Շարունակվում են ՀՀ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները. հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը

29/05/2020 schedule14:25

2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից ենթակառուցվածքները, Տաթեւ համայնքի՝ դեպի Տաթեւ վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը եւ Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն:

Նաեւ նշվում է, որ մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաեւ Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնման ենթածրագրերը: Գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։ Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները․

  • Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ- Գետափնյա խաչմերուկից մինչեւ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ- Գետափնյա խաչմերուկից մինչեւ Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն եւ հեծանվային երթուղու ձեւավորում հին եւ նոր Գորիս քաղաքի հատվածների միջեւ, նաեւ գետի մաքրում   եւ հենապատերի վերականգնում:
  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթեւացու փողոցներում՝ ներառելով մայթերի եւ երթեւեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման աշխատանքները:
  • Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին եւ նոր հատվածների միջեւ հետիոտնային եւ հեծանվային երթուղու ձեւավորում։
  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի եւ բնակելի տների տանիքների, պատշգամբների եւ ճակատների վերականգնում եւ վերանորոգում:
  • Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման եւ արդիականացման աշխատանքները:

Ներկայումս ընթացքի մեջ են նաեւ Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղու եւ անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքնրի ստեղծում, լուսավորություն։ Ընթացիկ փորձաքննության փուլում են․

  • Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի եւս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի եւ վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների եւ բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրեը։
  • Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում․
    • Ջրվեժ տանող ճանապարհի, ճեմուղու եւ հարակից ենթակառուցվածքների բարեկարգում
    • Շահումյան եւ Մաշտոց փողոցների բարեկարգում
    • Ըմպելասրահի ճեմուղիների բարեկարգում, տեղեկատվական կենտրոնի եւ առեւտրի գոտու ստեղծում
    • Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանոնորգում եւ դիտահրապարակի կառուցում
    • Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում/դյուրացում, հանգստի գոտու ստեղծում

2020 թվականի ընթացքում նախագծման եւ իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը․

  • Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի ավտոկայանատեղու եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում
  • Դվինի հուշարձանների վերականգնում եւ ամրակայում
  • Զորաց Քարեր հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
  • Դեպի հին Խնձորեսկ քարանձավային քաղաք տանող ճանապարհի բարեկարգում
  • Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգում

2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ վերակազմավորման աշխարհագրական ծածկույթը եւ ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաեւ նոր բովանդակություն ձեւավորելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն նախարարության իրականացնողը՝ ՀՀ ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2684 դիտում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան

Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը

Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը

Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի

Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան

Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել

Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է

Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին

Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է

ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները

Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան

Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում

Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել

Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ

Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի

Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար

Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա

Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան

Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է

Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար

Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից

Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար

Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ

Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել