«Ռոբերտ Քոչարյանը չուներ այդ հրամանագրերը ստորագրելու լիազորություն». կայացավ Ջհանգիրյանն ընդդեմ Քոչարյանի գործով նիստը

ՀՀ վարչական դատարանում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին  հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին, եւ այս ամիսների ընթացքում նշանակված դատական նիստը կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվել էր:

Հայ ազգային կոնգրեսի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ջհանգիրյանն այսօրվա նիստին չի մասնակցել, տեղի է ունեցել նախնական դատական նիստ, որի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է հայցադիմումի առարկան, հիմքերը: Հիմնավորումները, ըստ Խաչատրյանի, ծավալուն են, սակայն հիմնականն այն է, որ նախագահը, որպես այդպիսին, չի ունեցել լիազորություններ այդ երկու հրամանագրերը ստորագրելու. «2008 թվականին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածը սպառիչ թվարկում է նախագահի լիազորությունների սահմանը, որոնց մեջ մտնում է կոչումներ շնորհելը, բայց դրանցից զրկելու վերաբերյալ որեւէ բան գրված չէ, այսինքն՝ նախագահին տրված չէ լիազորություն՝ անձին կոչումից զրկելու, եւ որպես այդպիսին, նման անձ էլ չկա. դասային աստիճաններից, պարգեւներից, կոչումներից անձը կարող է զրկվել բացառապես դատարանի որոշմամբ»:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելուն, այս դեպքում, ըստ Խաչատրյանի, խաթարվել են իրավական գործընթացները. «Որպեսզի նախագահը լիազորված լիներ Գլխավոր դատախազի տեղակալին աշխատանքից ազատել, ապա այն ժամանակ գործող «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ պետք է ապահովված լինեին բոլոր վավերապայմանները տեղակալին աշխատանքից ազատելու համար, էթիկայի հանձնաժողովի իրավաչափ որոշում պետք է լիներ, որը այս դեպքում չի եղել, կամ որոշումը իրավաչափ չի եղել, որից հետո պետք է նորից որոշակի գործընթաց լիներ»: Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ «Դատախազության մասին» օրենքով՝ որպես տույժ կարող էր նաեւ կիրառվել դասային մեկ աստիճանի իջեցում, այլ ոչ թե ամբողջությամբ զրկում, բայց դա էլ պիտի արվեր դատարանի որոշմամբ:

Խաչատրյանի խոսքով՝ գործում կան նաեւ փաստեր, ըստ որոնց՝ ոչ միայն խախտված են եղել կարգապահական վարույթի ժամկետները, այլ առկա է եղել պաշտոնեական կեղծիք. «Ամսաթվեր են հետ ու առաջ արվել, որոնք արդեն դատաքննության փուլում կմանրամասնենք»: Հարցին՝ պաշտոնեական կեղծիքը հետագայում կարո՞ղ է քրեական գործի հարուցման հիմք հանդիսանալ, Խաչատրյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, վաղեմության ժամկետներն արդեն անցել են, բայց ամեն դեպքում, գործընթացը խաթարված է եղել, առանց փաստական հիմքերի նախագահը լիազորություն չուներ Դատախազի տեղակալին ուղղակի հրամանագրով աշխատանքից ազատելու»: Ինչ վերաբերում է առոչինչ պահանջով հայցերի համար վարչական վարույթի ժամկետներին, այն օրենքով սահմանափակված չէ. «Այսինքն՝ ցանկացած փուլում, եթե հայտնի են դառնում առոչինչ ճանաչելու հիմքեր, անձը կարող է դիմել դատարան»:

Նրա համոզմամբ՝ հայցադիմումը պետք է դիտարկել 2008 թվականին գործով իրավակարգավորումների շրջանակում, որովհետեւ փոխվել է թե Սահմանադրությունը, թե «Դատախազության մասին» օրենքը. «Բազմաթիվ դրույթներ փոխվել են նաեւ Աշխատանքային օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում, եւ եթե չեմ սխալվում, նաեւ «Վարչարարության հիմուքների եւ վարչական վարույթների մասին» օրենքում»,- նշեց նա: Արմեն Խաչատրյանը հիշեցրեց՝ նախկինում այս հրամանագրերը իրենց բողոքարկել էին անվավերության հիմքով, սակայն բողոքը մերժվել էր, ինչի դեմ ներկայացվել է Վճռաբեկ բողոք. այն վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Նշենք, որ պատասխանող կողմն այսօրվա դատական նիստին չի մասնակցել. «Պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել, որքանով հասկացանք, հայցին չեն պատասխանել կամ չեն առարկել, ամեն դեպքում, հաջորդ դատական նիստին կսկսվի բուն դատաքննությունը, մենք կներկայացնենք ապացույցները, փաստական հանգամանքները, գլխավորը դեռ առջեւում է».- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ նիստի օրվա վերաբերյալ դեռեւս չեն ծանուցվել:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ հանդես էր եկել 2008 թվականին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Դիմելով այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Հովսեփյանը նշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանն արդեն հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթ էր ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում: Ջհանգիրյանը խոսել էր նախագահական ընտրությունների խախտումների և «Հոկտեմբերի 27-ի» գործի ապօրինությունների մասին: Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին,  Ջհանգիրյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք կրելու համար, ապա ձերբակալվել եւ կալանավորվել: Մեկ տարի անց՝ 2009 թվականի մարտի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանները բողոքարկել էին նրա դատավճիռը, որը Վերաքննիչ քրեական դատարանը իր 2009 թվականի մայիսի 20-ի որոշմամբ թողել էր անփոփոխ: Հեղափոխությունից հետո՝ արդեն 2019 հուլիսի 31-ին, Ջհանգիրյանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Վճռաբեկ դատարանը դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին բեկանել էր Ջհանգիյանի մեղադրական դատավճիռը՝ արդարացնելով նրան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4599 դիտում

Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին

Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար

Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ

Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին. տեսանյութ

Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը. տեսանյութ

Վարչապետը քվեարկել է, այնուհետև լրագրողների հետ առանց տեսախցիկների հանդիպում ունեցել. տեսանյութ

Եթե Հայաստանը շարունակի քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու պատճառ չի լինի. Ռուբինյան

Գեղարքունիքի գարեջրատներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը

Տեղումների հետևանքով Սյունիքում գետերը վարարել են. խորհուրդ է տրվում չմոտենալ. տեսանյութ

Բացահայտվել են խոշոր չափերի՝ 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր. մանրամասներ

Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին

ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին

Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն

Թրամփը հայտարարել է՝ Իրանի նոր առաջնորդի մասին ցնցող տեղեկություն է ստացել ու ապշած է այդ լուրերով. տեսանյութ

Թրամփի ստորագրությունն առաջին անգամ կհայտնվի 100-դոլարանոց թղթադրամի վրա

Փոխվարչապետը Ղազախստանում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար. Գրիգորյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեկ գիծ է որդեգրել. վարչապետը՝ «անարժանապատիվ խաղաղության» թեզի մասին

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը

Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով

Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5-կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը

Մեր նորակառույց դղյակը Ջրվեժում. այնտեղ երբևէ մանկապարտեզ չէր եղել. Չախոյան

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Պատմական արդյունք. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում

Արթիկի տարածաշրջանում, Մեղրու լեռնանցքում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Ժողովրդին ու Կրեմլին խաբելու այս խմբակի մղումները ուղղակի Գինեսի գրքում գրանցման արժանի են. Սաֆարյան

Նարեկ Մկրտչյանն ու FCC նախագահը քննարկել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Եղեգնաձորում տուն է հրդեհվել

Երեխաների առցանց անվտանգությունը՝ Կառավարության ռազմավարական առաջնահերթություն․ ճանապարհային քարտեզ է մշակվում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լևոն Թոքմաջյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին, նկարել նրան․ Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում

Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը

Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց․ ՆԳՆ փրկարար ծառայություն

ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցության հարցեր են քննարկվել