Ներքաղաքական ցնցումների ճանապարհային քարտեզը

17/05/2020 schedule13:30

Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող իրադարձություններ, հայտնվում են նորանոր «լարվածության օջախներ», եւ շատերի համար անհասկանալի է մնում, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Սա հասկանալու համար մի պահ վերանանք ներհայաստանյան իրողություններից եւ պատկերացնենք ինչ-որ հիպոթետիկ իրավիճակ։ Պատկերացրեք՝ ինչ-որ երկրում հեղափոխության արդյունքում իշխանության է եկել հանրության բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող քաղաքական մի ուժ, իսկ այլ ուժեր ցանկանում են «չեղարկել» այդ հեղափոխությունը։ Ի՞նչ քայլերի պիտի դիմեն այդ ուժերը, եթե մինչեւ հաջորդ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա, իսկ նրանք այդքան սպասել չեն կարող՝ հարուցված քրեական գործեր կան, հարստությունը կորցնելու վտանգ կա, եւ այլն։

Աշխարհի ցանկացած երկրում այդ ուժերի քայլերը կլինեին մոտավորապես նույնը։ Առաջին՝ փորձել թուլացնել գործող իշխանությունների նկատմամբ հանրային աջակցությունը, եւ այդ նպատակով ստեղծել կամ ձեռք բերել հզոր լրատվամիջոցներ։ Երկրորդ՝ փորձել աջակիցներ գտնել իշխանական համակարգի տարբեր օղակներում, նրանց միջոցով տեղեկատվական արտահոսքեր ապահովել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սաբոտաժներ կազմակերպել։ Երրորդ՝ բախումներ հրահրել խորհրդարանում եւ այլ ընտրովի մարմիններում ու դրանով տպավորություն ստեղծել, թե իշխանությունները շատ թույլ են ու չեն վերահսկում իրավիճակը։ Չորրորդ՝ տարբեր մոբիլ խմբերի միջոցով փողոցային բախումներ հրահրել, դրանք լայնորեն տարածել սոցկայքերով ու իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ներքաշել դատական գործընթացների մեջ։ Հինգերորդ՝ փորձել ներսից խարխլել ֆինանսատնտեսական կայունությունը (օրինակ՝ տարբեր հրապարակումներով ու կեղծ տեղեկություններով փորձել խուճապ առաջացնել, ազդել ազգային արժույթի փոխարժեքի վրա, օգտագործել ինչ-ինչ լծակներ, որ արտաքին ներդրումներ չարվեն, եւ այլն)։ Վեցերորդ՝ աջակցել բողոքի տարբեր ակցիաների իրականացմանը։ Յոթերորդ՝ իշխանություններին մեղադրել օտարամոլության եւ ժողովրդի համար առանցքային արժեքների (ընտանիք, դպրոց, եկեղեցի եւ այլն) միտումնավոր քայքայման մեջ։ Ութերորդ՝ խոսել արտաքին սպառնալիքի ու պետության անխուսափելի կործանման  մասին՝ իշխանությունների «դավաճանական» արտաքին քաղաքականության պատճառով... Այս ցանկն, իհարկե, կարելի է շարունակել՝ տարբեր պաշտոնյաների հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելը, մարդկային արգահատելի որակներ վերագրելը եւ այլն։

Հիմա տեսեք՝ այնպես է ստացվել, որ Հայաստանում առանց բացառության բոլոր այս կետերն իրականացվում են, ընդ որում՝ միաժամանակ։ Բայց՝ իրականացվում են տարբեր խմբերի կողմից, ու շատ հաճախ այդ խմբերի միջեւ ուղղակի կապ գտնելն անհնար է։ Քարոզչամիջոցներն իրենց գործն անում են, բայց որպես կանոն՝ կտրականապես հերքում են, թե որեւէ կապ ունեն որեւէ քաղաքական ուժի հետ, փողոցներում բախումներ հրահրողները որեւէ կապ չունեն խորհրդարանում նույն գործով զբաղվողների հետ, սոցկայքերում միանգամայն այլ խմբեր են գործում, խմբերից մեկը «մասնագիտացած է» արտաքին սպառնալիքների ու «կործանարար արտաքին քաղաքականության» թեմայով, «տնտեսագետների թիմն» իր գործն է անում, իշխանական համակարգում մնացածները «տակից» են աշխատում՝ փորձելով հավաքագրել ավելի ու ավելի շատ պաշտոնյաների (խոստանալով, որ իշխանափոխությունից հետո իրենք ավելի կամրապնդեն դիրքերը), եւ այսպես շարունակ։

Հարց է ծագում՝ հիմքեր կա՞ն ենթադրելու, թե այս ամենը մի կենտրոնից է ղեկավարվում։ Իհարկե կան՝ եթե անգամ այդ խմբերն իրենք տեղյակ չեն միասնական կենտրոնի գոյության մասին։ Այլ հարց է, որ նման կենտրոնի գոյությունն ինքնին հանցանք չէ։ Ուրիշ բան, որ առանձին խմբերի գործունեության որոշ դրվագներ կարող են իրենց մեջ հանցանք պարունակել։ Ու թեեւ շատ դժվար կլինի այդ կենտրոնի դեմ հանցագործության դրդելու մեղադրանք առաջադրելը, բայց այս պահին շատ ավելի կարեւոր է այլ բան՝ հասարակությունը պիտի հասկանա, թե ինչ է տեղի ունենում իրականում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3876 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ