Ռոբերտ Քոչարյանի՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը ԲԿ-ում մնալու որոշումը կարող է բողոքարկվել․ Արթուր Դավթյան

Օրեր առաջ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես եկան հայտարարությամբ, որ Վարչական դատարանը բավարարել է իրենց դիմումը, եւ դրա հիման վրա Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը կմնա ազատության մեջ։

Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նա ասաց, որ փորձել է ծանոթանալ այդ դատական ակտի բովանդակությանը, սակայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները փակ էին։ «Բայց տեսա ներկայացված հայցադիմումը, եւ քննվող գործի կողմ է եղել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։ Կխնդրեի ներկայացնել ձեր կարծիքը, թե որքանո՞վ է խնդրահարույց միջդատական վարույթ իրականացնող մարմնին նման գործընթացներում մասնակից չդարձնելը, նաեւ կցանկանայի լսել ձեր կարծիքը դատարանի դիրքորոշման վերաբերյալ։ Արդյոք նման դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն առողջական խնդիրներ, կարող են օգտվել նման հնարավորությունից, եթե՝ ոչ, արդյոք այստեղ մենք չունե՞նք սելեկտիվ մոտեցման խնդիր»,- հարցրեց Ջուլհակյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Դավթյանը պատասխանեց, որ խնդրի էությունը նրանում է, որ ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայցադրում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության։ Պահանջը, ինչպես ասաց դատախազը, այն է, որ մինչեւ արտակարգ դրության ավարտը կալանավորը մնա համապատասխան բուժհաստատությունում։

«Հայտնի ակտը, որի մասին դուք խոսում եք, ոչ թե դատարանի կողմից վերջնական կայացրած ակտ է, այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, եւ որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչեւ արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Դավթյանը։

Նա ընդգծեց, որ այս վարույթի կողմերը պաշտպանն են եւ Քրեակատարողական ծառայությունը։ Նրա խոսքով, որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս դրույթի վարույթներում դատարաններն իրենց չեն ծանուցում, բայց եւ դատախազի համոզումն է, որ դատախազն այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա առնվազն պատիժների, հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջնակներում։

Այս հայցի ապահովման միջոցը դեռեւս պաշտոնապես չի առաքվել դատախազություն, բայց եւ Դավթյանը հույս հայտնեց, որ այսօր կստանան այն։ «Կծանոթանանք դրա հիմնավորումներին եւ Քրեակատարողական ծառայության մեր գործընկերիների հետ կքննարկենք հետագա անելիքները»,- ասաց Դավթյանը։

Այնուհետեւ Ջուլհակյանը պատասխանը հստակեցնելու համար հարցրեց, թե չի՞ բացառվում, որ այդ որոշումը բողոքարկվի։

«Չեմ բացառում, իհարկե, բնականաբար»,- ասաց Դավթյանը։ Դրանից հետո Ջուլհակյանը, շարունակելով հարցը, խնդրեց դատախազին ներկայացնել իր կարծիքը մայիսի 29-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույն ամբաստանյալի գործի առնչությամբ ներկայացրած կարծիքի վերաբերյալ։

Ջուլհակյանը հավելեց, որ ամբաստանյալի փաստաբաններն այդ կարծիքը մեկնաբանում են այլ կերպ, մասնավորապես նշում են, որ Եվրոպական դատարանը իրենց համար բարենպաստ կարծիք է հայտնել։

«Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ, որ առաջիկայում ամբողջական տեքստի հայերեն թարգմանությունը կհրապարակվի, եւ յուրաքանչյուր մարդու, նաեւ ոչ մասնագետի, համար պատկերը շատ պարզ կլինի»,- ասաց Դավթյանն ու շարունակեց, որ առաջադրված 4 հարցերից 2-ին Եվրոպական դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դիտարկելով դրանք որպես վերացական, տեսական բնույթի հարցեր։

Մյուս երկու հարցերի կապակցությամբ, դատախազի խոսքով, իրավական որոշակիության եւ օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել։ «Այսինքն՝ բազմաթիվ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարեն իրավական որոշակիությունը եւ հետադարձ ուժի կանոնները։ Եվ հստակ մատնանշել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի տեսնում ՄԻԵԴ-ը»,- ասաց Դավթյանը։

Փորձելով ամփոփել ոչ մասնագետի լեզվով՝ դատախազն ասաց, որ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է իրենց՝ նախկինում հայտնած դիրքորոշումների։ Դա այն է, որ հարցերին պետք է անդրադառնա գործը քննող դատարանը եւ ոչ թե Եվրոպական եւ նույնիսկ Սահմանադրական դատարանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2693 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները