Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին հետազոտվեց նաեւ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նամակագրությունը:
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը պարզաբանեց, որ այն ներկայացնում են որպես ապացույց՝ հիմնավորելու, որ Սանասարյանը անմեղ է, արդար եւ ղեկավարվել է միայն պետական շահով. «Թեեւ այն ընկերական ոճի մեջ է, սակայն էական նշանակություն ունի»,- ասաց նա:
Նշենք, որ Սանասարյանի եւ Թորոսյանի միջեւ սոցիալական ցանցի միջոցով արված նամակագրությունը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 1-ին: Այն ներկայացնում ենք ստորեւ.
Արսեն Թորոսյան- Քո աշխատողները ի՞նչ լիազորություններով են տենդերի տեխնիկական բնութագիրը փոխում… Մենք կորցրել ենք դիալեզի սարքերը սպասարկելու հնարավորությունը, եւ կասկածելի որակի ապրանքներ են կրել, որը ուղիղ ձեւով անդրադառնալու է պացիենտների կյանքի եւ առողջության վրա: Ես մանրամասները չեմ իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, այսուհետեւ տենց ա լինելու, եթե մեր ենթակայության տակ գտնվող կամ առողջապահահության որեւէ հիմնարկում փորձ արվի միջամտել ներքին գործերին: Նույնիսկ ես չեմ տիպային բնութագիր տալիս իմ հիմնարկներին:
Դավիթ Սանասարյան- Արս, դիալեզի ոլորտը մինչեւ հիմա եղել է մոնոպոլիզացված, եւ ոչ մեկը չի կարողացել մուտք գործել: Մեր կողմից հունվարի 8-ին նախարարության աշխատակազմի ղեկավարին է ուղարկվել դիալեզի շուկայի վերլուծության ուսումնասիրություն, եւ առ այսօր չի եղել արձագանք, մեր կողմից ընդամենը առաջարկվել է տեխնիկական բնութագրերը հանձնելիս հաշվի առնել նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է եւ մրցակցություն ապահովող: Դիալեզի շուկայի վերլուծության արդյունքներով՝ շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են Դատախազություն, չարաշահումների չափը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը, ավելին, այս պահին մրցույթները շարունակվում են կազմակերպել խտրական, մեկ ընկերության համար: Օրինակ՝ Վանաձոր բ/կ-ի մրցույթը նորից խտրական էր: Պացիենտների առողջության մասով էլ մտի Մասիվի բ/կ ու նայի՝ ինչ պայմաններով են դիալեզ ստանում: Պետք է նաեւ նշեմ, որ ծախսանյութերի մատակարարման մրցույթով սարքերի սպասարկում պահանջել արգելվում է, դա «Գնումների մասին» օրենքի կոպիտ խախտում է:
Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ մատակարարվել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք ու ընդունվել է, եթե գործի մանրամասներին ես ուզում ծանոթանալ, հրավիրում եմ մեզ մոտ՝ համատեղ քննարկման: Նաեւ հայտնում եմ, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, ու մրցակցության արդյունքում «Ֆրեզեն»-ի ներկայացրած գների նկատմամբ շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի տարբերություն է տվել մի քանի ամսվա պարագաներ ձեռք բերելու համար: Տարեկան անհրաժեշտ քանակը ձեռքբերելու դեպքում գներն ավելի կնվազեն: Սա առաջին ոչ խտրական մրցույթն է, ու հետագայում հիմքեր են ստեղծվում մեծ գումարներ տնտեսելու համար: Ինձ համար հարց է, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչեւ հիմա, եւ ինչ է նախատեսում հիմա շուկան մրցակցային ներկայացնելու համար: Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերը հիմքերով ուղարկվելու են Դատախազություն: Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալեզի պարագաները գնում-վաճառվում են մաքսային արժեքից 2.2-3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց ես չեմ կարող պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացք տալու ենք»:
Արսեն Թորոսյան- Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ հիվանդի կյանքի հետ գործ ունես, իմ համար մի քանի միլիոն դրամը էական չի, երբ կոնկրետ մարդու կյանքի հարց է: Նաեւ էական չէ այդ գնումների ախմախ օրենքը: Ասում ես՝ արգելվում ա սպասարկում մտցնելը, իսկ թույլ տրվո՞ւմ ա դրա համար մի քանի միլիարդ ծախսելը, որը արդյունքում բերելու ա ավելի թանկ գնի ու ավելի մեծ ծախսի: Նույն կերպ թույլատրվո՞ւմ ա նենց փոխել տալ տենդերի պայմանները, որ տենդերը կրի «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել այս բիզնեսով, մեր սխալն ա եղել, որ այդ առաջարկությունը ընդունել ենք, ես, որ իմանայի, հաստատ չէի ընդունի, ուրախ եմ, որ «Վանաձոր» ԲԿ-ն չի ընդունել: «Զորաշեն»-ն էլ մեծ հավանականությամբ կընկնի սեւ ցուցակ, եթե հանկարծ անորակ ապրանք բերի: Հաջորդը. իմ նախարարությունը էնքան բան ա անում դիալեզի շուկայում, որ ոչ մեկը մինչ օրս չի արել՝ սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որ մարդկանց երիկամները փոխենք, որ դիալեզի կարիք չունենան, վերջացրած Երեւանում ու մարզերում դիալեզի նոր կենտրոնների բացումով, որ պահանջարկը բավարարենք, բայց ոչ երբեք որակի հաշվին:
Սանասարյան- Արս ջան, «Զորաշեն»-ը չգիտեմ ինչ կազմակերպություն է, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում: Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չէ ասածդ, որ որակի խնդիր կա, իրականում երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը: Օրինականությունը, ամեն դեպքում, պիտի պահվի, ցավդ տանեմ:
Թորոսյան- Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ֆիրմի ապրանքն են բերում, ի դեպ, 50-100 000 դրամանոց սարքերը նվեր տալով:
Սանասարյան- Բայց էն մյուսն էլ աշխարհում 10 միլիոն տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր: Նենց չի՝ նվեր ա, տալիս են, որ իրենցն օգտագործվի, բեր նստենք, խոսենք իրար հետ:
Թորոսյան- Համ չգիտես՝ ում ֆիրման ա, համ գրում ես, որ աշխարհում ծածկ ունի… Լավ, Դավ ջան, դե կապի մեջ:
Սանասարյան- Քանի որ ես ուզում եմ ավելի լավ հասկանալ՝ ինչ է կատարվել դիալեզի շուկայում, ու որպեսզի քո մոտ էլ կասած չլինի, մի քանի օրում կմտնենք նախ «Գրիգոր Լուսավորիչ», հետո նոր՝ «Վանաձոր»: Ասեցի՝ ասեմ՝ իմանաս:
Թորոսյան- Ուր ուզում եք, մտեք, Դավ ջան, դուք շուկա չեք կարող ուսումնասիրել, կարող եք միայն պետական գնումներ ուսումնասիրել: Հուսով եմ՝ տուբերկուլյոզի կենտրոն մտնելու պես քո աշխատողները աշխատանքներին չեն խոչընդոտի:
Նամակագրության ընթերցումից հետո կողմերը դրա վերաբերյալ հայտարարություններ արեցին: Նախ, Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ առերեւույթ երեւում է, որ Սանասարյանը իր փաստարկները կառուցում է՝ առաջնորդվելով պետական շահով. «Երկրորդն էլ, Թորոսյանը որ «Զորաշեն»-ի անունը տալիս է, Սանասարյանն ասում է՝ չգիտեմ, թե դա ինչ կազմակերպություն է, հաջորդիվ Թորոսյանը որեւէ ձեւ չի առարկում դրան, մենք նախաքննության ժամանակ էլ սա նշեցինք, բայց ցուցմունքներում հանգամանքներ կան, ըստ որոնց՝ իրենց միջեւ մինչ այդ «Զորաշեն»-ի հետ կապված խոսակցություն է եղել, եւ եթե եղել է, պարո՛ն Թորոսյան, Դուք, որ հակված էիք սխալ գտնել պարոն Սանասարյանի խոսքի մեջ, բա ինչո՞ւ չեք գրել՝ բա մենք դրա մասին խոսել ենք»:
Պաշտպանի այս վերջին հայտարարությանը առարկեց մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը՝ ասելով, որ պաշտպանը հղում է անում չհետազոտված ապացույցի: Դատավոր Դավիթ Բալայանը համաձայնեց դատախազի հետ:
Այնուհետեւ դատախազ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի քանի հանգամանքի, որոնք, ըստ իրեն, կարեւոր են. «Ըստ էության, Թորոսյանը գրագրությունում նշում է, որ ՊՎԾ աշխատակիցները միլիոնավոր բնութագրեր են փոխում, որ հետագայում իրենց ֆիրմաները հաղթեն այդ տենդերները, լավ, բա Սանասարյանի մոտ հարց չէր առաջանո՞ւմ, առաջնահերթ նա պիտի անդրադառնար հենց դրան, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչ ընկերություն է»: Դատախազի կարծիքով՝ ՊՎԾ ղեկավարը, իմանալով, որ իր աշխատակիցները զբաղվում են բիզնես գործունեությամբ, որեւէ միջոց՝ ծառայողական քնննություն կամ այլ եղանակով չի ձեռնարկել. «Իսկ եթե տեղեկություն չուներ, ապա առնվազն պիտի փորձեր դա պարզել, որովհետեւ նրա հասցեին, այսպես ասած, մեղադրանքներ էին հնչեցվում նախարարի կողմից»:
Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ ինքը խոսում է այն մասին, որ տեղյակ չի եղել, թե ինչ կազմակերպություն է «Զորաշեն»-ը. «Ինչ վերաբերում է նրան, որ գրել եմ՝ թե մյուս ընկերությունն էլ աշխարհում ծածկ ունի, Սամվել Ադյանն է ինձ ասել, որ էլի կազմակերպություններ կան աշխարհում, որ մեծ ծածկ ունեն»: Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը հավելեց, որ դատախազը միակողմանի է մեկնաբանում, եւ իրականում, անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Սանասարյանը պաշտպանում է պետական շահը: Արձագանքելով նրան՝ դատախազ Գեւորգ Սարգսյանն ասաց, որ Արսեն Թորոսյանի նամակների բովանդակությունից երեւում է, որ նա պաշտպանում է ոչ թե որեւէ կազմակերպության, այլ ապրանքների որակը: Դատավորը կոչ արեց կողմերին վիճաբանության չվերածել եւ անցնել հաջորդ նյութերի ուսումնասիրմանը՝ շեշտելով, որ սա միակ ապացույցը չի լինելու եւ դիտարկվելու է գործի նյութերում առկա մյուս բոլոր փաստաթղթերի հետ համադրության մեջ:
Հաշվի առնելով, որ փաստաբաններից մեկը նախապես նշանակված այլ դատական նիստի էր՝ այսքանով այսօրվա դատական նիստը ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 1-ին՝ ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ նախկինում կայացած նիստերից մեկից հետո Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ այս գործով իր դեմ առկա է երկու ցուցմունք. մեկը ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի ցուցմունքն է, մյուսը՝ Արսեն Թորոսյանի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT