Սմբատ Գոգյանը հանդիպել է վարչապետի հետ, իսկ Գրիշա Թամրազյանը Գոգյանի հետ հաշիվ պարզելն աբսուրդի ժանրից է համարում

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի աշխատանքից ազատման դիմումի եւ որպես դրա հիմնավորում ներկայացրած պատճառների շուրջ մամուլում ու սոցցանցերում քննարկումներն օր օրի թեժանում են։ Ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ վստահություն են հայտնում, որ Գոգյանի նման կադրին հեռանալ թույլ տալը կլինի ընդդեմ գիտության ու համակարգային փոփոխությունների:

ԲՈԿ նախագահն ազատման դիմումը ներկայացրել էր մայիսի 14-ին, սակայն վարչապետն այն դեռեւս չի ստորագրել։ Գոգյանը մեզ հետ զրույցում ասաց՝ որ տեղյակ չէ՝ դիմումը ստորագրվել է, թե չէ: «Ես իմ պարտքն եմ համարելու աշխատել, մինչեւ հստակ դիրքորոշումը լինի»,- ընդգծեց նա։ ԲՈԿ նախագահն, ի դեպ, մեզ հետ զրուցում էր աշխատասենյակից:

Նա հաստատեց, որ օրերս հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց, որ խոսել են ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու իր որոշման պատճառների շուրջ: Այլ մանրամասներ հայտնել Գոգյանը չցանկացավ:

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում, անդրադառնալով հեռացող կադրերի մասին հարցին, որոնք գնալուց հետո մասնագիտական դժգոհություններ են հայտնում, նախ ասել էր, որ մի շարք դեպքերում դա իրեն չի անհանգստացնում, ավելին՝ հաճախ այդ հեռացումը որպես դեմարշ ներկայացվելը չի նշանակում, որ տվյալ մարդուն պաշտոնից ազատվելը իր ցանկությամբ չի եղել: «Բայց կան դեպքեր, երբ անհանգստանալու կարիք կա, եւ այդ դեպքերում մենք մեր գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրենք, կփորձենք լսել նրանց տեսակետները»,- հավելել էր Նիկոլ Փաշինյանը՝ ինչը, փաստորեն, մասնավորապես Սմբատ Գոգյանին էր վերաբերում։

Այս ընթացքում մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հանդիպման է կանչել Գոգյանին: Թամրազյանը, ըստ նույն տեղեկությունների, ցանկացել է հաշիվ պարզել ԲՈԿ նախագահից ազատման պատճառների մասին տեքստում արված հայտարարությունների համար:

Գոգյանն այս առնչությամբ ասաց՝ լուրջ բան չի եղել, այդտեղ թեմա չկա զրուցելու։

Հիշեցնենք, որ պաշտոնից ազատման դիմում գրելուց հետո նա, ֆեյսբուքյան էջում ներկայացնելով ազատման երեք շերտերը, խոսել էր նաեւ գրագողության մասին՝ անկնարկելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքը։ Նա նշել էր, որ Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Գալոյանը եւ ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանն, ինչպես հայտնի է, վաղեմի ընկերներ են։

Մեզ հետ զրույցի ընթացքում փոխնախարարը Գոգյանից հաշիվներ պարզելու մասին լուրն աբսուրդի ժանրից անվանեց։ Իսկ թե ինչու էր նրա հետ հանդիպելու անհրաժեշտություն զգացել, չմանրամասնեց:

Իսկ մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Գոգյանի հայտարարություններից հետո հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում եւ մայիսի 20-ին կանչվել ԱԱԾ՝ հարցաքննության, Թամրազյանը չհերքեց, սակայն հավելեց, որ ոչ թե կանչվել է հարցաքննության, այլ իրեն հրավիրել են զրույցի։ Այլ մեկնաբանություն չցանկացավ ավելացնել։

Առկա խնդրին այսօր ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նա նշել էր, որ հանրությունը կարիք ունի մանրամասն հասկանալու, թե ինչ խմորումներ են գնում եւ ինչ խնդիրներ կան նախարարությունում։ Կոստանյանը Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին առաջարկել է հրավիրել ԿԳՄՍ փոխնախարարին ԱԺ եւ քննարկել ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած մի շարք խնդրահարույց պնդումներ։

Նա քննարկմանը նաեւ հրավիրել է Գոգյանին եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5169 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը