Երևան
12 °C
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը ոստիկանությունից դեռ ծանուցում չի ստացել վարչական տուժի ենթարկվելու վերաբերյալ: Լրագրողներից մեկից է լսել, որ իրեն տուգանել են:
«Անկեղծ ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ համար եմ տուգանվել, որովհետեւ սոցիալական հեռավորությունը պահել էի: Կանգնած էի, մեկ էլ եկան ասեցին՝ քեզ տանում ենք: Եվ ամենազավեշտալին, որ ոստիկանները, որոնք ինձ տարան, 6-7 հոգով էին պինդ սեղմված, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու»,-«Հայկակակն ժամանակի» հետ զրույցում ասաց Սարգիսը, որին, ի դեպ, այսօր պատահաբար հանդիպեցինք:
Դերասանը 50 հազար դրամ տուգանվել էր՝ Կառավարության դիմաց երեկ անցկացված բողոքի ցույցն մասնակցելիս սոցիալական հեռավորություն չպահելու համար: Ցույցի մասնակիցները պահանջում էին ռեստորանային ոլոտում գործունեության իրավունքի վերականգնում:
«Ես հասկանում եմ, որ մենք Անգլիա, Ամերկիա չենք, կամ հարուստ մեկ այլ երկիր: Մենք կիսաաղքատ երկիր ենք ու ես դա քաջ գիտակցում եմ: Այդտեղ գնալով մենք պարզապես որոշակի լուծում էինք ուզում առաջարկել պարետ Տիգրան Ավինյանին»,- ասաց նա:
Վերջինս թվարկեց մոտ 10 ոլորտ, որոնց ներկայացուցիչները միայն հարսանյաց միջոցառումների հետաձգման պատճառով են տուժում՝ հանդիսավարներ, երաժիշտներ, երգիչներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, մատուցողներ, խոհարարներ, մենեջերներ, գեղեցկության սրահներ, ավտովարձույթ եւ այլն: «Նայեք, դրանց մեծ մասը բացվել են, բայց գործ չեն անում, որովհետեւ եթե հարսանիք չկա, նկարահանում, երաժշտութուն չկա, գեղեցկության սրահներ գնալու կարիք այդքան շատ չկա»,- ասաց դերասանը:
Սարգիս Գրիգորյանն ունի «Գրիգորյանս» միջոցառումների կազմակերպման կենտրոն եւ նշեց, որ միայն իր անունից չէր խոսում Կառավարության շենքի դիմաց: «Այդ մարդիկ ապրելու միջոց չունեն: Մեր կոլեգաներն արդեն ահռելի պարտքերի ու վարկերի տակ են: Ձմռանը որեւէ միջոցառման համար նախապես որոշակի գումար են վերցրել, ապրել դրանով, հիմա միջոցառան տերերը զանգում, ասում են, որ այն չեղարկվել է, ու գումարը հետ են ուզում: Եթե մինչեւ հուլիս չաշխատեն այդ մարդիկ, մեր Կառավարության վիճակն անտանելի կլինի: Հեղափոխության ժամանակ ինչքան մարդ կար չէ՞ Հրապարակում լցված, այդքան էլ հիմա են լցվելու, բայց այս անգամ սովից, որովհետեւ մոտ 10 հազար մարդ հաստատ տուժում է»,- ասաց նա:
Իսկ Սարգսի կինը՝ Մանոն, որ նույնպես երեկ կառավարության շենքի մոտ էր, նշեց, որ նախորդ օրվա իրենց հավաքը բողոքի ցույց չէր, այլ պարզապես ուզում էին իրենց ձայնը լսելի դարձնել, որը շատերի կողմից այլ երանգ ստացավ ու այլ կերպ ներկայացվեց: «Եթե դու գալիս ես շատ խաղաղ, որպեսզի քո ոլորտի մարդկանց հետ մի հարցի լուծում ստանաս կամ մի բանով էլ դու օգտակար լինես, բայց տեսնում ես ոստիկանների մի հսկա բանակ, նման վերաբերմունք, բնական է՝ լարվում ես»,- ասաց նա:
Սարգիս Գրիգորյանի ոստիկանությունում եղած ժամանակ իրեն են այցելել «Լուսավոր Հայաստանի» երեք պատգամավորներ, որոնք նաեւ կառավարության դիմաց էի մոտեցել եւ խոսել հավաքված բազմության հետ: Հավաքվածների առաջ քաշած խնդրին է արձագանքել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Այս մարդկանց ուշադրության համար դերասանը խորապես շնորհակալ է: Նա նաեւ նշեց, որ չունի կառավարության դեմ որեւէ բացասական տրամադրվածություն, այլ ընդհակառակը՝ պատրաստ է աջակցել ինչով կարողանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT