Չենք կարող մեկ տարի սպասել․ քննարկվում է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հարցը խորհրդարանում լուծելու տարբերակը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ առնվազն մեկ տարի հնարավոր չի լինի հանրաքվե անցկացնել եւ ՀՀ իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը խորհրդարանում լուծելու տարբերակը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հիմա որոշվեց դիմել Վենետիկի հանձնաժողովին, արդյոք մտադիր են չեղյալ համարել հանրաքվեն՝ Փաշինյանը նշեց, որ հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էին դիմել հանձնաժողովին։

«Տեսեք, կորոնավիրուսի իրավիճակն այնպիսին է, որ դեռ 1 տարի ներկա է լինելու մեր իրականության մեջ։ Դա նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարող անել, որովհետեւ հայտարարել ենք, որ քաղաքական որեւէ շահ չի կարող ավելի բարձր դասվել, քան հանրության առողջության շահերը։ Բայց մենք չենք կարող սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը մինչեւ  կորոնավիրուսի համաճարակը ավարտվի։ Եթե պիտի սպասենք, հենա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձեւավորել, սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով կարող է դրվել հանրաքվեի։ Այսինքն մի տեսակ անիմաստ է դառնում։ Մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անել, խորհրդարանական ընտրությունների հետ կանենք մյուսը, բայց այդ ժամանակացույցը չի ստացում»,-մանրամասնեց ՀՀ վարչապետը։

Շարունակելով իր միտքը՝ Փաշինյանն ասաց, որ դիմել են Վենետիկի հանձնաժողովին եւ քննարկվում է սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու հարցը։ «Ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը կարգաբերենք եւ ստանանք արդյունավետ եւ կոնսենսուսային լուծումներ»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի տարածման պատճառով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2359 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C