Երևան
12 °C
Դավիթ Շահնազարյանը ներկայացրել է «հաղորդում հանցագործության մասին» եւ վարչապետ Փաշինյանին մեղադրել պետական դավաճանության մեջ, որովհետեւ նա արցախյան բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումն անվանել է կառուցողական։ Սա, հիշեցնենք, այն նույն Դավիթ Շահնազարյանն է, որ ժամանակին ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում դատելու համար, իսկ հիմա նրա ամենամոլի պաշտպաններից է։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք. Ի վերջո մարդը սխալական է եւ կարող է ժամանակ առ ժամանակ դիրքորոշումներ փոխել (պայմանով, իհարկե, որ հրապարակավ ընդունի, որ նախկինում սխալվել է, եւ բացատրի, թե ինչն է իրեն ստիպել փոխել դիրքորոշումը)։
Խնդիրը ոչ թե կոնկրետ այդ մարդու հայտարարությունն է, այլ այն, որ ներքաղաքական պայքարը Հայաստանում աստիճանաբար սրվում է, եւ «պետականդավաճանության» թեման ըստ երեւույթին առաջիկայում հաճախ է շոշափվելու, ուստի կարեւոր է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Եթե պարզ ասենք՝ խոսքը թշնամուն ինչ-որ ձեւով օգնություն ցույց տալու մասին է, իսկ մեր դեպքում, հասկանալի է, առաջին հերթին նկատի է առնվում Ադրբեջանի հետ պատերազմի հնարավոր վերսկսումը։
Միանգամից ասենք՝ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ եղել է ու այսօր էլ կա։ Ավելին՝ այսօր այդ հավանականությունը նույնիսկ ավելի մեծ է, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները, հնարավոր է, սոցիալական խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու այլ տարբերակ պարզապես չգտնեն։ Դրա համար էլ հայկական բանակը պիտի ցանկացած պահի պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը ու վստահաբար՝ պատրաստ է։ Բայց այդ պատերազմում հաղթելու համար մեզ անհրաժեշտ կլինի համախմբել բոլոր ուժերը, այսինքն՝ դառնալ միասնական բռունցք։ Հնարավոր չի լինի հաղթել պատերազմում առանց պետական բոլոր կառույցների անխափան աշխատանքի, առանց ամուր տնտեսության, առանց ներհասարակական համերաշխության եւ առանց իշխանությունների նկատմամբ համաժողովրդական վստահության բարձր մակարդակի։ Եվ այս գործոններից որեւէ մեկի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ, գիտակցված, թե ոչ, խարխլում է մեր մարտունակությունը, նվազեցնում է նոր պատերազմի դեպքում հաղթելու մեր հնարավորությունները, ու հետեւաբար՝ շատ կոնկրետ օգնություն է թշնամուն։ Ու դա, ի դեպ, շատ հստակ նկարագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետականդավաճանություն» հոդվածում։
Բայց իրավական նրբերանգները մի կողմ թողնենք։ Եթե մեկը կարծում է, որ նոր պատերազմն անխուսափելի է, եւ դրանում վստահ լինելով՝գիշեր-ցերեկ հնարավոր բոլոր քարոզչամիջոցներով սեփական երկրի ղեկավարին ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին պետական դավաճան է անվանում, դրանով օգնո՞ւմ է թշնամի երկրին, թե՞ չի օգնում։ Իհարկե օգնում է, որովհետեւ պատերազմի վերսկսման դեպքում ի՞նչ ոգով պիտի կռվեն մեր զինվորները, եթե կասկածներ ունենան, որ իրենց գերագույն գլխավոր հրամանատարը «դավաճան է»:
Իսկ Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր ու «գործիչներ» հենց դրանով են զբաղված՝ իրականացնում են ճիշտ այն քարոզչությունը, որը պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պիտի իրականացներ՝ մեր հասարակությունը պառակտելու նպատակով։ Ընդորում՝ պատահական է, թե ոչ, բայց այդ քարոզչությունն իրականացնում են Հայաստանում կամ արտասահմանում գտնվող այն առանձնատներից, որոնց գումարով հայկական բանակի մարտունակությունը հաստատ հնարավոր կլիներ էապես բարձրացնել, եւ իրականացնում են այն քարոզչամիջոցներով, որոնց վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան ժամանակին ծախսում էին առաջնագիծն ամրապնդելու վրա։
Բայց լավ է, որ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածն ուսումնասիրում են։ Հետո չեն ասի՝ «տեղյակ չէինք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT