Երևան
12 °C
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է, եւ վարակի նահանջի նախանշանները դեռեւս չեն երեւում։ Թե ինչու այնպես ստացվեց, որ վիրուսի տարածվածության առումով (տոկոսային հարաբերությամբ) դարձել ենք «տարածաշրջանային առաջատար»՝ հասկանալի է։ Կառավարությունն իր առջեւ միաժամանակ երկու խնդիր էր դրել՝ կարանտինային սահմանափակումների միջոցով կանխել վարակի տարածումը, բայց առաջնահերթ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսությանը եւ թույլ չտալ, որ այն «մեռնի»: Սա ըստ էության հարկադրված մարտավարություն էր, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակով տնտեսությունն ամբողջությամբ «փակելու» ռեսուրսներ պարզապես չուներ ու հիմա էլ չունի։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, ու հիմա պիտի մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։
Փաստն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլում յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության եւ «ապակենտրոն պայքարի» մարտավարությունը սպասված արդյունքները չտվեց, ու հիմա հասել ենք երկրորդ փուլին։ Ընդորում՝ շաբաթներ շարունակ ամենօրյա ռեժիմով մարդկանց զգուշացվում էր, որ եթե կարանտինային սահմանափակումները խստորեն չպահպանվեն՝ ինչ-որ պահից սկսած իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից, հիվանդանոցային տեղերը չեն հերիքելու, պետությունը չի կարողանալու ապահովել բոլոր վարակվածների բուժումը, եւ այլն։ Այդպես էլ եղավ։ Թե որքանով են մեղավոր պետական այս կամ այն կառույցներն ու պաշտոնյաները՝ հետագայում, իհարկե, հանգամանորեն կուսումնասիրվի, բայց այս պահին հիմնական հարցը հետեւյալն է. արդյո՞ք համապատասխան դասեր ենք քաղել, եւ արդյո՞ք հասարակության յուրաքանչյուր անդամ պատրաստ է գոնե հիմա փոխել իր վարքագիծը՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։
Այնպես չէ, որ քաղաքացիներից ինչ-որ ահավոր ծանր կամ անհնար բան է պահանջվում։ Մարդիկ պետք է պարզապես պաշտպանիչ դիմակներ կրեն, ախտահանեն ձեռքերը եւ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն հավատում կորոնավիրուսին, համարում են, որ «էս սաղ Բիլգեյցն ու Սոռեսն են հորինել», համոզված են, որ այս ամենի իմաստը «մասկի բիզնեսնա», «հավայի թվեր են կրակում, որ դրսից շատ փող կպցնեն», եւ այլն։ Լավ, մի՞թե այդքան բարդ բան է տարատեսակ վարկածներին հավատալու փոխարեն ընդամենը դիմակ կրելն ու ձեռքերն ախտահանելը։
Նախօրեին, երբ Հայաստանում նոր վարակվածների շատ մեծ թիվ էր գրանցվել, իսկ արձանագրված մահերի թիվը ռեկորդային էր, մարզերից մեկից ավտոմեքենայով մտնում էինք Երեւան։ Ավտոմեքենայի մեջ, հասկանալի է, բոլորս դիմակներով էինք։ Ու պատկերացրեք՝ դիմացից եկող մեքենաների մոտ մեկ երրորդը լուսային ազդանշաններով զգուշացնում էր՝ առջեւում ոստիկանական անցակետ կա (պարզվեց՝ դիմակների առկայությունն էին ստուգում)։Սա նշանակում է, որ հասարակության մի զգալի հատված մինչեւ հիմա էլ պարետատան հակահամաճարակային միջոցառումներն ընկալում է ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ որպես «անիմաստ փորձանք», որից պետք է խուսափել, այսինքն՝ «անիմաստ չտուգանվել» ու հետո շարունակել վարվել հին ձեւով։ Նույն պատկերն էր նաեւ Երեւանի բակերում.ոստիկանության մեքենաները բարձրախոսներով մարդկանց հիշեցնում էին պարետատան պահանջները, իրար գլխի հավաքված ջահելներն էլ, բարձրախոսի ձայնը լսելով, արագ-արագ հագնում էին դիմակները, իսկ ովքեր չունեին՝վազում-մտնում էին շենքերի շքամուտքերն ու «վտանգն անցնելուց» հետո վերադառնում։ Ճիշտ է, ակնհայտորեն՝ որքան լրջանում է վիճակը, այնքան նման մարդկանց թիվը պակասում է, բայց փաստ է, որ նաեւ այսպիսի վարքագիծն է պատճառը, որ վարակի տարածման տեմպերը չեն նվազում։ Ու կառավարությունն այստեղ շատ մեծ անելիքներ ունի։ Կոշտ, ոչ ժողովրդահաճո, բայց՝ անհրաժեշտ։ Եթե անգամ այս իրավիճակի համար մեղքի իր բաժինն ամենամեծն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT