«Վտարանդի առաջնորդը» գրոհի ազդանշան է տվել

23/05/2020 schedule13:58

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված այս մռայլ իրավիճակում հասարակությունն արդեն տեւական ժամանակ է պարբերաբար զվարճանալու առիթներ ունի՝ Միքայել Մինասյանը պարբերաբար տեսաուղերձներ է հրապարակում եւ ինչի մեջ ասես՝ մեղադրում ՀՀ իշխանություններին ու անձամբ վարչապետ Փաշինյանին։ Սերժ Սարգսյանի փեսայի համար սա ըստ էության բավականին «անշառ» զբաղմունք է, որովհետեւ ապացույցներ ներկայացնելու որեւէ պարտավորություն չունի, հետեւաբար՝ կարող է ներկայացնել խելքին փչած ցանկացած մեղադրանք, իսկ զրպարտության համար պատասխանատվության ենթարկվելու վտանգը կարելի է նաեւ անտեսել, որովհետեւ ինքն այսպես թե այնպես խոր ընդհատակում է (պայմաններն էլ Իլյիչի քողտիկի հետ չես համեմատի), անցնում է մի քանի քրեական գործերով ու արդեն իսկ հետախուզման մեջ է։ Այնպես որ, մի հոդված այս կողմ, մի հոդված այն կողմ՝ էական չէ։

Կարելի է, իհարկե, հենց որպես զվարճալիք էլ ընկալել նրա տեսաելույթները՝ համարելով, որ դրանք ներքաղաքական իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Առավելեվս, որ բոլորն էլ հասկանում են, թե խոսողն ով է, իսկ Երեւանի կենտրոնում ընդամենը տասը րոպե զբոսնողը կարող է նրա բացառիկ ազնվության ու հայրենասիրության բազմաթիվ ապացույցներ տեսնել՝ անշարժ գույքի ու բիզնեսների տեսքով։ Բայց իրականում նրա այդ ելույթները բավականին լուրջ են եւ մոտավորապես նույն դերն են կատարում, ինչ հրետանային նախապատրաստությունը՝ լայնամասշտաբ գրոհից առաջ։ Ու պատահական չէ, որ «վտարանդի առաջնորդի» հայաստանյան ենթակաները հենց այդպես էլ հասկացել են նրա հրահանգը ու իրենց հերթին արդեն բացահայտորեն ու հրապարակավ իշխանափոխության սցենարներ են քննարկում։ Ընդորում՝ քննարկվող սցենարներից անկում ընտրությունների միջոցով իշխանափոխության տարբերակն ընդհանրապես չկա։ Հիմնական «աշխատանքային տարբերակը» մոտավորապես սա է՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվում են, «Իմքայլը» դաշինքի պատգամավորների մի մասին իրենց կողմն են քաշում (ենթադրաբար՝ նյութական խրախուսման միջոցով), կառավարությունը զրկվում է խորհրդարանական մեծամասնությունից, Նիկոլ Փաշինյանի փոխարեն ժամանակավորապես վարչապետ է դառնում կառավարության անդամներից մեկը, ու միայն դրանից հետո անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, եւ... «մնացածը՝ ինչպես տեքստում»: Քարոզչամիջոցները կան, փողը կա, ընտրակեղծիքների մեխանիզմները կան, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կազմ ուպատրաստս պասում են, Դաշնակցությունն էլ՝ ձեզ նվեր։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ի՞նչ կա այստեղ զարմանալու, նորմալ քաղաքական պայքար է, ինչ կարողանում են՝ դա են անում։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում սա շատ վատ ընթացք է երկու պատճառով։ Առաջին՝ որովհետեւ փաստորեն խնդիր է դրվում պառակտել եւ քայքայել իշխող քաղաքական մեծամասնությունը եւ կառավարման ճգնաժամ առաջացնել, ինչը, հաշվի առնելով օրվա ներքին եւ արտաքին մարտահրավերները, կարող է շատ բարդ հետեւանքներ ունենալ։ Երկրորդ՝ այդ գործում բացահայտորեն ակնկալվում է նաեւ «դրսի» աջակցությունը։ Այս սցենարի հեղինակները չեն էլ թաքցնում, որ անհամբեր սպասում են, թե երբ են «դրսից» կոմպրոմատներ հրապարակվելու իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հասցեին ու նույնիսկ հորդորում են հնարավորինս արագ անել դա։ Ինչ կեղծիք ուզում է՝ լինի, էլի որոշակի նստվածք կթողնի (վարչապետի պապի մարտական անցյալի օրինակը վկա)։Բացի այդ էլ՝ նման մարտավարությունն իշխանություններին կստիպի անընդհատ հերքումներ ու պարզաբանումներ տալ, ու ոնց էլ լինի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կհամարեն, որ «ծուխն առանց կրակ չի լինում»:

Այնպես որ՝ իշխանությունները պիտի լուրջ ընդունեն այս «հրետանային նախապատրաստությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7892 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ