Երեկ չէ առաջին օրը հեռախոսով շնորհավորել եմ. Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի հետ կապի եւ ՀՀԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ խոսել է մայիսի 9-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարապետյանը՝ նկատելով. «Երեկ չէ առաջին օրը հեռախոսով Սերժ Սարգսյանի տոնը շնորհավորել եմ»:

Հարցին, թե ինչո՞ւ դուրս եկավ ՀՀԿ-ից, նախկին վարչապետը պատասխանեց. «Քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել»:

Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվել էր 2016-ի նոյեմբերին՝ վարչապետ դառնալուց 2 ամիս հետո, իսկ կուսակցությունից դուրս է եկել 2018-ի դեկտեմբերի 14-ին:

2018-ի հեղափոխությունից առաջ Կարապետյանը չէր թաքցնում, որ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց չհեռանալ իշխանությունից՝ դառնալով վարչապետ։ Կարապետյանի համար ստեղծվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Լրագրողներն այսօր Կարապետյանից հետաքրքրվեցին՝ իրեն խաբված զգո՞ւմ է որեւէ մեկի կողմից: Նախկին վարչապետը բացասական պատասխան տվեց:

Կարեն Կարապետյանը ներկայումս զբաղեցնում է «Գազպրոմբանկի» տնօրենների խորհրդում խոհրդականի պաշտոնը:

Տպել
655 դիտում

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են. ոստիկանը սեւամորթ ամերիկացու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)

18-րդ միջոցառման շրջանակներում 12.200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան

Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին (տեսանյութ)

ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան

Հրդեհ «Պապա-ֆուդ» պանդոկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. տուժածներ չկան (տեսանյութ)

Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ արժանապատիվ կյանքի երաշխավորն են. ՄԻՊ-ի ուղերձը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ. քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հարցեր

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում (տեսանյութ)

Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. քաղաքացին վերջերս էր ժամանել Ֆրանսիայից

Շարժական մամոգրաֆիան վերջապես ժամանեց Իտալիայից. մեկնարկը կլինի Լոռու մարզից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված «Կոտրած եկեղեցի» հուշակոթողն այս տարի մարդաշատ չէր

Հրազդան-Հանքավան հատվածում երեկ երկնաքար է ընկել. Գագիկ Սուրենյանը անկման տեսանյութն է հրապարակել

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան