Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում ասվում է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: 

Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար: 

Կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը: 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում։

Տպել
621 դիտում

Պետք է զգույշ լինենք, եթե վարակվել ու լավացել ենք, 100 % երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի․ Արսեն Թորոսյան

Նախագահի պասիվ դերակատարումը կասկածների առիթ է տալիս. Արման Բաբաջանյան

Մեկնարկում է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

3 արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ «Daily mail» (լուսանկարներ)

«Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական համերգի շրջանակում հավաքվել է 4,6 միլիոն դրամ

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Վերաքննիչ դատարանում սկսվել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը

Ստեփանակերտում կորոնավիրուս է հաստատվել 1 քաղաքացու մոտ. պացիենտներից մեկի վիճակը ծանր է

Հաստատվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք, գրանցվել է 12 մահ, կա 605 առողջացած

Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել օգնել հայկական փոքր բիզնեսին

Սպիտակ Տան մամուլի խոսնակն իր խոսքում արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը (տեսանյութ)

Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

«Adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» վճարահաշվարկային տերմինալներից համակարգչով հափշտակվել է շուրջ 18 մլն ՀՀ դրամ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվել է փայտյա տնակ

«Գուդվին» խաղատան մոտակայքում մեքենան բախվել է էլեկտրասյանը, սյունն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված

«Թիմ» - «ՎԵՈՆ Արմենիա» հնարավոր գործարքը պետք է արգելվի. Ucom

ԱՀ նախագահը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԵԱՏՄ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի պաշտոնի համար հայտարարված է մրցույթ. նախարարը կոչ է անում մասնակցել

Կառուցենք Հայաստանը նորովի. վարչապետը հրապարակել է Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհի շինաշխատանքների կադրերը