«Երեւանի շոկոլադի գործարան», «Բելլաջիո», «Պռոշյանի կոնյակի գործարան»․ որ ընկերություններն են 1-ին միջոցառումից օգտվել

ՀՀ Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակներում օժանդակություն է ստացել 455 տնտեսվարող՝ 33.5 մլրդ դրամի չափով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից։

Նշենք, որ առաջին միջոցառման շահառու են բարվոք հարկային եւ վարկային պատմություն ունեցող տնտեսվարողները։ Նրանց տրվում է օժանդակություն համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ սուբսիդավորման տեսքով։

Այս միջոցառման շրջանակներում հիմնականում դիմում են խոշոր տնտեսվարողները, քանի որ մեկ տնտեսվարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը 500 մլն դրամի կարող է հասնել, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարը՝ մինչեւ 250 մլն-ի: Վարկերը տրամադրվում են 2 տարի ժամկետով՝ աշխատավարձ վճարելու, հումք եւ սարքավորումներ ձեռք բերելու, հարկերը, կոմունալները վճարելու եւ իրենց նախկին վարկային պարտավորությունները կատարելու համար։ Բավարարված հայտերի մեջ կան մի շարք հայտնի ընկերություններ։

ՀԺ-ն զրուցել է մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որքանով է ձեռնտու միջոցառումը։

«Երեւանի շոկոլադի գործարան» ՓԲԸ տնօրենի խորհրդական Հովհաննես Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց ընկերությունն օգտվել է միջոցառումից եւ հումքի համար նախատեսված վարկային միջոցներ է ներգրավել, որտեղ պետությունը սուբսիդավորում է շուրջ 6 տոկոս։ «Մենք բանկից վերցրել ենք վարկ 11.5 տոկոսով, եւ պետությունը դրա 6 տոկոսը ֆինանսավորում է, այսինքն՝ մեզ վրա մնում է 5.5 տոկոս։ 250 մլն դրամի չափով վարկ ենք վերցրել, որն ուղղվելու է մեր կողմից ձեռք բերվող հումքի դիմաց պարտավորությունների մարմանը»,- ներկայացրեց նա։

Նշեց, որ ընկերությունում այս շրջանում շոկոլադի արտադրանքի ծավալների նվազում կա. «Մեր արտադրանքի մեջ գերակշռող մաս էր կազմում տուփով կոնֆետները, այսպես կոչված՝ բոնբոներկաները։ Այս վիճակից ելնելով՝ բոնբոներկաների իրացումը էականորեն նվազել է։ Տուփով շոկոլադը հիմնականում սպառվում է հյուր գնալու, նվեր տանելու դեպքում։ Իհարկե, մենք հիմա փոխում ենք իրավիճակը, այլ տեսակի արտադրանքներ ենք սկսում արտադրել։ Փորձում ենք տուփով շոկոլադները փոխարինել կիլոգրամով շոկոլադներով եւ ալյուրային արտադրանքներով՝ գաթաներ, թխվածքաբլիթներ»։

Հովհաննիսյանն ասաց, որ էականորեն նվազել է արտահանումը։ Նախորդ տարի արտահանել էին շուրջ 2 մլն դոլարի շոկոլադ. «Այս տարի գրեթե զրոյացվել է արտահանումը, եւ մեզ մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել»։

Հարցին՝ այս ընթացքում ընկերությունում աշխատատեղերը պահպանվե՞լ են, (242 աշխատակից են ունեցել), նա պատասխանեց. «Ունեինք, բայց հիմա քանի որ արտադրությունը նվազել է, արտադրության աշխատողները նվազել են։ Երբ իրացումն ավելանում է, ըստ սեզոնի՝ մեր աշխատակիցները ավելացել են։ Ամառային ամիսներին միշտ մեր արտադրության չափը նվազել է, նվազել է նաեւ մեր աշխատակիցների քանակը։ Ամեն դեպքում, 100-ից ավելի աշխատակից կա։ Ամեն պահի, ըստ պատվերների մեծության, քանակը կարող է ավելանալ»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք օժանդակությանը դիմելը հե՞շտ էր, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեզ համար, իհարկե, խնդիր չառաջացավ, քանի որ մենք բարվոք հարկատու ենք։ Տեսեք՝ վարկատուն 2 ցուցիչ է դիտարկում, առաջինը, որ տնտեսվարողը պետք է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկային պարտավորություն չունենա, իսկ երկրորդը, եթե պարտավորություն ունի, ապա նրա նկատմամբ պետք է վարչական վարույթ հարուցված չլինի ամբողջ տարվա ընթացքում։ Այս 2 ցուցիչներից եթե 1-ը նորմալ է, հարկատուն ստանում է վարկը»։

Նրա խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք, օրինակ, մի քանի միլիարդ հարկ են վճարել 2019-ին, բայց տեխնիկական պատճառով դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են ոչ էական չափի վարկային պարտավորություն, օրինակ՝ 100 հազար դրամի չափով. «Դրա պատճառով տնտեսվարողը զրկվում է այս գործիքից օգտվելու իրավունքից։ Այս գործիքից պետք է օգտվեն այն կազմակերպությունները, որոնք աշխատում են»։

Հարցին՝ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի, որ ընկերությունը կարողանա այս իրավիճակից դուրս գալ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա խիստ հարաբերական հարց է։ Այս պահին ուղղակի ծավալների խնդիր կա, հենց վաղը իրացման ծավալները վերականգնվեն, մենք կվերականգնվենք բնականոն հունով»։

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ Լիլյա Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դիմելու կարգը բավականին հեշտ էր իրենց համար. «Ամեն ինչ շատ արագ, մի քանի օրվա մեջ կազմակերպվել է»։

Հարցին՝ ընկերությունն ի՞նչ խնդրի առաջ էր կանգնել, նա պատասխանեց. «Բնականաբար, ծավալները նվազել էին, եկամուտները հիմնականում դրսից էին գալիս, նվազել են, տեղական շուկայում իրացումը նվազել է։ Այս առումով դժվարանում էինք վճարել հարկերը, աշխատավարձները։ Եթե այդ վարկավորումը չլիներ, պետք է տոկոսով վարկ վերցնեինք, մեզ տրված վարկն անտոկոս է»։

Պողոսյանն ասաց, որ ընկերությանն առավելագույնը մինչեւ 480 մլն դրամի չափով վարկային միջոցներ կարող են տրամադրվել հարկերի եւ աշխատավարձների վճարման համար. «3 ամսվա ընթացքում որքան անհրաժեշտ լինի հարկերի եւ աշխատավարձների վճարման համար, կտրամադրվի մեզ։ Մենք հաշվարկել ենք առավելագույն չափով։ Հնարավոր է, որ 350 մլն դրամ անհրաժեշտ լինի»։

Նա նշեց, որ ընկերությունն ունի շուրջ 700 աշխատակից. «Մենք ոչ մի աշխատող ո՛չ կրճատել ենք, ո՛չ աշխատավարձ ենք նվազեցրել։ Ընկերությունը խոշոր հարկատու է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կանխատեսո՞ւմ են՝ երբ կկարողանան նախկին տեմպերին վերականգնվել, Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ առնվազն 1-2 տարի անհրաժեշտ է այդ բացը լրացնելու համար»։

«Հանդիպում 299» ՍՊԸ-ն կամ «Բելլաջիո» ռեստորանային համալիրը եվս այս միջոցառման շրջանակներում օժանդակություն է ստացել։ Ընկերության գլխավոր հաշվապահ Արսեն Ֆահրադյանը մեր զրույցում ասաց, որ իրենց ընկերությունը դիմել է մոտ 50 մլն դրամի միջոցների համար, որն ուղղելու են հարկերի եւ աշխատավարձների վճարմանը։

Նա նշեց, որ այս ընթացքում ոլորտը կանգնած վիճակում է։ Այս դեպքում եւս օժանդակության տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորում է կառավարությունը. «Կարելի է ասել՝ անտոկոս գումար են տալիս, ասում են՝ փակեք»։ Ֆահրադյանը հույս հայտնեց, որ մինչեւ ամառվա վերջ շարժը կսկսվի վերականգնվել, իսկ մինչեւ տարեվերջ արդեն նախկին տեմպերին կվերադառնան։

Անդրադառնալով հարցին, թե այս ընթացքում արդյոք ընկերությունը պահպանե՞լ է իր աշխատատեղերը, նա պատասխանեց. «Այո՛, ոչ մի աշխատակից չենք հեռացրել, մոտ 80-85 աշխատակից ունենք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6074 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ