Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը կոչ է անում հետեւություններ անել Ազգային ժողովում նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպից եւ վերադառնալ բովանդակային քաղաքական դաշտ:
Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ երեկ երեկոյան ուղիղ եթերում հնչեցրած մտքերի մասին, բացառությամբ՝ մեկի.
«Պարոն Մարուքյանի տեսաուղերձի հետ կապված ես կանդրադառնամ միակ քաղաքական հատվածին: Այդ հատվածը վերաբերում էր մանդատները վայր չդնելուն, որը մենք բոլորս լսեցինք»:
Հիշեցնենք, որ ի պատասխան մանդատները վայր դնելու «Իմ քայլ»-ի առաջարկի՝ Մարուքյանը հայտարարեց, թե չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից:
Հարցին, թե ի՞նչ է լինելու այս պարագայում, Մակունցը պատասխանեց.
«Ակնհայտ է եւ բոլորիս համար ակներեւ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանրային կերպով չընդունեց իր մեղքի մասնաբաժինը տեղի ունեցածի առնչությամբ եւ նախորդող դեպքերի առնչությամբ: Ես լիահույս եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում իրենք իրենց համար հետեւություններ կանեն տեղի ունեցած միջադեպի մասին, ես հույս ունեմ՝ բոլորս կվերադառնանք քաղաքական բովանդակային դաշտ, եւ ԱԺ աշխատանքները կվերականգնվեն»:
Լրագրողները խնդրեցին, այնուամենայնիվ, մեկնաբանել «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին Մարուքյանի արձագանքը. Մարուքյանն այն ընկալել էր որպես սպառնալիք:
«Ես կարծում եմ՝ Սասուն Միքայելյանի ելույթը ամբիոնից բավականին հստակ էր, հիշեցնում էր՝ ինչ է տեղի ունեցել նախկինում, իր գործընկերների մասին էր հիշեցնում…Ես Սասուն Միաքյելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք: Եթե նկատի ունեք, որ նա ասում էր՝ կա՛մ պետք է ներողություն խնդրի, կա՛մ լավ չի լինելու, ես դա ընկալել եմ բարոյական դաշտում, որ պարոն Մարուքյանի եղբոր ներողություն խնդրելը լավ չի անդրադառնա նրա եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակության վրա: Ես այդպես եմ ընկալել»:
Արդյոք իրավիճակը փակուղային չէ՞ հետաքրքրվեց լրագրողներից մեկը.
«Ես նորից ուզում եմ կրկնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցութունը միջադեպի հետ կապված իր մեղքի մասնաբաժինը չի ընդունում, ինչի հետ մենք համաձայն չենք: Ես լիահույս եմ, որ, այնուամենայնիվ, ԼՀԿ-ն իրենց համար կանի հետեւություններ: «Իմ քայլը» խմբակցությունը մեր մասով դատապարտել է միջադեպը, եւ մեր հետեւությունները մենք արել ենք: Մենք լիահույս ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս կանի իր հետեւությունները»,- արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե այլեւս չի ուզում անդրադառնալ այդ թեմային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT