Սրանք կաշառելու գաղափարից դեռ չե՞ն հրաժարվել

24/05/2020 schedule13:35

Մայիսի 20-ին Երեւանում միանգամից երկու բողոքի ակցիաներ տեղի ունեցան, երկուսն էլ՝ մեր այսօրվա իրականությանը բավականին բնորոշ։ Ու եթե ռեստորանային բիզնեսով զբաղվողների բողոքն ինչ-որ տեղ հասկանալի էր (նրանք համարում են, որ բիզնեսն ավելի կարեւոր է, քան կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման հավանականությունը, եւ պահանջում են թույլ տալ մարդաշատ միջոցառումների անցկացումը), ապա մյուսը, մեղմ ասած, բավականին տարօրինակ էր։ Ընդդիմադիր ակտիվիստներից մեկը վարչապետ Փաշինյանին հրապարակավ մեղադրել էր ծխախոտի մաքսանենգության ու էլի ինչ-որ հանցանքների մեջ, եւ ոստիկանությունն առանձնակի դաժանությամբ չտեսնված-չլսված զարհուրելի քայլի էր դիմել՝ նրան հրավիրել էր բացատրություններ տալու եւ պահանջել ապացույցներ ներկայացնել։ Նա, իհարկե, ոչ մի ապացույց էլ չէր ներկայացրել ու որոշ ժամանակ անց դուրս էր եկել ոստիկանության շենքից, որի դիմաց արդեն սպասում էին աջակիցները՝ արդարության եւ ազատ խոսքի առաջամարտիկներ Էդուարդ Շարմազանովի ու Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, որոնք եկել էին պայքարելու ոստիկանական այդ աննախադեպ «բեսպրեդելի» դեմ։

Ամեն դեպքում՝ շոուն կայացավ։ Ընդամենը մի 15-20 մասնակիցներով ու երկու այդքան տեսախցիկներով հաջողվեց տպավորություն ստեղծել, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ահավոր լարված է։ Իսկ այդ տպավորությունը պետք էր, որպեսզի Միքայել Մինասյանը հեռուներից հերթական ուղերձը հղի՝ այս անգամ առավել գործնական ու չտեսնված առատաձեռն։

Ժամանակին հանրապետականները բազմիցս են առիթ ունեցել հավատալու, որ Հայաստանում փողով հնարավոր է ցանկացած հարց լուծել, եւ ընտրությունների ժամանակ հենց այդպես էլ վարվել են՝ վարպետորեն համադրելով փողն ու սպառնալիքները։ Ճիշտ է, ընտրակաշառքը նրանք բաժանել են ոչ թե բոլորին, այլ միայն այնքան մարդու, որ հերիքի ընտրություններում «հաղթելու» համար։ Ընդ որում՝ որպեսզի Սերժ Սարգսյանն իր գրպանից չվճարի, հորինել են ռեյտինգային համակարգը, որի արդյունքում էլ ռեյտինգայինների գնած քվեները համարվել են նաեւ կուսակցության ստացած քվեներ։ Ըստ երեւույթին Միքայել Մինասյանը լավ է յուրացրել աներոջ այդ դասը, ու քանի որ իրենց վիճակը հիմա ավելի լուրջ է (հարուցված քրեական գործեր կան), շատ ավելի մեծ փողեր է առաջարկում։ Գործարքը շատ պարզ է։ Իշխող քաղաքական թիմը «մեկուսացնում է» Փաշինյանին, իր միջից նոր վարչապետ է նշանակում, ժողովուրդն էլ երկու-երեք ամսվա համար նորմալ ապրելու գումար է ստանում (բոլորը՝ առանց բացառության), բոլորի կոմունալ ծախսերը վճարվում են, բոլոր վարկային պարտավորությունները սառեցվում են, փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը դադարեցվում է, եւ այլն։ Դրա համար առանձնապես մեծ գումար պետք չէ՝ մոտավորապես մեկ-մեկուկես միլիարդ դոլար, բայց Միքայել Մինասյանը հո չի՞ կարող ասել «դուք փողի հետ գործ չունեք, դուք ասածներս արեք՝ փողը մենք մեր ջեբից կտանք», դրա համար էլ այլ աղբյուրներ է նշում՝ միջազգային դոնորներ, «դաշնակից մեծ երկրներ» եւ այլն։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ փաստորեն սրանք կաշառքով իշխանությունը վերցնելու նույն մեխանիզմն են փորձում գործարկել (պարզապես եթե առաջ 10 հազարական դրամ էին տալիս, հիմա մի քանի հարյուր հազար դրամ են խոստանում)։ Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը, դրսում ինչ-որ տեղ թաքնված, հրապարակավ գործարք է առաջարկում՝ «եթե դուք ձեր ընտրած իշխանություններին տապալեք ու հեղաշրջում իրականացնեք, դրսից ահագին օգնություն կստանաք»։ Հետաքրքիր է՝ քրեական օրենսգրքի «կավատություն» հոդվածը քաղաքականության վրա տարածվո՞ւմ է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24228 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ