Երևան
12 °C
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսումների համաձայն, այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով, իսկ եկող տարի կարձանագրի 5,5 տոկոսանոց աճ։ Իհարկե՝ ամբողջ աշխարհում իրավիճակը խիստ անկայուն է, եւ այս կանխատեսումները կարող են էապես փոխվել, բայց ընդհանուր միտումները հաստատապես չեն փոխվի։ Ընդ որում՝ կոնկրետ Հայաստանի կանխատեսվող տնտեսական անկման համար ՎԶԵԲ-ը նշել է երեք հիմնական պատճառ՝ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների նվազումը, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցությունն ու դրամական փոխանցումների հավանական կրճատումը, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի անկումը։
3,5 տոկոսն, իհարկե, լուրջ անկում է, բայց ընդհանուր առմամբ՝ միջին ցուցանիշ է, իսկ ահա 2021 թ. համար կանխատեսվող 5,5 տոկոսանոց աճը միջինից բարձր ցուցանիշ է։ Խնդիրը, սակայն, ոչ թե դա է, այլ այն, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատրաստվում բարելավել այդ ցուցանիշները, այսինքն՝ նվազեցնել անկումն ու ավելացնել 2021-ի աճի կանխատեսվող տոկոսը։ Ուշադրություն դարձրեք՝ ՎԶԵԲ-ի նշած երեք հիմնական պատճառներից ոչ մեկը Հայաստանից կախված չէ, երեքն էլ արտաքին գործոններ են, եւ Հայաստանը դրանց վրա ազդելու որեւէ լծակ չունի։ Ոչ կարող ենք պղնձի ու մոլիբդենի միջազգային պահանջարկի ու գների վրա ազդել, ոչ կարող ենք Ռուսաստանի տնտեսական վիճակը բարելավել, ոչ էլ կարող ենք հույս դնել միջազգային զբոսաշրջության նախկին ծավալների վրա, որովհետեւ մարդկանց շարժունակության անկումը համաշխարհային խնդիր է։
Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ կառավարության ձեռնարկած քայլերը լիովին համահունչ են ՎԶԵԲ-ի կանխատեսումներին, այսինքն՝ կառավարությունը հիմնական ջանքերն ուղղել է հենց այդ կազմակերպության նշած երեք հիմնական գործոնների բացասական ազդեցության չեզոքացմանը։ Գյուղատնտեսության խթանումն, օրինակ, նպատակ ունի ոչ միայն բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը, այլեւ ընդլայնել այդ ոլորտի արտադրանքի արտահանման ծավալները, ինչը կարող է կոմպենսացնել հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը։ Արտերկրից եւ մասնավորապես՝ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների անխուսափելի կրճատումների հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունը նախատեսում է աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ իրականացնել, որոնցում կներգրավվեն մեր տասնյակ հազարավոր այն քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ արտագնա աշխատանքի են մեկնել։ Արդյունքում՝ բյուջեից հսկայական միջոցներ կծախսվեն, բայց այդ գումարները կմնան Հայաստանում, տասնյակ հազարավոր ընտանիքների սոցիալական խնդիրներն էլ կլուծվեն։ Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա արտերկրից ժամանող զբոսաշրջիկների թիվն, իհարկե, կտրուկ կնվազի, բայց փոխարենը՝ ներքին զբոսաշրջությունը զարգացման փայլուն հնարավորություն կստանա։ Ի վերջո որքան գումար օտարերկրացի զբոսաշրջիկներն էին ծախսում Հայաստանում, մոտավորապես այդքան էլ հայաստանցի զբոսաշրջիկներն էին ծախսում օտարերկրյա լողափերում, այլ կերպ ասած՝ նույնքան գումար էլ դուրս էր գալիս երկրից, այնպես որ՝ արագ կողմնորոշվելու դեպքում կորուստները կարող են այնքան էլ ծանր չլինել։ Ու այս ոլորտում իշխանությունները կարող են աջակցության լուրջ ծրագրեր իրականացնել (օրինակ՝ ընդլայնել սոցփաթեթները, արտոնյալ վարկեր տրամադրել, եւ այլն)։
Բայց այս ամենը հնարավոր կլինի միայն մի դեպքում՝ եթե ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենանք համաճարակային իրավիճակին։ Ըստ էության՝ այս պահին ամենակարեւորը դա է։ Մնացածը լուծելի խնդիրներ են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT