Երևան
12 °C
Ընդդիմությունը կառավարությանը քննադատելու նոր առիթ է գտել՝ «իբր գործերս շատ լավ էին, հարեւանս էլ նոր «Մերսեդես» առավ» սկզբունքով։ Բանն այն է, որ բանակցությունների արդյունքում «Գազպրոմ» ընկերությունը համաձայնվել է Վրաստանին մատակարարվող գազի գինն իջեցնել մոտ 15 տոկոսով, իսկ Հայաստանում սա ներկայացվում է որպես մեր իշխանությունների բացահայտ ձախողում՝ իբր «տեսեք, մեր կառավարությունն այնպես է փչացրել հայ-ռուսական հարաբերությունները, որ նրանք իրենց թշնամի Վրաստանի համար գազի գինն իջեցնում են, իսկ մեր դեպքում՝ մտադիր են բարձրացնել»։ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները հասկանալու համար սա շատ բնորոշ օրինակ է, ուստի արժե անդրադառնալ ավելի հանգամանորեն։
Իհարկե, դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի «գազային քաղաքականությունը», մեղմ ասած, տարօրինակ է, բայց Ռուսաստանը միշտ էլ գազի գինն օգտագործել է որպես քաղաքական լծակ։ Ուստի խնդիրը հետեւյալն է՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի դեպքում այդ լծակն աշխատում է, Վրաստանի դեպքում՝ ոչ։ Պատճառն ակնհայտ է՝ Հայաստանում «Գազպրոմը» մենաշնորհ ունի, իսկ Վրաստանը գազի հիմնական մասը ստանում է Ադրբեջանից, այսինքն՝ այլընտրանք ունի։ Իսկ թե ովքեր են Հայաստանի էներգետիկ համակարգը գրեթե 100 տոկոսանոց կախվածության մեջ դրել Ռուսաստանից՝ բոլորս ենք հիշում։ Ու հիմա ի՞նչ է ստացվում։ Նախկին իշխանությունները կատարել են քայլեր, որոնց արդյունքում Հայաստանն այսօր անհասկանալի բարձր գին է վճարում ռուսական գազի դիմաց, ու նույն այդ նախկինները Հայաստանի այսօրվա իշխանություններին քննադատում են այս իրավիճակի համար։ Պարզ ասած՝ քննադատում են մի բանի համար, որի հիմնական մեղավորն իրենք են։
Ըստ էության, նույն պատկերն է գրեթե բոլոր ոլորտներում։ Ընդամենը երկու օրինակ բերենք։ Կորոնավիրուսային այս ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա ծանր ազդեցություն է ունենալու նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանում վիճակը բարդ է, եւ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները չեն կարողանալու մեկնել արտագնա աշխատանքի ու այնտեղից փող ուղարկել, ու դա մեզ համար սոցիալական լուրջ հետեւանքներ է ունենալու։ Հարց՝ իսկ ովքե՞ր են տարիներ շարունակ ձեւավորել տնտեսական այն «մոդելը», որում արտագնա աշխատանքն ու մասնավոր տրանսֆերները մեծ դերակատարում ունեին, ովքե՞ր էին առաջնորդվում «բա մնան Հայաստանում, որ հեղափոխություն անե՞ն» տրամաբանությամբ։ Փաստորեն էլի նույն բանն է՝ նախկինները տարիներ շարունակ կատարել են քայլեր, որոնց արդյունքում Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից, ու հիմա այդ նույն նախկինները մեծ ոգեւորությամբ կանխավայելում են դրանց անխուսափելի հետեւանքները։
Հաջորդ օրինակը։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում ճգնաժամը խորանում է, եւ պետությունները ստիպված են ապավինել սեփական ուժերին, մեզ համար էական նշանակություն կարող էր ունենալ Սփյուռքի աջակցությունը։ Հարց՝ իսկ ի՞նչն է պատճառը, որ այդ աջակցության ծավալներն առանձնապես մեծ չեն։ Գուցե հիշե՞նք, թե ովքեր էին տարիներ շարունակ Սփյուռքն ընկալում որպես «կթու կով», պաթոսախառը մեծ-մեծ խոստումներով հրավիրում Հայաստան ու «քցում, կամ գուցե հիշե՞նք, թե ինչի արդյունքում «Լինսի» հիմնադրամն ըստ էության դադարեցրեց ծրագրերն ու հեռացավ Հայաստանից։ Ու հիմա այդ նույն Սփյուռքի աջակցությունը գրպանածներն այդ նույն միջոցներով քարոզարշավ են իրականացնում իշխանությունների դեմ ու մեղադրում Սփյուռքի հետ աշխատել չկարողանալու համար։
Իհարկե, ամեն ինչում նախկիններին մեղադրելն ամենաարդյունավետ ճանապարհը չէ՝ որքան էլ այդ մեղադրանքներն արդարացի լինեն։ Պետք է ընդունել առկա իրողություններն ու աշխատել՝ շտկելով անցյալի սխալների հետեւանքները։ Պարզապես ազնիվ չէ, որ կառավարությանը փրփուրը բերաններին քարկոծում են հենց նրանք, ում սխալները ավելի կամ պակաս հաջողությամբ փորձում են շտկել իշխանությունները։ Մինչդեռ ով-ով, բայց իրենք այդ թեմաներով խոսելու բարոյական իրավունք չպետք է ունենային։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT