Երևան
12 °C
Տեր դառնալու համար որպես ծառա ներկայանալու ժամանակներ են Գյումրիում: Միայն թե այդ օրերը արտահերթ եկան, իրավիճակը Գյումրուն նվիրեց քաղաքի պատմության մեջ թերևս առաջին և հուսանք՝ վերջին աճպարար թիմը: Մինչ օրս էլ «Բալասանյան դաշինք»-ը գաղտնի է պահում՝ ինչպես և որտեղից գտավ անտեսանելի այն գլխարկը, որը պատահաբար կամ սխալ հաշվարկի արդյունքում դրեց գլխին ու դարձավ անտեսանելի: Մեծից փոքր կորան անհետ:
Մայիսյան ջրծաղիկ. երբ երևացին այսօրվա պատկերի առաջին թերթիկները
2024-ի ապրիլի վերջ, մայիսի սկիզբն էր. քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը տևական ժամանակ չէր ներկայանում աշխատանքի: Շրջանառվեցին խոսակցություններ՝ չի էլ վերադառնալու, մտադիր է ազատման դիմում գրել։ Այնքան համառորեն այս լուրը շրջանառվեց, որ կառույցը ի վերջո հարկ համարեց հարգել հանրությանն ու բացատրել՝ ինչու չկա և որտեղ է քաղաքապետը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին՝ Սամսոնյանը աշխատանքի չի ներկայանում, բայց հերքեցին ազատման վերաբերյալ լուրերը՝ պարզաբանելով. «Պարոն Սամսոնյանը ապրիլի 25-ից չի գալիս աշխատանքի։ Բուլետենի մեջ է մինչև մայիսի 19-ը ներառյալ։ Ջրծաղիկ է, դա է պատճառը»:
Սամսոնյանը, իհարկե, վերադարձավ աշխատանքի, սակայն նրա ներկայության պայմաններում էլ շատերը պնդում էին՝ երկար չի մնա, հեռանալու է:
Հոկտեմբերյան բացակայությունը վերջնական անհետացման երկրորդ քայլն էր
2024 թվականի հոկտեմբերի 11-ին ԱՄՆ մեկնելիս ձերբակալվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուրը։
Նույնը օրը նաև ավագանու նիստ էր հրավիրված՝ ծավալուն օրակարգով: Նիստին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ չներկայացան Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամներն ու փոխքաղաքապետեր Լուսինե Ջանոյանն ու Սուրեն Ջանոյանը։ Բացակա էր նաև «Հանրապետական» խմբակցությունը։
Թե որտեղ էր քաղաքապետը, տեղեկություն ունեցողներ չկային:
Չկայացած նիստին հաջորդեց Խաչատուր Բալասանյանի գործի շրջանակներում փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի ձերբակալումը: Առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն էլ, թարսի բան էր, մասնավոր այցով մեկնել էր ԱՄՆ: Եվ, հավանաբար, որպեսզի ադրենալինի չափաբաժինն էլ ավելին լինի, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սեփական որոշմամբ հոկտեմբերի 15-ից անցավ հեռավար աշխատանքի:
Որպես հիմնավորում՝ նշվեց՝ որոշումը կայացվել է առողջական վիճակի վատթարացման և անհապաղ բժշկական միջամտություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև փոխքաղաքապետների բացակայության պատճառով:
Կարճ ժամանակ անց Սամսոնյանը կրկին վերադարձավ՝ իր հետ բերելով մոտալուտ հրաժարականի չմարող խոսակցությունը:
Արդեն հոկտեմբերի 28-ին «Բալասանյան դաշինք»-ը գործի դրեց կախարդական գլխարկը: Դաշինքի անդամներն առանց բացատրությունների վայր դրեցին մանդատները, արձանագրություններ ներկայացրին թիվ 31 ԸԸՀ: Այդ օրվանից նրանց էլ տեսնողներ չեղան, բայց հասցրին ստվերային շշուկներ տարածել, թե մեղավորը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է. ճնշել են, իրենք էլ՝ հեռացել:
Նկատենք, սակայն, որ «Բալասանյան դաշինք»-ը քաղաքի կառավարման պատասխանատվություն ուներ, որից ինքնակամ հրաժարվելը և առանց բացատրությունների հեռանալն առավել քան անպատասխանատվություն էր:
Անսպասելի քաոսն ունեցավ անսպասելի լուծում. Գյումրու կյանքում հայտնվեց փրայմըրիզը, կամ նույն ինքը նախնական ընտրությունը
Ստեղծված կոլապսային և անտերության մատնված քաղաքի խնդրի լուծման սկզբում արտահերթ ընտրությունների մասին մտածեցին, հետո պարզվեց՝ իրավական բաց կա, առանց պաշտոնակատարի հնարավոր չէ գնալ այդ քայլին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ: Խնդրեցին ՔՊ անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվեն որպես թեկնածուներ:
Խնդրանքը չմերժեցին: Ինքնառաջադրվեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շավարշ Արամյանը, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը և Լևոն Անանյանը:
Նրանցից միայն Արտյոմ Թումանյանին ՔՊ-ն մերժեց: Նախնական ընտրության արդյունքներով հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը:
Փրայմերիզը Կառավարության հույսերն արդարացրեց, Սարիկ Մինասյանը՝ ՔՊ-ի
Փրայմերիզը Գյումրիում իրեն արդարացրեց և գլուխը բարձր մտավ Փարաքար ու այսուհետ կլինի այն համայնքում, որտեղ ղեկավարը կորոշի փախչել ստանձնած պարտավորություններից՝ հուսալով, թե իրենից հետո աշխարհը շուռ կգա, արևն էլ չի ծագի:
Սարիկ Մինասյանն էլ նույն հաստատուն քայլերով մտավ Գյումրու քաղաքապետարան՝ արդարացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հույսերը:
Գյումրվա քարոզարշավի քարոզարշավը՝ հին դեմքեր նոր փաթեթավորմամբ, նոր հմտություններով ու ծանոթ վարքով
ԿԸՀ-ն փետրվարի 20-ին նիստ արեց և Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների օր նշանակեց մարտի 30-ը: Մինչ այդ արդեն ահել ու ջահել իրարով անցել, անծրագիր, անտեսլական մեկը քաղաքապետ էր կարգվել, մյուսը՝ փոխքաղաքապետ ու խորհրդական:
Ուզեցին շատերը, հաջողեցին՝ ոմանք. ովքեր են ընտրապայքարում՝ մեր ու ձեր թեկնածուները
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթեր է ներկայացրել ընդհանուր 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 կուսակցությունների դաշինք։ Ընտրական ցուցակներում ընդհանուր ներառված է 300-ից ավելի թեկնածու։
Դեռ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն գյումրվա քարոզարշավի քարոզարշավն առավել քան դիտարժան է: Ամեն հարցում շտապել են: Քաղաքը պաստառախեղդ է, սոցցանցը՝ առավելագույն ակտիվության պիկում:
Մեր Սարիկը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոստում չտվող, բայց գործ անող թեկնածուն
Սարիկ Մինասյանն ի պաշտոնե, ընտրվելու պահից, բնականաբար, իր գործին է: Չնայած պարտականությունների իրականացումը, ճիշտ է, ինչքան էլ զավեշտալի է, դիտարկվեց և շարունակում է դիտարկվել ունեցած հնարավորությունների չարաշահում, այնուամենայնիվ, քաղաքի փողոցների լուսավորության, մաքրության, բակերի ազատագրման, տարիներով լուծումներ չստացած և արդեն մեծաթիվ նման հարցերի կարգավորումը քաղաքապետի ուղիղ գործառույթն է: Ոչինչ ավելին:
Գյումռի ի Սլաբոդկա վա գլավե Վառդանիկա բուդետ ժիվա. աթեիստ կոմունիստների հավատացյալ թեկնածուն
«Գռեցիա, Սպառտա, Առմենիա, Գյումռի ի Սլաբոտկա վա գլավե Վառդանիկա բուդետ ժիվա»: Թե ինչ ուղիղ կամ անուղղակի կապ ունեն այս անուններն իրար հետ, որոնք Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ վստահությամբ և ինչ-որ բան ակնարկող հայացքով արտաբերում է Անդրանիկ զորավարի հսկա արձանի և յուր քաջաց կիսանդրիների դիմաց, հավանաբար միայն իրեն է հայտնի:
Վստահաբար, Վարդան Ղուկասյանը նաև միայն ինքը գիտի, թե ինչպես է կարողացել որպես երդվյալ հավատացյալ Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարել աթեիստ կոմունիստների ընտրացուցակում:
Եվրադաշինքի նախընտրական հայտը խռովել է ոմանց հոգիները. Լևոն Բարսեղյան
Փետրվարի 27-ին ի հակադրումն քուչում հարգված տղերքի Եվրաքվեի նախաձեռնող 3՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հանդես եկան միասնական՝ «Եվրադաշինք»-ով՝ որպես Գյումրու համայնքապետի թեկնածու առաջադրելով ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։
«Մենք գտանք, որ գյումրեցին արժանի է քաղաքական թեկնածու ունենալու: Նայում ենք՝ Գյումրիում ընտրությունների մասնակիցները բիզնեսի ներկայացուցիչներ են, որոշակի թաղային հեղինակություն ունեցող, քուչում հարգված տղերք են, ու ես կարծում եմ, որ գյումրեցին քաղաքական ընտրության իրավունք ունի: Մեր թեկնածուն քաղհասարակության ներկայացուցիչ է, որևէ կուսակցության անդամ չէ, բայց կուսակցությունները սատարում են նրան, և նա Գյումրիում այլընտրանք չուներ, ամենաքաղաքական թեկնածուն է, որ արժանի է և իրավունք ունի Գյումրիում առաջադրվելու»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
Լևոն Բարսեղյանը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին, իր նախընտրական ծրագիրը վերջնամշակելու համար, ակնհայտ եւ քողարկված խնդիրները ամբողջությամբ բացահայտելու և դրանց լուծումներ մշակելու համար քաղաքացիների հետ քննարկումների շարք է նախաձեռնել՝ զրույցների վերնագրում գրելով. «Եվրադաշինքի նախընտրական հայտը խռովել է ոմանց հոգիները»:
ՔՊ-ից մերժվածը. քաղաքապետի պաշտոնը շպրտված է քաղաքի կենտրոնում, վերցնող չկա. Արտյոմ Թումանյան
Քաղաքական տարվա հայտնություն կամ մարդ Գյումրի. ֆայտոնով, հուզված ու երազկոտ, այնպես ինչպես հայտնի ֆիլմի մեր իմացած Թորիկը, բայց առանց Թուրվանդա քորոյի ու խանումի հայտնվեց Արտյոմ Թումանյանը: Ֆիլմի սյուժեից շեղում կա, բաղնիքի պահը փոխարինված է Վարդանանց հրապարակի պտույտով: Թե ով էր Թումանյանին այս գուցե անհաջող միտքը հուշել, ինքը գիտի, բայց հանուն արդարության պետք է ասել, որ շարժվող ֆայտոնում ուղղաձիգ կեցվածքով ոտքի վրա մնալը, մի ձեռքը՝ սրտին, մյուսով էլ ֆայտոնի երկաթե փեշից կառչելն ու չընկնելը, և այս ամենը ժեստաբույլով համեմելը հանաք մասխարություն չէ:
Նույն մտքի հեղինակն էլ հետո այս թեկնածուին հուշել է, որ հենց այդ նույն թախծոտ ու երազկոտ հայացքով շոյի ճամփին հանդիպած պաստառն ու մուշուրբան: Այս տեսահոլովակները, կարելի է ասել, իրենց յուրահատուկ մոտեցմամբ և ընթերցանությամբ դարձան հիշվող՝ մրցակցության մեջ մտնելով Վարդան Ղուկասյանի «Սպառտայի ու Գռեցիայի» հետ:
Դրամատիկ այս զեղումները, սակայն, ասելիք ունեցող մի քանի շեշտադրումներ, այնուամենայնիվ, ունեցան:
«Քաղաքապետի պաշտոնը այսօր, ներողություն արտահայտությանս, շպրտված է քաղաքի կենտրոնում, վերցնող չկա, ոչ ոք չի ուզում մտնել լուծի տակ», հայտարարեց Արտյոմ Թումանյանն ու ընտրապայքարին միացավ որպես «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ը գլխավորող թեկնածու:
Ես քո Գյումրին եմ, Լեննագանը տժժագը, սկսվավ, մեր Ռուբոն է. հանգ ու տաղով պայքար մտավ պրոդյուսեր Մխիթարյանը
Գյումրին Ռուբենին էլ է լավ ճանաչում: Լավ ասածն ամեն մեկն իր տեսանկյունից է հասկանում: Ձայնավոր ա-ի վրա շեշտ դրածն ուրիշ է, երկարացման նշանով ա տառն արդեն այլ երանգ ու հիշողություններ է արթնացնում:
Մխիթարյանն իր ոճին ու անցած ճամփին հավատարիմ, ասելիքն էլ երգով, հանգերն ինքնաբերաբար կամ զոռով համադրելով, բայց ռիթմը պահած ընտրապայքար է մտել «Իմ հզոր համայնք» կուսակցությունով:
Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը. «Ապրելու երկիր»
«ՔՊ-ի օր օրի գահավիժող վարկանիշը Գյումրիում և Հայաստանում արձանագրելու է ՔՊ-ի պարտությունը Գյումրիում»։ Այս վստահությամբ է «Ապրելու երկիր» կուսակցությունը կրկին Կարեն Մալխասյանի առաջնորդությամբ մասնակցում արտահերթ ընտրություններին:
Մալխասյանը ասվածին հավելել է. «Քաղաքական ուժերին կոչ եմ անում ցուցաբերել ազնվություն, կոռեկտություն, փոխադարձ հարգանք։ Ընտրությունները կանցնեն ու կգնան, մենք կողք կողքի շարունակելու ենք ապրել մեր քաղաքում»։
Գյումրեցիների վստահությունը մեր հաղթանակի գրավականն է. ազատ տնտեսական գոտի խոստացողը. Կարեն Սիմոնյան
«Մենք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնելու, բայց քաղաքական,գաղափարական ու գյումրեցու շահի պաշտպանության առումներով կլինենք կոշտ և անզիջում՝ «Քաղաքացիական պայմանագրի» և այդ ուժին կցված «Եվրաքվեի» դեմ պայքարում»:
Հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանինն է՝ նույն ինքը Գյումրին ստորագրահավաքով Ազատ տնտեսական գոտի դարձնող ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորմամբ գործարարը: Խոստանում է ոչ թե մեծ, այլ շատ մեծ փոփոխություններ բերել Գյումրի:
«Մեր քաղաքը դաշինք». Մարտուն Գրիգորյան
Մարտուն Գրիգորյանը, մտնելով ընտրապայքարի մեջ, ասաց՝ ինքնանպատակ չի անում: Սա իր համար արժանապատվության, ինքնասիրության, պատվախնդրության, նամուսի, թասիսբի հարց է:
«Մարտուն Գրիգորյան քաղաքապետը ի վիճակի կլինի փոխելու քաղաքում տրամադրություններն ու բարոյահոգեբանական վիճակը, կառուցել այն ապահով, անվտանգ ու գունավոր քաղաքը, որտեղ կապրեն ժպտացող մարդիկ»,- սկզբի համար հայտարարեց Գրիգորյանը:
ՔՊ-ի հետ չենք համագործակցի. Արտյոմ Ղարաղազարյան
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը վստահեցնում է՝ իրենց ընտրացուցակում ընդգրկված են բանիմաց, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ովքեր գալիս են իրենց գիտելիքն ու ներուժը ծառայեցնելու ճիշտ քաղաք կառուցելու գործին: Գործող իշխանության հետ համագործակցությունը բացառող թեկնածուն վստահեցնում է. «Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը»:
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։ Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները կտրամադրվեն մարտի 11-ին։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մարտի 13-ը։
Մարտի 15-ից մտքերը ժողվելու, յուրաքանչյուրը դեպի իր հաղթանակի գագաթը հասնելու մրցավազքի մեջ կլինի: Ամեն մեկն իր մասին գյումրեցու իրական կարծիքն ու պատասխանը կստանա մարտի 30-ին: Իսկ մինչ այդ աճպարարության, խաբեության, իրական աշխատանքի, դերասանության, գործարարության, փորձագիտական ու հնարավոր ամեն տեսակ հմտություն կիրառելու լայն դաշտը սպասում է տերերին:
Այս հնարավորությունը բաց է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24։00-ն։
ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը
Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են
Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր
2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան
London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա
Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ
Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ
The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ
«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել
Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան
Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին
Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում
Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի
Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ
Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին
Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից
Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով
Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան
Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին
«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT