաղաքականությանը, ու մենք մի մասն ենք կազմում այդ պրոցեսի:

Իսկ հայկական թատրոնո՞ւմ:

- Թատրոնում իմ վերջին աշխատանքներից մեկը դերասաուհի Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը ճամպրուկում է» պիեսի հիման վրա է եղել, ես ներկայացման երաժշտությունն եմ գրել, օրորոցայինը, նաեւ ես եմ երգում: Հիմա, եթե նայենք հենց այդ գործին, ծայրահեղ գեղարվեստական, թատերական լեզվով լուծված ներկայացում է, բայց ամբողջ հիմքը ընկած է մեծ եւ փոքր քաղաքականության վրա: Թվում է՝ երեխայի պատմություն է, որ պատմում է իր ընտանիքի պատմությունը, բայց ամբողջ պատմությունը քաղաքականության մասին է:

Թատրոն-կինո, երգարվեստ. մշակույթի ոլորտի ներկայացուցչի համար խորթ չէ՞ կտրուկ անցումը պաշտոնականին, «պարոն Մանուկյան» դիմելաձեւով շփումներին:

- Այդ պարոն բառը սկզբնական շրջանում անծանոթ զգացողություններ էր առաջացնում: Հիշում եմ՝ 1988 թվին ընկերոջս հետ գնացել էիք Թբիլիսիի թատերական ինստիտուտ, ու այնտեղ բոլորը բոլորին բատոնոով (վրացերենից թարգմ.՝ պարոն) էին դիմում: Այն ժամանակ էլ Հայաստանում բոլորը «ընկեր» էին, եւ ես մտածում էի՝ ինչ լավ է՝ իրենք բոլորն իրար պարոնով ու տիկինով են դիմում, ինձ դա շատ էր դուր գալիս, մտածում էի, թե երբ կգա այն օրը, որ մենք էլ սովորական դարձնենք այդ դիմելաձեւը, բայց հետո, երբ մեր հանրության մեջ մտավ այդ դիմելաձեւը, նույնիսկ ինձ՝ այն 18 տարեկան տղային, որը դա շատ էր հավանում, մի քիչ խորթ էր թվում, հետո սկսեցի համակերպվել, բայց եթե իմ հարյուր տարվա ընկերը գա ու ինձ այսօր ասի՝ պարոն Մանուկյան, ես, իհարկե, շատ կծիծաղեմ, ու մեր խոսակցությունն այդտեղից էլ չի շարունակվի:

- Ժամանակին այն համոզմունքին եք եղել, որ արվեստով զբաղվող մարդիկ հասարակության նյարդային հանգույցներն են, եւ որ նյարդային համակարգը չի կարող սինխրոնանալ իշխանության հետ. հակառակ դեպքում ոտքդ երբ կտրվի, օրգնիզմիդ վտանգի մասին հաղորդող չի լինի, եւ շուտով կմեռնես։ Քաղաքականությամբ զբաղվելով՝ շարունակել արվեստում լինել. հասարակության նյարդային հանգույցներն առողջ պահելու մի տարբերա՞կ է Ձեզ համար:

- Տեսեք, ես շատ քիչ եմ ելույթներ ունենում ընդհանուր հարթակից, ամբիոնից, որովհետեւ դրա կարիքը չեմ տեսնում: Կյանքի բերումով ես այս մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, կարող եմ մոտենալ եւ խնդիրներն ուղիղ իրենց ասել, խոսել, քննարկել: Հանրությանը ցույց տալ, որ տեսեք-տեսեք՝ ես ինչ-որ բաներ եմ անում. այդ խնդիրն իմ առաջ չեմ դրել... Գուցե մի օր հանրության առաջ կներկայանամ ու կասեմ՝ այս, այս, այս խնդիրները ես դրել եմ կառավարության, իշխանության առաջ, եւ փորձել ենք միասին լուծել: Ամենաշատը խոսում եմ խմբակցության նիստերի ժամանակ՝ տարբեր հարցերի մասին քննարկումների: Դասական քաղաքական գործչի կերպարը դեռ չեմ օգտագործում, որովհետեւ դրա կարիքը չկա: Եթե 5 րոպե առաջ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք որեւէ խնդիր՝ դեմ առ դեմ, կամ մի քանի հոգով, ի՞նչ կարիք կա հանրությանը նորից ցույց տալու: Ես դեռ դրա կարիքը չեմ զգում, չգիտեմ, գուցե ժամանակ գա, փոխվի, իսկ այդ նյարդային հանգույցները պահելու գաղափարը, անշուշտ, այդպես է: Կարող է՝ ես մի օր բթանամ ու չգործեմ, բայց վստահ եմ իմ ընկեների վրա, որոնք թատրոնում են եւ ինտենսիվ զբաղվում են արվեստով: Նրանք նախ, ինձ դա թույլ չեն տա եւ հետո, մեր իշխանությանը թույլ չեն տա: Այո՛, արվեստագետը երկրի նյարդային համակարգն է, ինքը պետք է փոխանցողը լինի. խնդիրը, ցավը փոխանցողը:

- Բթանաք, քանի որ քաղաքականության մե՞ջ եք:

- Մոտ լինելու պատճառով: Տեսեք, իմ քաղաքական թիմը, նրանք մարդիկ են, չէ, ես էլ եմ մարդ, մեր խոսակցությունները, մեր համախոհությունը բերում է ընկերության, վստահության մի մեծ զգացողության, որը կարող է այդ ցավի փոխանցման ազդակը բթացնել: Երբ մարդուն առաջին անգամ ես տեսնում, նրա դրական եւ բացասական կողմերը պարզ տեսնում ես, երբ մտերմանում եք, բացասականը սկսում ես չտեսնել, իսկ շատ մոտիկից այդ ամեն ինչը լղոզվում է: Այո՛, ես այդ վտանգը գիտակցում եմ: Դրա համար եմ ասում՝ կարող է մի օր այդ մտերմությունն ինձ բթացնի՝ որպես նյարդ, որը ես չէի ուզենա, բայց իմ մեջքի հետեւում ընկերներիս հանդեպ վստահությունս այնքան մեծ է, որ գիտեմ՝ նրանք տեղ կհասցնեն ե՛ւ ինձ, ե՛ւ մյուսներին: Մի թեւից ես տեսնում եմ, օրինակ, քաղաքական իշխանության իմ ընկերների թերությունները, թե, օրինակ, ինչի համար այդ մի խնդրին այդպիսի լուծում տրվեց, էն մյուսը՝ ինչի համար են անում կամ ինչի համար չեն անում կամ անում են, բայց չի երեւում, այսինքն՝ այս մի թեւում ես տեսնում եմ ամեն ինչ, բայց կա նաեւ այն մյուս թեւը՝ արվեստագետ ընկերներիս, որոնք խնդիրներն են բարձրաձայնում, որոնք հարցեր են առաջ քաշում: Կարելի է ասել՝ ես խողովակ եմ դարձել այդ երկու թեւերի միջեւ:

Մի անգամ Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք՝ անկախությունը պատասխանատվություն է, հիմա Դուք էլ պատասխանատվության Ձեր բաժինն ունեք Հայաստանի կառավարման գործում: Իսկ ի՞նչ է Ձեզ համար պատասխանատվությունն ու անկախությունը:

- Ազատություն եւ անկախություն բառերը շատ երկար խոսակցության առիթ են բացում, որ հասկանանք՝ ազատությունն ամեն մեկիս համար ինչ է նշանակում: Մի քանի բաներ հաստատ մեր կյանքում եղել են՝ որպես անկախության մակետներ, երբ որ առաջին անգամ հայրդ ձեռքը քաշում է, որ դու հեծանիվ մենակ քշես, երբ առաջին անգամ դու մենակ ես գնում, երբ ինքնուրույն քննություններդ ես հանձնում: Քո այդ ընթացքն է քեզ ցույց տալիս, թե դու ով ես: Սա այն առումով, թե ես ինչպես եմ հասկանում անկախությունը: Գիտեք, նաեւ լինում են հայրեր եւ խորթ հայրեր, մենք մեր խորթ հորից ամեն կերպ փորձում ենք ազատվել եւ իսկապես ազատվում ենք: Նիկոլ Փաշինյանի տեքստերում հաճախ կտեսնեք, որ մենք չենք ուզում խորթ հայրեր: Մենք չենք ուզում, որ մեզ թելադրեն ու մեր փոխարեն անեն. ինքաճանաչման խնդիր կա: ՀՀ անկախության սերունդը պիտի նայի իր ապրած տարիները, նրանք պետք է շտկեն իրենց սխալները: Այո՛, մենք ընկել ենք, հազար անգամ ենք ընկել, մեր մտքով էլ չէր կարող անցնել, որ նման խուց կարող ենք ընկնել, խնդիրը դա չէ, դա մեզ պետք է ուժեղացնի, որ այդտեղից դուրս գանք ու շարունակենք: Իմաստ ունի ապրել միայն անկախ, հակառակ դեպքում ես այդ ապրելու իմաստը չեմ տեսնում, իսկ ինչ վերաբերում է իմ պաշտոնից բխող պատասխանատվությանը, սա շատ կախյալ պաշտոն է: Ոչ մի պարագայում էլ մարդը անկախ չէ. բժիշկը կախված է իր գիտելիքից, պայմաններից, հիվանդի հիվանդության աստիճանից, դերասանը՝ ռեժիսորից, պիեսից: Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց դա գիտակցելու համար ջանքեր են պետք: Շատ հաճախ մենք չենք էլ կարող պատկերացնել, թե դա ինչ մեծ պատասխանատվություն է, մենք միայն կարող ենք ենթադրել: Գիտակցելու համար էլ է պատասանատվություն պետք: Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ, թե որքան է իմ պատասխանատվությունը:

- Քաղաքականություն Ձեր մուտքը շատերի մոտ էր զարմանք առաջացրել, երեւի թե արձագանքներին ծանոթ կլինեք, իսկ ի՞նչ էր Ձեզ համար այս որոշումը:

- Այս որոշումն ինձ համար տարօրինակ չէր, բայց արձագանքներից հասկացա, որ մարդիկ չեն հասկանում, թե դերասանը, ռեժիսորը կամ երգիչն ինչ կապ ունեն քաղաքականության հետ: Անկեղծ ասած՝ դա շատ ազդեց ինձ վրա, հայհոյանքներ էլ կային…

Հատկապես հակասական կարծիքներ էին հնչում «Անհայտ բաժանորդում» Ձեր ստանձնած դերի, ապա՝ պաշտոնի մասին:

- Ես այդ մարդկանց ոչինչ չունեմ ասելու, որովհետեւ այն մարդիկ, որոնք դերասանին խառնում են իր կերպարի հետ, ես այդ մարդկանց պիտի խնդրեմ վերադառնալ մանկապարտեզ կամ առաջին դասարան, խնդրեն ուսուցչին՝ նորից իրենց բթությունը ուղղի: Իրենց հետ խոսելիք չունեմ, որովհետեւ նրանց համար շատ ուշ է, շատ-շատ ուշ: Պատկերացրեք՝ Յագոյի դերակատարին փողոցներում ծեծեն՝ Օթելլոյին ինքնասպանության հասցնելու համար կամ Հրանտ Թոխատյանին չթողնեն եկեղեցի մտնի «Խաթաբալադայում» սատանայի կերպար խաղալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5048 դիտում

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ

ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը

Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը