Երևան
12 °C
Հաշվի առնելով երկրների փորձը, ԱՀԿ-ի խորհուրդները՝ Հայաստանը եւս անցնում է կորոնավիրուսի հետ ապրելու նոր փուլ։ Մենք ունենք բազմաթիվ խորհուրդներ թե՛ պարետատնից, թե՛ կառավարությունից, մասնագետներից՝ ինչպես վարվել, օրինակ, արդյունաբերական հիմնարկներում եւ այլ տեղերում, բայց կա մի հարց, որ ավելի շատ ուշադրության կարիք ունի․ դա ընտանիքներում անվտանգության հարցն է։
Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ Նա շեշտեց, որ, ցավոք, ունենում ենք մահվան դեպքեր, եւ հիմնականում դրանք կապված են տարիքով մեծ կամ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ։ Այս խոսքով Իգիթյանը պարզաբանեց, որ խոսքը տատիկ-պապիկների անվտանգությանն է վերաբերում եւ հարցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, թե ավելին ինչ պետք է անել, որ ոչ միայն բաց հիմնարկներում, այլ նաեւ ընտանիքներում հնարավոր լինի ստեղծել այնպիսի անվտանգ պայմաններ, որ նվազագույնի հասցնի թիրախային խմբում գտնվող մարդկանց հիվանդանալու ռիսկը։
Թորոսյանը համաձայնեց այս փաստի հետ եւ ասաց, որ այստեղ կա ինստիտուցիոնալ խնդիր։ Նրա խոսքով՝ հիմնարկ-ձեռնարկությունները, գրասենյակները, փողոցում մարդկանց վարքագիծը հնարավոր է իրավական ակտերով կարգավորել, բայց ընտանեկան հարաբերություններն այդպես հնարավոր չէ կարգավորել։ Նախարարի համոզմամբ՝ այդտեղ պետք է աշխատի գիտակցության բարձրացումը, ուղեցույցների եւ խորհուրդների տրամադրումը։ «Մենք ամենասկզբից էլ միշտ այդ խնդիրը շեշտադրել ենք, որ կա հիվանդություն, եւ այն, դժբախտաբար, ավելի մեծ ուժով է խոցում մեր այն հարազատներին, որոնք մեծ են կամ երիտասարդ են եւ ունեն խրոնիկ հիվանդություններ»,- ասաց Թորոսյանը եւ մանրամասնեց, որ դրանց շարքում շաքարային դիաբետն է, որն էլ շատ տարածված է ՀՀ-ում ոչ առողջ ապրելակերպի պատճառով։ Թորոսյանը թվարկեց մի քանի այլ հիվանդություններ կապված սրտի եւ թոքերի հետ եւ հայտարարեց, որ դրանք առաջին անգամ բացահայտվում են հենց այն ժամանակ, երբ անձը հիվանդ է լինում կորոնավիրուսով։
Թորոսյանը համաձայնեց, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրել ռիսկային գոտում գտնվող մարդկանց պաշտպանելու համար, բայց եւ նկատեց, որ ներընտանեկան հարաբերություններում բացի հանրային գիտակցությունը բարձրացնելուց, ուրիշ այլ գործողություններ դժվար է պատկերացնում։
Նա մեջբերեց իր օրինակը, որ ունի 84-85 տարեկան տատիկ եւ պապիկ, որոնց սկզբունքորեն չի այցելում եւ փորձում է շփումները նրանց հետ կազմակերպել հեռահար։ Թորոսյանը նաեւ ընդգծեց, որ քիչ է այցելում ծնողներին եւ խորհուրդ է տալիս նրանց պարտադիր դիմակ կրել, քիչ դուրս գալ փողոց, խանութ գնալ միայն սահմանված ժամերին։
Իգիթյանը արձագանքեց, որ պետք է մի շեշտադրում անել։ Նրա համոզմամբ՝ երբ ասվում է, որ ինչ-որ մեկը մահացել է, բայց քանի որ ունեցել է ուղեկցող հիվանդություն, պետք է նաեւ շեշտադրել, որ այս մարդը այս ուղեկցող հիվանդության հետ համատեղ կարող էր 20-30 տարի ապրել։
Թորոսյանն այս տեսակետի հետ նույնպես ամբողջությամբ համաձայնեց եւ խոստովանեց, որ հաճախ են մտածում իրական պատմություններ ներկայացնել, թե ինչպես են մատների արանքով նայող երիտասարդները անզգուշությամբ վարակում իրենց տարեց կամ խրոնիկ հիվանդություն ունեցող հարազատներին, ինչը բերում է նրանց մահվան։ «Սա մի քիչ զգացմունքային թեմա է, չենք կողմնորոշվել, թե ինչպես անել, բայց ես միանշանակ կողմ եմ, որ դա պետք է ցույց տալ»,- ասաց նախարարը։ Նա վստահեցրեց, որ մահացած մարդիկ կկարողանային դեռ մի քանի տարի էլ ապրել՝ կառավարելով իրենց հիմնական հիվանդությունները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով
Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան
Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT