Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Սյուզաննա Ղարաքեշիշյանն այս տարի միայնակ ավարտեց դպրոցը․ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը միայն մեկ շրջանավարտ ուներ։

Ավարտական ճոխ երեկո, ներկայացում կամ հումորային համարներ չեն բեմադրվել, սակայն օրը փորձել են տոն դարձնել ուսուցիչները։  Այսօր բացօթյա տարածքում դիմակներով ու ծաղիկներով եկել են շնորհավորելու։ Ավարտական երեկոն հենց այսպես էլ տեղի է ունեցել։ Իրարից հեռու աթոռներ են դրվել, որոնք նախապես ախտահանել է շրջանավարտը։ Սյուզաննան շնորհակալական խոսքեր է հայտնել, նույնիսկ պարային համար ցույց տվել։ Մենակ շատ է չարչարվել, բայց օրվանից գոհ է։

Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում, Սյուզաննային չհաշված, 15 աշակերտ է սովորում։ Սահմանամերձ գյուղի կրթական հաստատությունում պատերազմին սովոր են, ինչպես իրենք են ասում՝ մի կողմից արդբեջանավիրուսն է, մյուսից՝ կորոնավիրուսը։ Գյուղից գնացողները շատ են․ աշխատանք, խմելու ջուր չկա, ոռոգման ջուրը եւս խնդիր է։ Դպրոցում ջրմուղ կոյուղի չկա․ գնդակոծման ժամանակ հոսքագծերն ավերվել են։ Հողերի մեծամասնությունն էլ հակառակորդի նշանառության տակ է։

Գյուղի միակ շրջանավարտի 3 դասընկերները հերթով հեռացել են հայրենիքից, 3-րդ դասարանից մենակ է մնացել։ Ստիպված նրան միացրել են տարբեր դասարանցիների հետ, այնպես, որ տարիքային տարբերությունը շատ չլինի։

«Մի տարի ինձնից փոքրերի հետ եմ դասի նստել, մի տարի՝ մեծերի։ Փոքրերի հետ վերհիշել եմ անցածը, մեծերի հետ՝ նախապատրաստվել մյուս տարվան»,- պատմեց Սյուզաննան։

12-րդ դասարանի դասերն անհատական պարապմունքների են նմանվել, առաջին կիսամյակը միայնակ դասասենյակում էր, երկրորդը՝ հեռավար, ինքն ու ուսուցիչն էին միանում դասին։

Մասնագիտական ընտրությունը Սյուզաննան վաղուց է կատարել․ ուզում է այդ դպրոցում աշխատել։ Ուսումը շարունակելու է Մանկավարժական համալսարանի տարրական ուսուցում, մեթոդիկա բաժնում։

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը շրջանավարտին խինդով լեցուն, թռվռան աղջիկ է անվանում, աշխատասեր ու շնորքով: Ասում է՝ երգում, պարում է։

«Մեր երեխաները համարյա բոլորը լավն են, որովհետեւ կյանքը նրանց ժամանակից շուտ է մեծացնում, հասուն դարձնում․ դժվար են մեր պայմանները»,- նշեց տնօրենը՝ ավելացնելով՝ աշակերտները հակառակորդի կրակոցներին սովորել են։ Նրանց պաշտպանելու համար՝ այն պատուհանները, որ այդ կողմ են նայում, պատով փակվել են։ Իր տան դուռն էլ, որ բացում է, հակառակորդի դիրքերն է տեսնում։

Մի շրջան կրակոցների պատճառով Սյուզաննային ու քրոջը հայրը տեղափոխել է գյուղից, սակայն նորից վերադարձել են։ Քույրն էլ անցած տարի է ավարտել դպրոցը․ այն ժամանակ 2 շրջանավարտ կար։

Ազատյանի խոսքով՝ դպրոցը նախկինում ուրիշ էր․ ինքն օրինակ՝ անհամեմատ վատ պայմաններով է հաճախել, բայց մի դասարանում 30 հոգի են եղել, հիմա՝ կառույցը մի կերպ դպրոց է դարձրել, բայց մեծ շենքում աշակերտները քիչ են։ Մյուս ուսումնական տարում 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ դասարաններ չեն լինելու։ Երկու առաջին դասարանցի են ունենալու, եթե ծնողները չփոշմանեն։

Տնօրենին ցավ պատճառող հարցերը շատ են, հիմա էլ կորոնավիրուսն է, որի պատճառով աշակերտների մոտ հետընթաց է։ Հեռավար դասերն անում են, բայց դժվարություններ կան, մի մասը հնարավորություն չունի։ Գյուղում գիտելիք ստանալու վայրը միայն դպրոցն է, փակելու դեպքում՝ բարձիթողի վիճակում են լինում, տուժում են: Այսօր հունիսի մեկն է, այս մասին խոսելու եւս մեկ առիթ։

«Ինձ թվում է՝ մեղք եմ գործում, որ դաս չենք անում»,- անկեղծացավ տնօրենը՝ հիշեցնելով իրենց գյուղի ու այդ դպրոցի պահպանության համար զոհված շատ տղաների մասին։ Այդ ամենն արվել է, որ գյուղը մնա, դպրոցը գոյատեւի։

Հույս ունի՝ սեպտեմբերին թեկուզ դիմակներով, ձեռնոցներով, պարետատան կանոններով, բայց դասասենյակներում կսկվի դասը։ Երեխաները կգան դպրոց ու նորմալ կրթություն կստանան: Վախենում է՝ գյուղը մի օր դատարկվի։

Ի դեպ հանրակրթական այս հաստատությունն անվանակոչված է գյուղի մատույցներում զոհված Մայիս Ղարաքեշիշյանի անունով։ Այսօրվա միակ շրջանավարտի եւ Մայիս Ղարաքեշիշյանի միջեւ ազգակցական կապ չկա, պարզապես գյուղում ամենատարածված ազգանունն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5893 դիտում

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը