Լարված իրավիճակ «Մեյմանդար» շուկայում. պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով փակվելու է, առեւտրականները թույլ չեն տալիս

Այս պահին ծայրահեղ լարված իրավիճակ ու վիճաբանություն է Արմավիրի մարզի «Մեյմանդար»-ի շուկայում: Պարետի որոշմամբ՝ շուկան այսօր չէր աշխատելու, բայց գյուղմթերք վաճառողները ընդդիմացել ու աղմուկ-աղաղակով ոստիկաններին թույլ չեն տալիս գործողություն կատարել:

Շուկան 24 ժամով փակվելու է ախտահանման նպատակով, իսկ առեւտրականները նշում են, որ այդ 24 ժամը իրենց տնտեսությանը հսկայական վնաս կարող է պատճառել, ոմանց էլ՝ զրկել օվա հացի փողից: Նրանց կարծիքով՝ առանց փակելու էլ կարելի էր ախտահանել, մարդկանց էլ փողոց չշպրտել:

«Երկու ուսանող ունեմ, եկել եմ էստեղ ու իմ երկու ուսանողներին փրկել եմ: Ինչի՞ համար է փակում»,- լացակումած ասում է տարեց մի պապիկ, որն արդեն երկու տարի է՝ իր ապրանքն այդ շուկայում է վաճառում: Մարդիկ նշում են, որ միլիոններով գազի գումար են տվել, վարկեր ունեն, իրենց համար ամեն մի ժամն է ճակատագրական: Այսօր ապրանքը տեղ են հասցրել, թույլ չեն տալիս վաճառել, չգիտեն՝ դա ինչ անել. «Ի՞նչ անենք, թափե՞նք ապրանքը, թափենք, գնանք մեռնե՞նք»:

Նշեցին, որ տարբերակ կա շուկան ախտահանելու: Հնարավոր է կեսը տեղափոխել մի կողմ, ախտահանել, ապրանքը տեղափոխել այդտեղ, ապա՝ մյուս կեսը, որ մարդիկ այդքան մթերքը ստիպված չլինեն թափել, քանի որ մի քանի ժամ էլ եթե չվաճառեն, ապա այն արդեն պիտանի չի լինի:

«300 կգ վարունգը քաղած, հայաթում թափված է, չեմ կարողանում գնալ բերել: Վարկով եմ դա արել, հիմա վաղը կզանգեն կասեն՝ վարկի տոկոսը մուծի, երեխեքիդ ուսման վարձը մուծի, ինչո՞վ, եթե թույլ չեն տալիս մեր հալալ քրտինքով ապրենք»,- ասաց առեւտրական տղամարդկանցից մեկը: Նրանք բողոքում են, թե ինչո՞ւ է հենց մայիսի 30-ին որոշվել, որ կորոնավիրուս կա այդ շրջանում: «Տվյալ մարդը, որն ասել է՝ 24 ժամով շուկան փակեք, ապրանքիս փողը տալո՞ւ է»,- բղավում էր առեւտրականներից մեկը: 

Հիշեցնենք՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մայիսի 30-ին մշտադիտարկում էին անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: Շուկաներից մի քանիսում հայնաբերվել էին խախտումներ, որոնց թվում նաեւ Արմավիրի մարզի «Մեյմանդար» շուկայում:

Խախտումները հիմնականում եղել էին հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաեւ շուկաներում մթերք վաճառողները, չէին կրել ձեռնոցներ, դիմակներ չէին կրել կամ կրել էին ոչ ճիշտ, չէին ջերմաչափել հաճախորդներին, չէին վարել ջերմաչափման եւ ախտահանման մատյաններ։ Արձանագրվել էին նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։

Խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել էին պարետատուն, որն էլ կայացրել է վերոնշյալ որոշումը:

Ավելի ուշ վաճառողներին մոտեցավ Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ շուկան այսօր կաշխատի, սակայն վաղը առավոտյան՝ ժամը 10:00-ից մինչեւ հաջորդ օրվա նույն ժամը, այն փակ է լինելու: Պարետի որոշմամբ՝ շուկան ախտահանվելու է: Սակայն ոստիկանապետի այս հայտարարությունն ավելի նյարդայնացրեց առեւտարականներին, ու նրանք սկսեցին գոռգոռալ եւ չլսել ոչ մեկին: «Շուկան չի փակվելու, ծախելու ենք մեր ապրանքն ու ոչ մեկին չենք լսելու»,- բղավում են նրանք ու ծափահարում՝ ի նշան միահամուռ պայքարի:

«Ժողովուրդ ջան, դրանից լավ տարբերակ չի կարող լինել, պարետը ընդառաջ է գնացել ձեզ: Հիմա անցեք ձեր աշխատանքին: Ոստիկանությունը բոլոր մուտքերը փակելու է, որ նոր ապրանք չմտնի շուկա»,- ասաց մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

ՀԳ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ՀԺ-ին հայտնեց, որ այս պահին պարետի որոշմամբ՝ 24 ժամով փակվելու է միայն «Մեյմանդարի» շուկան: Մեր հարցին, թե «Մալաթիայի» շուկայում էլ էր խախտումներ արձանագրվելու, այն աշատելո՞ւ է, խոսնակը նկատեց՝ մնացածի մասով դեռ որոշում չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5357 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ